Գլխավոր տեղեկություն
Համար
N 753-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (20.05.2023-09.06.2023)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.05.15-2023.05.28 Պաշտոնական հրապարակման օրը 19.05.2023
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
18.05.2023
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
18.05.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.05.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

18 մայիսի 2023 թվականի N 753-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 20-Ի N 927-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով, «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հուլիսի 20-ի «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» հիմնադրամի վերակազմավորելու մասին» N 927-Ն որոշման N 1 հավելվածում (այսուհետ՝ N 1 հավելված) կատարել հետևյալ փոփոխությունները.

1) N 1 հավելվածի 28-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«28. Մատենադարանի կառավարման բարձրագույն և հսկողություն իրականացնող մարմինը խորհուրդն է: Խորհուրդը բաղկացած է 13 անդամից: Խորհրդի անհատական կազմը հաստատվում է Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ՝ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի ներկայացմամբ: Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարը խորհրդի նախագահն է՝ ի պաշտոնե: Մեկական ներկայացուցիչ նշանակվում է Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմից, Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմից, Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալներից, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալներից, Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալներից, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից: Ի պաշտոնե խորհրդի անդամ են նշանակվում Հայաստանի Հանրապետության սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը, Հայաստանի Հանրապետության գիտության կոմիտեի նախագահը, Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի նախագահը, «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենը, Մատենադարանի գլխավոր ավանդապահը, Մատենադարանի տնօրենի խորհրդականը նորագույն տեխնոլոգիաների և հրատարակչական հարցերի գծով:».

2) N 1 հավելվածի 39-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«1) նշանակվում է ի պաշտոնե.»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

18.05.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 մայիսի 2023 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
08.06.2023, N 932-Ն 09.06.2023, N 753-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան