ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
1 հունիսի 2023 թվականի N 840-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 19-Ի N 65-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հունվարի 19-ի «Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ սակագնային, մասնավորապես, ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար «ԼԵՆՏԵՔՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը բավարարելու և արտոնությունը կիրառելու մասին» N 65-Ա որոշման հավելվածում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը.
1) 9-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 10-11-րդ կետերով՝
10. |
5510 90 000 0 |
Մանվածք արհեստական մանրաթելերից (բացի կարի թելերից)՝ մանրածախ վաճառքի համար չբաժնեծրարված - այլ մանվածք |
Մանվածք գուլպայի արտադրության համար |
կգ |
300 000 |
Չինաստան Հնդկաստան Թուրքիա |
Չինաստան Հնդկաստան Թուրքիա |
432 000 000 |
|
11. |
5509 42 000 0 |
Մանվածք սինթետիկ մանրաթելերից (բացի կարի թելերից)՝ մանրածախ վաճառքի համար չբաժնեծրարված. - նայլոնից կամ այլ պոլիամիդներից մանրաթելերի 85% զանգվածային բաժին կամ ավելի պարունակությամբ. - բազմաոլոր (ոլորուն) կամ միաոլոր մանվածք - այլ մանվածք՝ պոլիեթերային մանրաթելերից |
Մանվածք գուլպայի և սվիտերի արտադրության համար |
կգ |
60 000 |
Չինաստան Հնդկաստան Թուրքիա |
Չինաստան Հնդկաստան Թուրքիա |
108 000 000 |
2) hավելվածի «Ընդամենը» պարբերության մեջ «1 899 900 000» թիվը փոխարինել «2 439 900 000» թվով։
Հայաստանի Հանրապետության |
Մ. ԳրիգորՅԱՆ |
Երևան |
01.06.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |