ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ
19 օգոստոսի 2022 թվականի |
թիվ 129 |
քաղ. Բիշքեկ |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ «ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՎԵՐԱԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՀԱՐՑԵՐՈՒՄ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Հավանություն տալ Եվրասիական միջկառավարական խորհրդի «Եվրասիական վերաապահովագրական ընկերության հիմնադրման հետ կապված հարցերում օժանդակության մասին» կարգադրության նախագծին (կցվում է) և այն ներկայացնել Եվրասիական միջկառավարական խորհրդի քննարկմանը։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից՝ |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից՝ |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
|
|
|
|
|
Մ. Գրիգորյան |
Ի. Պետրիշենկո |
Ս. Ժումանգարին |
Ա. Կասիմալիև |
Ա. Օվերչուկ |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
« » ի 20 թվականի |
թիվ |
քաղ. |
Եվրասիական վերաապահովագրական ընկերության հիմնադրման հետ կապված հարցերում օժանդակության մասին
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 41-րդ հոդվածին համապատասխան և հաշվի առնելով «Եվրասիական վերաապահովագրական ընկերության հիմնադրման մասին» համաձայնագրի ստորագրումը՝
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովին՝ ապահովել Եվրասիական վերաապահովագրական ընկերության հաստատման հարցերում աջակցությունը, ներառյալ՝ ֆինանսավորումը 2022 - 2023 թվականներին մինչև 5 մլն ռուսական ռուբլու չափով՝ Եվրասիական տնտեսական միության բյուջեի՝ Եվրասիական վերաապահովագրական ընկերության կառավարման մարմինների կողմից հաստատվող և դրա գործունեությունն սկսելու համար անհրաժեշտ փաստաթղթերի նախապատրաստման իրավաբանական ծառայությունների և Եվրասիական վերաապահովագրական ընկերությունը որպես միջազգային ֆինանսական կազմակերպություն գրանցելու ծառայությունների միջոցների հաշվին:
2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից։
Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից՝ |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից՝ |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 5 մայիսի 2023 թվական: