ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 721-Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 11-Ի N 752-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածով.
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի «Անվտանգության խորհրդի գրասենյակի կանոնադրությունը և հաստիքացուցակը հաստատելու մասին» N 752-Լ որոշման N 2 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) «Կառուցվածքային ստորաբաժանումներ» բաժնի «III. Քաղաքական, սոցիալական և տնտեսական անվտանգության վարչություն» ենթաբաժնի 26-րդ կետի «Վարչության ավագ մասնագետ 6» բառերը փոխարինել «Վարչության ավագ մասնագետ 5» և «Ընդամենը՝ 13+7» բառերը՝ «Ընդամենը՝ 12+7» բառերով.
2) «Ընդամենը՝ 41» բառերը փոխարինել «Ընդամենը՝ 40» և «Հաստիքների թիվը՝ 1+55» բառերը՝ «Հաստիքների թիվը՝ 1+54» բառերով։
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
07.07.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|