Գլխավոր տեղեկություն
Համար
N 1047-Լ
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (30.06.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 29.06.2023
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
29.06.2023
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
29.06.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.06.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 հունիսի 2023 թվականի N 1047-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 14-Ի N 1063-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ ու 34-րդ հոդվածների պահանջները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հուլիսի 14-ի «Պետական գույքի կառավարման ոլորտի բարեփոխումների ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» N 1063-Լ որոշման (այսուհետ՝ որոշում) 1-ին կետի 2-դ ենթակետով հաստատված N 2 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) ծրագրի 3-րդ կետի 6-րդ սյունակում «2023 թվականի 2-րդ եռամսյակ» բառերը փոխարինել «2023 թվականի 4-րդ եռամսյակ» բառերով.

2) ծրագրի 4-րդ կետի 6-րդ սյունակում «2023 թվականի 2-րդ եռամսյակ» բառերը փոխարինել «2024 թվականի 3-րդ եռամսյակ» բառերով.

3) ծրագրի 5-րդ կետի 6-րդ սյունակում «2023 թվականի 3-րդ եռամսյակ» բառերը փոխարինել «2024 թվականի 1-ին եռամսյակ» բառերով.

4) ծրագրի 6-րդ կետի 6-րդ սյունակում «2023 թվականի 4-րդ եռամսյակ» բառերը փոխարինել «2024 թվականի 4-րդ եռամսյակ» բառերով:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

29.06.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան