ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 հուլիսի 2023 թվականի N 1220-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 5-Ի N 6-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հունվարի 5-ի «Վեդու բժշկական կենտրոն» և «Մասիսի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունների կանոնադրական կապիտալները նվազեցնելու, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին անշարժ գույք ամրացնելու և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանն անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով անշարժ գույք տրամադրելու մասին» N 6-Ա որոշման (այսուհետ` որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«2) «Մասիսի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը սեփականության իրավունքով իրեն պատկանող Հայաստանի Հանրապետության Արարատի մարզ, քաղաք Մասիս, Մ. Հերացու փողոց 28/1 հասցեում գտնվող (անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական՝ 23052023-03- 0071) 187,62 քառ. մետր դիահերձարանի մասնաշենքով (կադաստրային ծածկագիրը՝ 03-003-0070-0011-001), 9.04 քառ. մետր պարսպով (կադաստրային ծածկագիրը՝ 03-003-0070-0011-002), կադաստրային արժեքով՝ 17,383,070 դրամ (այսուհետ՝ անշարժ գույք 2), վճարել ընկերության կողմից տեղաբաշխված` պետությանը պատկանող համապատասխան թվով բաժնետոմսերի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռքբերման դիմաց:».
2) որոշման 5-րդ կետի 1-ին ենթակետում «6» թիվը փոխարինել «9» թվով։
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ն. ՓաշինՅԱՆ |
Երևան |
20.07.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|