ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 695-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 4-Ի N 281-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՍԵՎԱԿ ԽԼՂԱԹՅԱՆԻ ՊԱՇՏՈՆԱՎԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին, 17-րդ հոդվածի 4-րդ մասերով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2011 թվականի ապրիլի 4-ի «Ս. Խլղաթյանին Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի ղեկավար նշանակելու մասին» N 281-Ա որոշման վերնագրում և տեքստում «մարզպետարանի աշխատակազմի ղեկավար» բառերը փոխարինել «մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղար» բառերով:
2. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղար Սևակ Խլղաթյանի պաշտոնավարման ժամկետը երկարաձգել մինչև 2024 թվականի հուլիսի 30-ը:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
28.06.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |