Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 18
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (24.03.2022-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.05.01-2023.05.14 Պաշտոնական հրապարակման օրը 04.05.2023
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
18.02.2022
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
18.02.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.03.2022

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

18 փետրվարի 2022 թվականի

թիվ 18

քաղ. Բիշքեկ

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ «ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԻՆՏԵԳՐՎԱԾ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԸՆԹԱՑԻԿ ՎԻՃԱԿԻ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Հավանություն տալ Եվրասիական միջկառավարական խորհրդի «Եվրասիական տնտեսական միության ինտեգրված տեղեկատվական համակարգի ընթացիկ վիճակի և զարգացման հեռանկարների մասին» կարգադրության նախագծին (կցվում է) և այն ներկայացնել Եվրասիական միջկառավարական խորհրդի քննարկմանը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից՝

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից՝

Ռուսաստանի Դաշնությունից՝

         

Մ. Գրիգորյան

Ի. Պետրիշենկո

Բ. Սուլթանով

Ա. Կոժոշև

Ա. Օվերչուկ

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

«      »           ի 20    թվականի

թիվ

քաղ.       

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԻՆՏԵԳՐՎԱԾ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԸՆԹԱՑԻԿ ՎԻՃԱԿԻ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

1. Ի գիտություն ընդունելով «Եվրասիական տնտեսական միության ինտեգրված տեղեկատվական համակարգի ընթացիկ վիճակի և զարգացման հեռանկարների մասին» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի զեկույցը` հավանություն տալ նշված զեկույցում շարադրված հետևյալ մոտեցումներին՝

Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն) լիազորված մարմինների հետ համատեղ միասնական օպերատոր (այդ թվում՝ անդամ պետությունների ազգային օպերատորների ներգրավմամբ) սահմանելու հարցի մշակման նպատակահարմարությանը՝ Եվրասիական տնտեսական միության ինտեգրված տեղեկատվական համակարգի զարգացման պլաններն իրագործելու համար․

Միության ինտեգրված տեղեկատվական համակարգի զարգացման միջնաժամկետ և կարճաժամկետ ծրագրերի մշակման նպատակահարմարությանը։

2. Եվրասիական տնտեսական հանձնաժողովին՝ Միության անդամ պետությունների կառավարությունների հետ համատեղ`

մշակել և հաստատել Միության ինտեգրված տեղեկատվական համակարգի զարգացմանն ուղղված տեխնիկական առաջադրանքի նոր խմբագրությունը․

մշակել և հաստատել հրահանգ՝ Միության ինտեգրված տեղեկատվական համակարգի շրջանակներում տվյալների փոխանցման ուղիների կազմակերպման, գործունեության և անվտանգության ապահովման վերաբերյալ.

նախապատրաստել Միության ինտեգրված տեղեկատվական համակարգի 2023-2027 թվականների զարգացման նպատակային ծրագրի նախագիծը։

Ժամկետը՝ 2022 թվականի երկրորդ եռամսյակ։

ապահովել Միության շրջանակներում ընդհանուր գործընթացները արդյունաբերական շահագործման հանձնելը և անդամ պետությունները դրանց միացնելը՝ հավելվածին համապատասխան.

3. Սույն կարգադրության կատարման ընթացքի մասին զեկուցել Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստերին։

4. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի

Հանրապետությունից՝

Բելառուսի

Հանրապետությունից՝

Ղազախստանի

Հանրապետությունից՝

Ղրղզստանի

Հանրապետությունից՝

Ռուսաստանի

Դաշնությունից՝

 

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական միջկառավարական

խորհրդի 20   թվականի            ի

թիվ     կարգադրության

 

Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ընդհանուր գործընթացների ցանկը, որոնք նախատեսվում է արդյունաբերական շահագործման հանձնել՝ ապահովելով Եվրասիական տնտեսական միության ինտեգրված տեղեկատվական համակարգի արդյունավետ տեղեկատվական փոխգործակցությունը անդամ պետությունների ազգային հատվածների հետ։

 

Ժամանակահատվածը

Ընդհանուր գործընթացների քանակը

Ընդհանուր գործընթացների համարները

Ընթացիկ իրավիճակը (11.02.2022)

22

2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 26, 27, 28, 29, 30, 31, 32, 33, 34, 35(1)**, 43, 65, 73

31.12.2022

34*

1,11, 121, 14, 15, 16, 17, 36, 38, 40, 41,42, 45, 46, 47, 49, 50, 51, 55, 56, 57, 58, 59, 60, 61, 62, 64, 67, 68, 70, 731, 75, 76, 761

31.12.2023

22

13, 21, 22, 23, 24, 341, 342, 343, 35(2)**, 35(3)**, 37, 39, 391, 44, 441, 442, 443, 444, 471, 66, 69, 721, 77,78

31.12.2024

7

18, 19, 20, 25,48, 52, 53

 

__________________

* Ներառյալ 7 ընդհանուր գործընթացներ, որոնց աշխատանքները պլանավորվել են 2021 թվականին։

** N 35(1), 35(2), 35(3) ընդհանուր գործընթացները նախատեսված են ընդհանուր գործընթացների ցանկում՝ մեկ դիրքի շրջանակներում։ Այդ կապակցությամբ 2023 թվականի արդյունքներով գումարային քանակում հաշվի չեն առնվել 35(2), 35(3) ընդհանուր գործընթացները։

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 4 մայիսի 2023 թվական: