ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
1 նոյեմբերի 2022 թվականի |
թիվ 157 |
քաղ. Մոսկվա |
ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԻ X1 ԲԱԺՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 105-րդ հոդվածի 5-րդ կետին և 282-րդ հոդվածի 4-րդ և 7-րդ կետերին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի մայիսի 20-ի թիվ 257 որոշմամբ հաստատված՝ ապրանքների հայտարարագրի լրացման կարգի X1 բաժնում կատարել փոփոխություններ՝ համաձայն հավելվածի։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հուլիսի 1-ից:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Մ. Մյասնիկովիչ |
ՀԱՎԵԼՎԱԾ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2022 թվականի նոյեմբերի 1-ի թիվ 157 որոշման |
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Ապրանքների հայտարարագրի լրացման կարգի X1 բաժնում կատարվող
1. Բաժնի անվանումը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«X1. ԱՀ-ի լրացման առանձնահատկությունները մաքսային սահմանով պաշարների տեղափոխման ժամանակ»։
2. Բաժնի տեքստում, բացառությամբ 414 կետի 7-րդ ենթակետի առաջին պարբերության և 8-րդ ենթակետի հինգերորդ պարբերության, «ապրանքներ» բառը համապատասխան թվով և հոլովով փոխել «պաշարներ» բառով՝ համապատասխան հոլովով։
3. 411 կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«411. Մաքսային սահմանով պաշարները տեղափոխելիս հայտարարատուի կողմից լրացվում են ԱՀ-ի հետևյալ վանդակները՝
1-3-րդ, 5-7-րդ, 8-րդ (ներմուծման դեպքում), 9-րդ, 11-րդ, 14-րդ, 15-րդ, 15 (а; b), 16-րդ, 17-րդ, 17 (а; b), 18-րդ, 20-25-րդ, 26-րդ (ներմուծման դեպքում), 29-34-րդ, 37-րդ, 38-րդ, 40-42-րդ, 44-րդ, 46-րդ, 54-րդ։»։
4. 412 կետը «24-րդ,» թվից հետո լրացնել «26-րդ (ներմուծման դեպքում),» բառերով։
5. 413 կետը «9-րդ» բառից առաջ լրացնել «8-րդ (անհրաժեշտության դեպքում),» բառերով, «վանդակները» բառից հետո լրացնել «պաշարները մաքսային տարածք ներմուծելիս լրացվում են սույն կարգի II բաժնով նախատեսված՝ ԱՀ-ի լրացման կարգին համապատասխան։ Պաշարները մաքսային տարածքից արտահանելիս նշված վանդակները (բացառությամբ 8-րդ վանդակի)»։
6. 414 կետում՝
ա) 1-ին ենթակետի երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«Վանդակի առաջին ենթաբաժնում կատարվում է «ՆԵՐ» գրառումը, եթե պաշարները ներմուծվում են մաքսային տարածք, և «ԱՐՏ» գրառումը, եթե պաշարներն արտահանվում են մաքսային տարածքից։».
բ) 2-րդ ենթակետի երկրորդ և երրորդ պարբերությունները փոխարինել հետևյալ բովանդակությամբ պարբերությամբ՝
«Պաշարները մաքսային տարածք ներմուծելիս տեղեկությունները մուտքագրվում են վանդակ սույն կարգի II բաժնով ԱՀ-ի 2-րդ վանդակի լրացման համար սահմանված կարգով: «Պաշարները մաքսային տարածքից արտահանելիս տեղեկությունները մուտքագրվում են վանդակ սույն կարգի III բաժնով ԱՀ-ի 2-րդ վանդակի լրացման համար սահմանված կարգով:».
բ) 5-րդ ենթակետի երկրորդ պարբերությունը փոխարինել հետևյալ բովանդակությամբ պարբերություններով՝
«Պաշարները մաքսային տարածք ներմուծելիս վանդակում նշվում են տեղեկություններ այն տրանսպորտային միջոցի վերաբերյալ, որի վրա դրանք գտնվել են մաքսային սահմանով պաշարների տեղափոխման վայրեր ժամանելիս, սույն կարգի II բաժնով ԱՀ-ի 21-րդ վանդակի լրացման համար սահմանված կարգով:
Պաշարները մաքսային տարածքից արտահանելիս վանդակում նշվում են տեղեկություններ այն տրանսպորտային միջոցի վերաբերյալ, որի վրա կատարվում է (կկատարվի) դրանց բեռնումը։».
դ) 6-րդ ենթակետում՝
երկրորդ պարբերությունում «ապրանքները հայտարարագրելիս» բառերը փոխարինել «մաքսային տարածքից արտահանվող պաշարները հայտարարագրելիս» բառերով.
երրորդ պարբերությունում «բաժնի» բառը փոխարինել «բաժնով» բառով.
ե) 7-րդ ենթակետի հինգերորդ պարբերությունում «բաժնի» բառը փոխարինել «բաժնով» բառով։
Պաշտոնական հրապարակման օրը՝ 5 մայիսի 2023 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|