Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (07.10.2022-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.06.26-2023.07.09 Պաշտոնական հրապարակման օրը 30.06.2023
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
07.10.2022
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
07.10.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.10.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/32529/02/20

2022 թ.

Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/32529/02/20

Նախագահող դատավոր`

Ն. Գաբրիելյան

Դատավորներ՝

Լ. Գևորգյան

Կ. Չիլինգարյան

 

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող

Մ. Դրմեյան

զեկուցող

Գ. Հակոբյան

Ս. անտոնյան

Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ

Ա. ՄԿՐՏՉՅԱՆ

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

 

2022 թվականի հոկտեմբերի 07-ին

գրավոր ընթացակարգով քննելով ըստ «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ-ի (այսուհետ` Բանկ) դիմումի՝ ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու պահանջի մասին, քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 22.07.2021 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշման դեմ Բանկի վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Բանկը պահանջել է չեղյալ ճանաչել ֆինանսական համակարգի հաշտարարի 08.10.2020 թվականին կայացրած թիվ 15-7465/20 որոշումը:

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Գ. Թորոսյան) (այսուհետ` Դատարան) 28.04.2021 թվականի որոշմամբ դիմումը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 30.06.2021 թվականի որոշմամբ Բանկի բերած վերաքննիչ բողոքը վերադարձվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 22.07.2021 թվականի որոշմամբ բողոք բերելու բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ Բանկի միջնորդությունը և վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվել են:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Բանկը (ներկայացուցիչ Ռոբերտ Ջիլավյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում.

Վերաքննիչ դատարանը խախտել է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-րդ, 9-րդ և 368-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված հիմքերի առկայությունը պատճառաբանել է հետևյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Բանկի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքում նշվել է Դատարանի կողմից թույլ տրված դատավարական իրավունքի նորմի՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 339-րդ հոդվածի 5-րդ մասի խախտումը, որն ազդել է գործի ելքի վրա։

Վերաքննիչ դատարանը, մերժելով վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելը, խախտել է կողմերի իրավահավասարության և մրցակցության սկզբունքները, դատական պաշտպանության իրավունքը:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել վերացնել Վերաքննիչ դատարանի 22.07.2021 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը:

 

3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, քանի որ Վերաքննիչ դատարանի կողմից որոշում կայացնելիս թույլ է տրվել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-րդ, 9-րդ և 368-րդ հոդվածների այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, ու որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով.

ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 07.02.1995 թվականի թիվ R(95)5 հանձնարարականի 1-ին հոդվածի (a) կետով նախատեսված սկզբունքի համաձայն` պետք է առկա լինի վերադաս դատարանի (երկրորդ ատյանի դատարան) կողմից ստորադաս դատարանի (առաջին ատյանի դատարան) ցանկացած որոշման վերանայման հնարավորություն:

ՀՀ սահմանադրական դատարանն իր մի շարք որոշումներում անդրադարձել է դատական պաշտպանության սահմանադրական իրավունքի բաղադրատարր հանդիսացող` դատական ակտի բողոքարկման իրավունքի լիարժեք և արդյունավետ իրացումն ապահովելու խնդիրներին և այդ կապակցությամբ հայտնել է մի շարք սկզբունքային իրավական դիրքորոշումներ:

Ըստ ՀՀ սահմանադրական դատարանի 18.07.2013 թվականի թիվ ՍԴՈ-1037 որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշման՝ դատական ակտերի բողոքարկման ինստիտուտի նպատակը ոչ միայն ներկայացված պահանջի մերժման կամ բավարարման իրավաչափության ստուգումն է։ Այս ինստիտուտն այն հիմնական և էական իրավական երաշխիքն է, որի միջոցով ապահովվում է ստորադաս դատարանի կողմից արդար դատաքննության իրավունքի հիմնական բաղադրատարրերի, մասնավորապես, [2005 թվականի փոփոխություններով] ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի 1-ին մասով և Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված դատավարական երաշխիքների պահպանումը։ Բոլոր այն դեպքերում, երբ առաջին ատյանի դատարանը չի պահպանել հիշյալ դատավարական երաշխիքները, քաղաքացին չունենալով վերաքննության իրավունք, ըստ էության զրկվում է իր գործի արդար դատաքննության իրավունքն արդյունավետորեն իրացնելու հնարավորությունից և արդար դատաքննության իրավունքի խախտման դեմ պաշտպանության արդյունավետ միջոցից։

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ և 5-րդ կետերի համաձայն` վերաքննիչ բողոքում նշվում են վերաքննիչ բողոքի հիմքերը՝ նյութական կամ դատավարական իրավունքի նորմերի այն խախտումները, որոնք կարող են ազդել գործի ելքի վրա, վերաքննիչ բողոքի հիմնավորումները՝ վերաքննիչ բողոքում նշված նյութական կամ դատավարական իրավունքի նորմերի խախտումների, ինչպես նաև գործի ելքի վրա դրանց ազդեցության վերաբերյալ հիմնավորումները։

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու հիմքերի բացակայության դեպքում վերաքննիչ բողոքը վերադարձվում է, եթե չեն պահպանվել նույն օրենսգրքի 368-րդ հոդվածի պահանջները:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվում է, եթե նույն օրենսգրքի 371-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված ժամկետում բողոք ներկայացրած անձը ներկայացրել է նոր վերաքննիչ բողոք, որում չի վերացրել վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին որոշման մեջ նշված բոլոր խախտումները, կամ բողոքը ներկայացրել է նույն օրենսգրքի 371-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված ժամկետի խախտմամբ (...)։

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ օրենսդրի կողմից սահմանվել է այն ընթացակարգը, որի պահպանմամբ անձը կարող է իրացնել բողոքարկման իր իրավունքը: Ըստ այդմ, վերաքննիչ բողոք բերող անձը պարտավոր է վերաքննիչ բողոքում նշել վերաքննիչ բողոքի հիմքերը՝ նյութական կամ դատավարական իրավունքի նորմերի այն խախտումները, որոնք կարող են ազդել գործի ելքի վրա, վերաքննիչ բողոքի հիմնավորումները՝ վերաքննիչ բողոքում նշված նյութական կամ դատավարական իրավունքի նորմերի խախտումների, ինչպես նաև գործի ելքի վրա դրանց ազդեցության վերաբերյալ հիմնավորումները: ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է նաև, որ բողոքում նյութական կամ դատավարական իրավունքի նորմերի խախտումները, դրանց հիմնավորումները նշելու՝ վերաքննիչ բողոք բերող անձի պարտականության սահմանումն օրենսդրի կողմից ինքնանպատակ չէ, այլ ուղղված է գործին մասնակցող անձանց` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված իրենց իրավունքների լիարժեք և արդյունավետ իրականացման ապահովմանը, որոնցից է, օրինակ, վերաքննիչ բողոքի պատասխան ներկայացնելու իրավունքը: Գործին մասնակցող անձը կարող է լիարժեք իրականացնել օրենքով սահմանված իր իրավունքները միայն այն դեպքում, երբ ծանոթ է վերաքննիչ բողոքին և դրա բովանդակությանը: Ուստի ցանկացած պարագայում դատարանը պարտականություն է կրում ստուգելու` արդյոք բողոք բերած անձը բողոքում նշել է նյութական կամ դատավարական իրավունքի նորմերի խախտումները և դրա հիմնավորումները, քանի որ դրա հիման վրա է դատարանն ապահովում կողմերի մրցակցության և իրավահավասարության սկզբունքի պատշաճ իրականացումը: Նշված պահանջը չպահպանելու դեպքում վերաքննիչ բողոքը ենթակա է վերադարձման (տե´ս, Լևոն Յոլյանն ընդդեմ Հակոբ Ջհանգիրյանի թիվ ԵԴ/15446/02/20 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 10.05.2022 թվականի որոշումը):

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատական ակտը պետք է լինի հիմնավորված և պատճառաբանված, եթե այլ բան նախատեսված չէ նույն օրենսգրքով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 8-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատական ակտը հիմնավորված է, եթե դրանում արտացոլված են այն կայացնելու համար անհրաժեշտ և բավարար փաստական և իրավական հիմքերը։

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 9-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատական ակտը պատճառաբանված է, եթե դրանում արտացոլված են ապացույցների գնահատման, փաստերի հաստատման և իրավունքի կիրառման գործընթացի կապակցությամբ դատարանի դատողությունների ընթացքը և դրանից բխող եզրահանգումները:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ եթե այլ բան սահմանված չէ նույն օրենսգրքով, ապա դատարանը պարտավոր է դատական ակտում անդրադառնալ գործին մասնակցող անձանց կողմից դատավարական փաստաթղթերում, բանավոր բացատրություններում, հարցերին տրված պատասխաններում ներկայացված բոլոր էական փաստարկներին, վկայակոչված իրավական հիմքերին և ներկայացված ապացույցներին, բացառությամբ այն դեպքերի, երբ ներկայացված փաստարկները կամ իրավական հիմքերն առերևույթ սխալ են, կամ կիրառման է ենթակա հայցային վաղեմության կամ որևէ դատավարական ժամկետ, և այդ փաստարկներին, իրավական հիմքերին կամ ապացույցներին անդրադառնալն անհրաժեշտ չէ տվյալ դատական ակտի կայացման համար:

Վերը նշված նորմերի վերլուծությունից բխում է նաև, որ դատական ակտը պետք է լինի հիմնավորված և պատճառաբանված: Ընդ որում, նույն օրենսգրքի իմաստով դատական ակտը համարվում է հիմնավորված, եթե դրանում արտացոլված են այն կայացնելու համար անհրաժեշտ և բավարար փաստական ու իրավական հիմքերը, իսկ պատճառաբանված, եթե դրանում արտացոլված են նաև իրավունքի կիրառման գործընթացի կապակցությամբ դատարանի դատողությունների ընթացքը և դրանից բխող եզրահանգումները: Միևնույն ժամանակ, օրենսդիրը սահմանել է, թե նույն օրենսգրքում այլ բան նախատեսված չլինելու դեպքում, դատական ակտ կայացնելիս ինչ հարցերի պետք է անդրադառնա դատարանը՝ նշելով, որ դատական ակտում դատարանը պարտավոր է անդրադառնալ նաև գործին մասնակցող անձանց կողմից դատավարական փաստաթղթերում ներկայացված բոլոր էական փաստարկներին և վկայակոչված իրավական հիմքերին:

 

Վճռաբեկ դատարանի վերը նշված իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Սույն գործի փաստերի համաձայն` Դատարանը 28.04.2021 թվականին որոշում է կայացրել Բանկի դիմումը մերժելու մասին:

Նշված որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել Բանկը:

 Վերաքննիչ դատարանի 30.06.2021 թվականի որոշմամբ Բանկի բերած վերաքննիչ բողոքը վերադարձվել է նաև այն պատճառաբանությամբ, որ «Բողոքաբերի կողմից վերաքննիչ բողոքում չի նշվել, թե մասնավորապես նյութական իրավունքի ո՞ր նորմը (նորմերը) է խախտվել, և թե դա ինչ ազդեցություն է ունեցել կամ կարող էր ունենալ գործի ելքի վրա: Դրանից բացի, վերաքննիչ բողոքում Բողոքաբերի կողմից չեն նշվել վերաքննիչ բողոքի հիմնավորումները՝ նյութական իրավունքի նորմերի խախտումները, ինչպես նաև գործի ելքի վրա դրանց ազդեցության վերաբերյալ հիմնավորումները» (հավելվածի հատոր 1-ին, գ.թ. 14-17):

Դրանից հետո Բանկը Դատարանի 28.04.2021 թվականի որոշման դեմ կրկին ներկայացրել է վերաքննիչ բողոք՝ դրանում որպես վերաքննիչ բողոքի հիմք՝ Դատարանի կողմից թույլ տրված դատավարական իրավունքի նորմի խախտում, որն ազդել է գործի ելքի վրա, և վերաքննիչ բողոքի հիմնավորում՝ վերաքննիչ բողոքում նշված դատավարական իրավունքի նորմի խախտման և գործի ելքի վրա դրա ազդեցության վերաբերյալ հիմնավորում, ըստ էության, նշելով, որ՝

- Դատարանի որոշումը կայացվել է նյութական և դատավարական իրավունքի նորմերի խախտումներով, որոնք ազդել են գործի ելքի վրա,

- վկայակոչելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 9-րդ հոդվածը՝ նշել է, որ Դատարանը որևէ կերպ չի անդրադարձել իր կողմից վկայակոչված նորմատիվ իրավական ակտերի վերաբերելիությանը սույն քաղաքացիական գործին, ուստի կայացված դատական ակտը պատճառաբանված չէ և խախտում է Բանկի արդար դատաքննության իրավունքը,

- Դատարանը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 339-րդ հոդվածի 5-րդ մասը Բանկի նկատմամբ կիրառել է ՀՀ սահմանադրական դատարանի 08.12.2020 թվականի թիվ ՍԴՈ–1571 որոշմամբ արտահայտված դիրքորոշումից տարբերվող այլ մեկնաբանությամբ, որի արդյունքում Բանկը զրկվել է ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումն ըստ էության քննության ենթարկելու իրավունքից,

- Դատարանը, չքննարկելով Բանկի սեփականության իրավունքի ոչ իրավաչափ սահմանափակմանն ուղղված ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը, խախտել է Բանկի սեփականության իրավունքը,

- Դատարանը թույլ է տվել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի խախտում, որի վերաբերյալ հիմնավորումները ներկայացված են վերաքննիչ բողոքում (հավելվածի հատոր 1-ին, գ.թ. 18-26):

Վերաքննիչ դատարանի 22.07.2021 թվականի որոշմամբ Բանկի բերած վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվել է այն պատճառաբանությամբ, որ «Բողոքաբերի կողմից վերաքննիչ բողոքը կրկին ներկայացնելիս չի վերացվել մյուս խախտումը, այն է՝ կրկին ներկայացված բողոքում նույնպես չի նշվել թե մասնավորապես նյութական իրավունքի ո՞ր նորմը (նորմերը) է խախտվել, և թե դա ինչ ազդեցություն է ունեցել կամ կարող էր ունենալ գործի ելքի վրա: Դրանից բացի, կրկին ներկայացված վերաքննիչ բողոքում Բողոքաբերի կողմից չեն նշվել վերաքննիչ բողոքի հիմնավորումները՝ նյութական իրավունքի նորմերի խախտումները, ինչպես նաև գործի ելքի վրա դրանց ազդեցության վերաբերյալ հիմնավորումները» (հավելվածի հատոր 1-ին, գ.թ. 35-38):

Վերը նշված դիրքորոշումների համատեքստում գնահատելով Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունները՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դրանք անհիմն են և չեն բխում ինչպես վերը նշված օրենսդրական կարգավորումներից, այնպես էլ դրանց վերաբերյալ ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից հայտնված վերը նշված դիրքորոշումից, քանի որ Վճռաբեկ դատարանը, ստուգելով՝ արդյոք կրկին անգամ վերաքննիչ բողոք բերած Բանկը բողոքում նշել է նյութական կամ դատավարական իրավունքի նորմերի խախտումները և դրանց հիմնավորումները, արձանագրում է, որ վերաքննիչ բողոքի բովանդակությունից բխում է, որ դրանում նշված են ինչպես վերաքննիչ բողոքի հիմքերը, տվյալ դեպքում՝ դատավարական իրավունքի նորմերի խախտումները, որոնք ըստ բողոք բերողի՝ ազդել են գործի ելքի վրա, այնպես էլ՝ վերաքննիչ բողոքի հիմնավորումները, այսինքն՝ վերաքննիչ բողոքում նշված դատավարական իրավունքի նորմերի խախտումների և դրանց գործի ելքի վրա ազդեցության վերաբերյալ հիմնավորումները:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանի որոշումը վերը նշված դիրքորոշումների համատեքստում հիմնավորված և պատճառաբանված չէ, որի պայմաններում Վերաքննիչ դատարանը, կայացնելով «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշում, խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-րդ, 9-րդ և 368-րդ հոդվածները՝ դրանով իսկ սահմանափակելով Բանկի` ՀՀ Սահմանադրության 61-րդ, 63-րդ հոդվածներով և Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով երաշխավորված՝ դատական պաշտպանության իրավունքը, ինչը խաթարել է արդարադատության բուն էությունը:

 

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքերի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 1-ին մասի և 390-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի 22.07.2021 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը վերացնելու համար:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

 1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 22.07.2021 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող

Մ. Դրմեյան

Զեկուցող

Գ. Հակոբյան

Ս. անտոնյան

Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ

Ա. ՄԿՐՏՉՅԱՆ

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

 

 ՀԱՏՈՒԿ ԿԱՐԾԻՔ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի կողմից թիվ ԵԴ/32529/02/20 քաղաքացիական գործով 07․10․2022 թվականին կայացված որոշման վերաբերյալ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան), 07102022 թվականին քննելով «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ-ի (այսուհետ` Բանկ) ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 22.07.2021 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշման դեմ` ըստ «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ-ի (այսուհետ` Բանկ) դիմումի՝ ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու պահանջի մասին, նույն պալատի դատավորների ընդհանուր թվի մեծամասնությամբ որոշել է վճռաբեկ բողոքը բավարարել, Վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 22.07.2021 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը:

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի դատավոր Ս Անտոնյանս, Ա Բարսեղյանս, համաձայն չլինելով վերը նշված որոշմամբ Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության արտահայտած կարծիքի հետ, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 9-րդ և 10-րդ մասերով, շարադրում ենք մեր հատուկ կարծիքը նշված որոշման վերաբերյալ:

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Բանկը պահանջել է չեղյալ ճանաչել ֆինանսական համակարգի հաշտարարի 08.10.2020 թվականին կայացրած թիվ 15-7465/20 որոշումը:

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Գ. Թորոսյան) (այսուհետ` Դատարան) 28.04.2021 թվականի որոշմամբ դիմումը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 30.06.2021 թվականի որոշմամբ Բանկի բերած վերաքննիչ բողոքը վերադարձվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 22.07.2021 թվականի որոշմամբ բողոք բերելու բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ Բանկի միջնորդությունը և վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվել են:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Բանկը (ներկայացուցիչ Ռոբերտ Ջիլավյան)։

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ դատարանը բողոքը քննել է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-րդ, 9-րդ և 368-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված հիմքերի առկայությունը պատճառաբանել է հետևյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Բանկի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքում նշվել է Դատարանի կողմից թույլ տրված դատավարական իրավունքի նորմի՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 339-րդ հոդվածի 5-րդ մասի խախտումը, որն ազդել է գործի ելքի վրա։

Վերաքննիչ դատարանը, մերժելով վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելը, խախտել է կողմերի իրավահավասարության և մրցակցության սկզբունքները, դատական պաշտպանության իրավունքը:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել վերացնել Վերաքննիչ դատարանի 22.07.2021 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը։

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, քանի որ Վերաքննիչ դատարանի կողմից որոշում կայացնելիս թույլ է տրվել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-րդ, 9-րդ և 368-րդ հոդվածների այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, ու որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով.

ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 07.02.1995 թվականի թիվ R(95)5 հանձնարարականի 1-ին հոդվածի (a) կետով նախատեսված սկզբունքի համաձայն` պետք է առկա լինի վերադաս դատարանի (երկրորդ ատյանի դատարան) կողմից ստորադաս դատարանի (առաջին ատյանի դատարան) ցանկացած որոշման վերանայման հնարավորություն:

ՀՀ սահմանադրական դատարանն իր մի շարք որոշումներում անդրադարձել է դատական պաշտպանության սահմանադրական իրավունքի բաղադրատարր հանդիսացող` դատական ակտի բողոքարկման իրավունքի լիարժեք և արդյունավետ իրացումն ապահովելու խնդիրներին և այդ կապակցությամբ հայտնել է մի շարք սկզբունքային իրավական դիրքորոշումներ:

Ըստ ՀՀ սահմանադրական դատարանի 18.07.2013 թվականի թիվ ՍԴՈ-1037 որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշման՝ դատական ակտերի բողոքարկման ինստիտուտի նպատակը ոչ միայն ներկայացված պահանջի մերժման կամ բավարարման իրավաչափության ստուգումն է։ Այս ինստիտուտն այն հիմնական և էական իրավական երաշխիքն է, որի միջոցով ապահովվում է ստորադաս դատարանի կողմից արդար դատաքննության իրավունքի հիմնական բաղադրատարրերի, մասնավորապես, [2005 թվականի փոփոխություններով] ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի 1-ին մասով և Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված դատավարական երաշխիքների պահպանումը։ Բոլոր այն դեպքերում, երբ առաջին ատյանի դատարանը չի պահպանել հիշյալ դատավարական երաշխիքները, քաղաքացին չունենալով վերաքննության իրավունք, ըստ էության զրկվում է իր գործի արդար դատաքննության իրավունքն արդյունավետորեն իրացնելու հնարավորությունից և արդար դատաքննության իրավունքի խախտման դեմ պաշտպանության արդյունավետ միջոցից։

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ և 5-րդ կետերի համաձայն` վերաքննիչ բողոքում նշվում են վերաքննիչ բողոքի հիմքերը՝ նյութական կամ դատավարական իրավունքի նորմերի այն խախտումները, որոնք կարող են ազդել գործի ելքի վրա, վերաքննիչ բողոքի հիմնավորումները՝ վերաքննիչ բողոքում նշված նյութական կամ դատավարական իրավունքի նորմերի խախտումների, ինչպես նաև գործի ելքի վրա դրանց ազդեցության վերաբերյալ հիմնավորումները։

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու հիմքերի բացակայության դեպքում վերաքննիչ բողոքը վերադարձվում է, եթե չեն պահպանվել նույն օրենսգրքի 368-րդ հոդվածի պահանջները:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվում է, եթե նույն օրենսգրքի 371-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված ժամկետում բողոք ներկայացրած անձը ներկայացրել է նոր վերաքննիչ բողոք, որում չի վերացրել վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին որոշման մեջ նշված բոլոր խախտումները, կամ բողոքը ներկայացրել է նույն օրենսգրքի 371-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված ժամկետի խախտմամբ (...)։

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ օրենսդրի կողմից սահմանվել է այն ընթացակարգը, որի պահպանմամբ անձը կարող է իրացնել բողոքարկման իր իրավունքը: Ըստ այդմ, վերաքննիչ բողոք բերող անձը պարտավոր է վերաքննիչ բողոքում նշել վերաքննիչ բողոքի հիմքերը՝ նյութական կամ դատավարական իրավունքի նորմերի այն խախտումները, որոնք կարող են ազդել գործի ելքի վրա, վերաքննիչ բողոքի հիմնավորումները՝ վերաքննիչ բողոքում նշված նյութական կամ դատավարական իրավունքի նորմերի խախտումների, ինչպես նաև գործի ելքի վրա դրանց ազդեցության վերաբերյալ հիմնավորումները: ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է նաև, որ բողոքում նյութական կամ դատավարական իրավունքի նորմերի խախտումները, դրանց հիմնավորումները նշելու՝ վերաքննիչ բողոք բերող անձի պարտականության սահմանումն օրենսդրի կողմից ինքնանպատակ չէ, այլ ուղղված է գործին մասնակցող անձանց` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված իրենց իրավունքների լիարժեք և արդյունավետ իրականացման ապահովմանը, որոնցից է, օրինակ, վերաքննիչ բողոքի պատասխան ներկայացնելու իրավունքը: Գործին մասնակցող անձը կարող է լիարժեք իրականացնել օրենքով սահմանված իր իրավունքները միայն այն դեպքում, երբ ծանոթ է վերաքննիչ բողոքին և դրա բովանդակությանը: Ուստի ցանկացած պարագայում դատարանը պարտականություն է կրում ստուգելու` արդյոք բողոք բերած անձը բողոքում նշել է նյութական կամ դատավարական իրավունքի նորմերի խախտումները և դրա հիմնավորումները, քանի որ դրա հիման վրա է դատարանն ապահովում կողմերի մրցակցության և իրավահավասարության սկզբունքի պատշաճ իրականացումը: Նշված պահանջը չպահպանելու դեպքում վերաքննիչ բողոքը ենթակա է վերադարձման (տե´ս, Լևոն Յոլյանն ընդդեմ Հակոբ Ջհանգիրյանի թիվ ԵԴ/15446/02/20 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 10.05.2022 թվականի որոշումը):

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատական ակտը պետք է լինի հիմնավորված և պատճառաբանված, եթե այլ բան նախատեսված չէ նույն օրենսգրքով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 8-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատական ակտը հիմնավորված է, եթե դրանում արտացոլված են այն կայացնելու համար անհրաժեշտ և բավարար փաստական և իրավական հիմքերը։

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 9-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատական ակտը պատճառաբանված է, եթե դրանում արտացոլված են ապացույցների գնահատման, փաստերի հաստատման և իրավունքի կիրառման գործընթացի կապակցությամբ դատարանի դատողությունների ընթացքը և դրանից բխող եզրահանգումները:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ եթե այլ բան սահմանված չէ նույն օրենսգրքով, ապա դատարանը պարտավոր է դատական ակտում անդրադառնալ գործին մասնակցող անձանց կողմից դատավարական փաստաթղթերում, բանավոր բացատրություններում, հարցերին տրված պատասխաններում ներկայացված բոլոր էական փաստարկներին, վկայակոչված իրավական հիմքերին և ներկայացված ապացույցներին, բացառությամբ այն դեպքերի, երբ ներկայացված փաստարկները կամ իրավական հիմքերն առերևույթ սխալ են, կամ կիրառման է ենթակա հայցային վաղեմության կամ որևէ դատավարական ժամկետ, և այդ փաստարկներին, իրավական հիմքերին կամ ապացույցներին անդրադառնալն անհրաժեշտ չէ տվյալ դատական ակտի կայացման համար:

Վերը նշված նորմերի վերլուծությունից բխում է նաև, որ դատական ակտը պետք է լինի հիմնավորված և պատճառաբանված: Ընդ որում, նույն օրենսգրքի իմաստով դատական ակտը համարվում է հիմնավորված, եթե դրանում արտացոլված են այն կայացնելու համար անհրաժեշտ և բավարար փաստական ու իրավական հիմքերը, իսկ պատճառաբանված, եթե դրանում արտացոլված են նաև իրավունքի կիրառման գործընթացի կապակցությամբ դատարանի դատողությունների ընթացքը և դրանից բխող եզրահանգումները: Միևնույն ժամանակ, օրենսդիրը սահմանել է, թե նույն օրենսգրքում այլ բան նախատեսված չլինելու դեպքում, դատական ակտ կայացնելիս ինչ հարցերի պետք է անդրադառնա դատարանը՝ նշելով, որ դատական ակտում դատարանը պարտավոր է անդրադառնալ նաև գործին մասնակցող անձանց կողմից դատավարական փաստաթղթերում ներկայացված բոլոր էական փաստարկներին և վկայակոչված իրավական հիմքերին:

Վճռաբեկ դատարանի վերը նշված իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Սույն գործի փաստերի համաձայն` Դատարանը 28.04.2021 թվականին որոշում է կայացրել Բանկի դիմումը մերժելու մասին:

Նշված որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել Բանկը:

Վերաքննիչ դատարանի 30.06.2021 թվականի որոշմամբ Բանկի բերած վերաքննիչ բողոքը վերադարձվել է նաև այն պատճառաբանությամբ, որ «Բողոքաբերի կողմից վերաքննիչ բողոքում չի նշվել, թե մասնավորապես նյութական իրավունքի ո՞ր նորմը (նորմերը) է խախտվել, և թե դա ինչ ազդեցություն է ունեցել կամ կարող էր ունենալ գործի ելքի վրա: Դրանից բացի, վերաքննիչ բողոքում Բողոքաբերի կողմից չեն նշվել վերաքննիչ բողոքի հիմնավորումները՝ նյութական իրավունքի նորմերի խախտումները, ինչպես նաև գործի ելքի վրա դրանց ազդեցության վերաբերյալ հիմնավորումները» (հավելվածի հատոր 1-ին, գ.թ. 14-17):

Դրանից հետո Բանկը Դատարանի 28.04.2021 թվականի որոշման դեմ կրկին ներկայացրել է վերաքննիչ բողոք՝ դրանում որպես վերաքննիչ բողոքի հիմք՝ Դատարանի կողմից թույլ տրված դատավարական իրավունքի նորմի խախտում, որն ազդել է գործի ելքի վրա, և վերաքննիչ բողոքի հիմնավորում՝ վերաքննիչ բողոքում նշված դատավարական իրավունքի նորմի խախտման և գործի ելքի վրա դրա ազդեցության վերաբերյալ հիմնավորում, ըստ էության, նշելով, որ՝

- Դատարանի որոշումը կայացվել է նյութական և դատավարական իրավունքի նորմերի խախտումներով, որոնք ազդել են գործի ելքի վրա,

- վկայակոչելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 9-րդ հոդվածը՝ նշել է, որ Դատարանը որևէ կերպ չի անդրադարձել իր կողմից վկայակոչված նորմատիվ իրավական ակտերի վերաբերելիությանը սույն քաղաքացիական գործին, ուստի կայացված դատական ակտը պատճառաբանված չէ և խախտում է Բանկի արդար դատաքննության իրավունքը,

- Դատարանը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 339-րդ հոդվածի 5-րդ մասը Բանկի նկատմամբ կիրառել է ՀՀ սահմանադրական դատարանի 08.12.2020 թվականի թիվ ՍԴՈ–1571 որոշմամբ արտահայտված դիրքորոշումից տարբերվող այլ մեկնաբանությամբ, որի արդյունքում Բանկը զրկվել է ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումն ըստ էության քննության ենթարկելու իրավունքից,

- Դատարանը, չքննարկելով Բանկի սեփականության իրավունքի ոչ իրավաչափ սահմանափակմանն ուղղված ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը, խախտել է Բանկի սեփականության իրավունքը,

- Դատարանը թույլ է տվել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի խախտում, որի վերաբերյալ հիմնավորումները ներկայացված են վերաքննիչ բողոքում (հավելվածի հատոր 1-ին, գ.թ. 18-26):

Վերաքննիչ դատարանի 22.07.2021 թվականի որոշմամբ Բանկի բերած վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվել է այն պատճառաբանությամբ, որ «Բողոքաբերի կողմից վերաքննիչ բողոքը կրկին ներկայացնելիս չի վերացվել մյուս խախտումը, այն է՝ կրկին ներկայացված բողոքում նույնպես չի նշվել թե մասնավորապես նյութական իրավունքի ո՞ր նորմը (նորմերը) է խախտվել, և թե դա ինչ ազդեցություն է ունեցել կամ կարող էր ունենալ գործի ելքի վրա: Դրանից բացի, կրկին ներկայացված վերաքննիչ բողոքում Բողոքաբերի կողմից չեն նշվել վերաքննիչ բողոքի հիմնավորումները՝ նյութական իրավունքի նորմերի խախտումները, ինչպես նաև գործի ելքի վրա դրանց ազդեցության վերաբերյալ հիմնավորումները» (հավելվածի հատոր 1-ին, գ.թ. 35-38):

Վերը նշված դիրքորոշումների համատեքստում գնահատելով Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունները՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դրանք անհիմն են և չեն բխում ինչպես վերը նշված օրենսդրական կարգավորումներից, այնպես էլ դրանց վերաբերյալ ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից հայտնված վերը նշված դիրքորոշումից, քանի որ Վճռաբեկ դատարանը, ստուգելով՝ արդյոք կրկին անգամ վերաքննիչ բողոք բերած Բանկը բողոքում նշել է նյութական կամ դատավարական իրավունքի նորմերի խախտումները և դրանց հիմնավորումները, արձանագրում է, որ վերաքննիչ բողոքի բովանդակությունից բխում է, որ դրանում նշված են ինչպես վերաքննիչ բողոքի հիմքերը, տվյալ դեպքում՝ դատավարական իրավունքի նորմերի խախտումները, որոնք ըստ բողոք բերողի՝ ազդել են գործի ելքի վրա, այնպես էլ՝ վերաքննիչ բողոքի հիմնավորումները, այսինքն՝ վերաքննիչ բողոքում նշված դատավարական իրավունքի նորմերի խախտումների և դրանց գործի ելքի վրա ազդեցության վերաբերյալ հիմնավորումները:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանի որոշումը վերը նշված դիրքորոշումների համատեքստում հիմնավորված և պատճառաբանված չէ, որի պայմաններում Վերաքննիչ դատարանը, կայացնելով «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշում, խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-րդ, 9-րդ և 368-րդ հոդվածները՝ դրանով իսկ սահմանափակելով Բանկի` ՀՀ Սահմանադրության 61-րդ, 63-րդ հոդվածներով և Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով երաշխավորված՝ դատական պաշտպանության իրավունքը, ինչը խաթարել է արդարադատության բուն էությունը:

 

4. Հատուկ կարծիքի պատճառաբանությունները և եզրահանգումները.

Որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի հետ համաձայն չենք հետևյալ հիմնավորմամբ

Վերաքննիչ դատարանի բողոքարկված որոշման բովանդակությունից հետևում է, որ Բանկի վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվել է, քանի որ վերաքննիչ բողոքը կրկին ներկայացնելիս չի վերացվել մյուս խախտումը, այն է՝ կրկին ներկայացված բողոքում նույնպես չի նշվել, թե մասնավորապես նյութական իրավունքի որ նորմն /նորմերը/ է խախտվել և դա ինչ ազդեցություն է ունեցել կամ կարող էր ունենալ գործի ելքի վրա։

Դրանից բացի կրկին ներկայացված վերաքննիչ բողոքում բողոքաբերը չի նշել վերաքննիչ բողոքի հիմնավորումները՝ նյութական իրավունքի նորմերի խախտումները, ինչպես նաև գործի ելքի վրա դրանց ազդեցության հիմնավորումները։

Վկայակոչելով ՀՀ քաղաքացիական դատավարության 372-րդ հոդվածի իրավակարգավորումները վերաքննիչ դատարանը մերժել է վերաքննիչ բողոքի վարույթի ընդունումը։

Վճռաբեկ բողոքը քննվել է հետևյալ հիմքերով և հիմնավորմամբ

Վերաքննիչ դատարանը խախտել է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-րդ, 9-րդ և 368-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված հիմքերի առկայությունը պատճառաբանել է հետևյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Բանկի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքում նշվել է Դատարանի կողմից թույլ տրված դատավարական իրավունքի նորմի՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 339-րդ հոդվածի 5-րդ մասի խախտումը, որն ազդել է գործի ելքի վրա։

Գտնում ենք, որ ներկայացված վճռաբեկ բողոքի հիմքերի և դրանց հիմնավորումների սահմաններում սույն վճռաբեկ բողոքը չէր կարող բավարարվել, քանի որ չնայած այն հանգամանքին, որ վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու վերաբերյալ որոշումը համարվում է եզրափակիչ դատական ակտ, սակայն վճռաբեկ բողոքի հիմքում դրված, նույն օրենսգրքի 9-րդ հոդվածի պահանջի կիրառումը տվյալ ակտի նկատմամբ ունի կիրառման որոշակի առանձնահատկություն և քանի որ բողոքի վարույթ ընդունելու դատավարական փուլում վերադաս դատարանը կարող է քննության առարկա դարձնել բացառապես բողոքը վարույթ ընդունելու վերաբերյալ դատավարական օրենքի պահանջների պահպանված լինելու հարցը։

Տվյալ դեպքում թեև բողոքաբերը վերաքննիչ բողոքում նշել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 339-րդ հոդվածը, սակայն չի հիմնավորել ինչպես դրա խախտման, այնպես էլ գործի վրա դրա ազդեցության հիմնավորումները, իսկ վկայակոչելով նյութական իրավունքի խախտման հանգամանքը, չի ներկայացրել ինչպես դրա հիմքերը, այնպես էլ դրա հիմնավորումները։

Նման պայմաններում վերաքննիչ դատարանի որոշումը չէր կարող գնահատվել չպատճառաբանված, քանի որ ընդհանուր իրավասության դատարանի դատական ակտի դեմ ներկայացված վերաքննիչ բողոքն ըստ էության եղել է ընդհանրական բնույթի՝ բողոքարկվող դատական ակտին վերագրելով պատճառաբանվածության վերաբերյալ նույն փաստարկները, առանց բավարար իրավական հիմնավորման։

Մասնավորապես նշելով, որ վերաքննիչ բողոք է բերվում նյութական իրավունքի խախտման հիմքով, վերաքննիչ բողոքում նշված չէ, նյութական իրավունքի որևէ նորմ, որի կիրառման կամ չկիրառման վերաբերյալ առկա լինի ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքին 364-րդ հոդվածի փաստական կազմը, իսկ դատավարական նորմի վերաբերյալ բացակայում է դրա խախտման և գործի ելքի վրա ազդեցությունը։ Ինչ վերաբերում է բանկի սեփականության իրավունքի խախտման վերաբերյալ վերաքննիչ բողոք բերողի եզրահանգմանը, ապա այդ փաստարկը որևէ առնչություն չունի դատավարական նորմի խախտման ազդեցությանը գործի ելքի վրա։

Կարծում ենք, որ Վերաքննիչ դատարանի որոշումը ոչ թե պատճառաբանված չէ, այլ թերի է պատճառաբանված, և պետք է թողնվի անփոփոխ վճռաբեկ դատարանի կողմից լրացված պատճառաբանությամբ, քանի որ վերաքննիչ բողոք բերող անձի կողմից իրոք ամբողջությամբ չեն վերացվել վերաքննիչ բողոքը վերադարձի որոշմամբ նշված թերությունները։

 

Դատավորներ`

Ս. անտոնյան

Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 հունիսի 2023 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան