ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 հունիսի 2023 թվականի N 1073-Ն
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 2111-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՄԻ ՇԱՐՔ ԳՆՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
«Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներին, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված կարգի 57-րդ կետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի N 2 աղյուսակում կատարել վերաբաշխում, N 3 աղյուսակում կատարել լրացումներ և Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2111-Ն որոշման NN 3, 4, 5, 9, 9.1 և 10 հավելվածներում կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն NN 1, 2, 3, 4, 5, 6 և 7 հավելվածների:
2. Թույլատրել Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետի աշխատակազմին՝
1) դպրոցների մասնակի նորոգման կապալային աշխատանքների ձեռքբերման համար «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ մասին համապատասխան հայտարարված գնանշման հարցման ընթացակարգի արդյունքում կնքված ներքոնշյալ պայմանագրերի կատարման համար կնքել համաձայնագրեր.
ա. «Քասլ Քոնսթրաքշն» ՍՊԸ-ի հետ 20.10.2022 թ.-ին կնքված N ՀՀԱՄԳՀԱՇՁԲ-22/26-2 պայմանագիր,
բ. «Տարոն-ԳԳ» ՍՊԸ-ի հետ 26.10.2022 թ.-ին կնքված N ՀՀԱՄ-ԳՀԱՇՁԲ22/27-1 պայմանագիր,
գ. «Տարոն-ԳԳ» ՍՊԸ-ի հետ 20.10.2022 թ.-ին կնքված N ՀՀԱՄ-ԳՀԱՇՁԲ22/26-4 պայմանագիր,
դ. «ՄԱՐԶԱՆԴ» ՍՊԸ-ի հետ 26.10.2022 թ.-ին կնքված N ՀՀԱՄ-ԳՀԱՇՁԲ-22/27-2 պայմանագիր.
2) ներքոնշյալ պայմանագրերով նախատեսված և 2023 թվականի հունվարի 3-ի դրությամբ առկա մնացորդային աշխատանքների կատարման համար սահմանել նոր օրացուցային գրաֆիկներ՝ դրանցով նախատեսված աշխատանքների կատարման վերջնաժամկետը երկարաձգելով մինչև 2023 թվականի սեպտեմբերի 1-ը ներառյալ՝ չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված կարգի 56-րդ կետի 4-րդ ենթակետի պահանջները.
ա. «Հրշեջ Շահ-Ար» ՍՊԸ-ի հետ 18.10.2022 թ.-ին կնքված N ՀՀԱՄ-ԳՀԱՇՁԲ22/26-1 պայմանագիր,
բ. «ԿԻՐ-ՔԱՐ» ՍՊԸ-ի հետ 20.10.2022 թ.-ին կնքված N ՀՀԱՄ-ԳՀԱՇՁԲ-22/26-3 պայմանագիր,
գ. «ՄՈԳ ՇԻՆ» ՍՊԸ-ի հետ 26.10.2022 թ.-ին կնքված N ՀՀԱՄ-ԳՀԱՇՁԲ-22/27-3 պայմանագիր,
դ. «ՔՐՈՍՍ» ՍՊԸ-ի հետ 08.12.2022 թ.-ին կնքված N ՀՀԱՄ-ԳՀԱՇՁԲ-22/29 պայմանագիր,
ե. «ՎԱՆՌՈՒԲԻՆ» ՍՊԸ-ի հետ 26.10.2022 թ.-ին կնքված N ՀՀԱՄ-ԳՀԱՇՁԲ-22/27-4 պայմանագիր:
3. Թույլատրել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմին՝ ներքոնշյալ պայմանագրերով նախատեսված և 2023 թվականի հունվարի 3-ի դրությամբ առկա մնացորդային աշխատանքների կատարման համար սահմանել նոր օրացուցային գրաֆիկներ՝ դրանցով նախատեսված աշխատանքների կատարման վերջնաժամկետը երկարաձգելով մինչև 2023 թվականի օգոստոսի 1-ը ներառյալ՝ չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված կարգի 56-րդ կետի 4-րդ ենթակետի պահանջները՝
1) «ԼԵՎՇԻՆ 90» ՍՊԸ-ի հետ 25.10.2022 թ.-ին կնքված N ՀՀԳՄ-ԳՀԱՇՁԲ2022/02-3 պայմանագիր.
2) «ԱԼ-ՄԱՔ» ՍՊԸ-ի հետ 25.10.2022 թ.-ին կնքված N ՀՀԳՄ-ԳՀԱՇՁԲ2022/02-1 պայմանագիր:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
29.06.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 29 հունիսի 2023 թվական: