ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 424-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 10-Ի N 110-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 01245672) կնքված՝ ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2023 թվականի փետրվարի 10-ի «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից իրականացվող «Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնների ընդլայնում» ծրագրի մասին» N 110-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝
1) «Քոլոր Սթայլ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 02667052) 2023 թվականի մայիսի 25-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է ներկերի և օժանդակ նյութերի ձեռքբերում՝ 3,120,202 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Թրաֆֆիք» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 05551314) 2023 թվականի մայիսի 24-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է շինարարական աշխատանքների իրականացում՝ 1,532,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
3) «Ռեդ-Փունթ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 03312103) 2023 թվականի մայիսի 25-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2023 թվականի հունիսի 9-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում տպագրական ծառայությունների մատուցում՝ 2,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
4) «Օֆիս Պրո» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00861435) 2023 թվականի մայիսի 25-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է տնտեսական, գրենական և կենցաղային պարագաների ձեռքբերում՝ 5,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
5) «Սոֆադ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00019746) 2023 թվականի մայիսի 25-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է տնտեսական և կենցաղային պարագաների ձեռքբերում՝ 5,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
6) «Ինթեք էլեկտրիկ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00870691) 2023 թվականի մայիսի 16-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է էլեկտրական սնուցման վահանների ձեռքբերում և ավտոմատ անջատիչների մոնտաժման աշխատանքների իրականացում՝ 1,492,700 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
Երևան |
22.06.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |