Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 289-Ա
«ՍԻԹԻ ՕՖ ՍՄԱՅԼ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՔԱՂՑԿԵՂ ԵՎ ԱՐՅԱՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Սիթի օֆ սմայլ» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող` 111,510,772 դրամ արժողությամբ «Աջակցություն քաղցկեղ և արյան հիվանդություն ունեցող անձանց» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ «Սիթի օֆ սմայլ» բարեգործական հիմնադրամի (ՀՎՀՀ` 00464744) կողմից կնքված՝ ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն`
1) «Ազադ Ֆարմասյութիքլզ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ` 02235575) 2022 թվականի նոյեմբերի 28-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2023 թվականի ապրիլի 1-ից մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում դեղորայքի ձեռքբերում՝ 3,333,333.34 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Ալֆա-ֆարմ իմպորտ» փակ բաժնետիրական ընկերության հետ (ՀՎՀՀ` 02606482) 2022 թվականի նոյեմբերի 28-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2023 թվականի ապրիլի 1-ից մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում դեղորայքի ձեռքբերում՝ 5,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
3) «Աստերիա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ` 01537077) 2022 թվականի նոյեմբերի 28-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2023 թվականի ապրիլի 1-ից մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում դեղորայքի ձեռքբերում՝ 30,724,083 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
4) «ԱՐՄԵՆԻԱ ԻՆԿԱՍԱՑԻՈՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» փակ բաժնետիրական ընկերության հետ (ՀՎՀՀ` 02260596) 2019 թվականի հունիսի 20-ին կնքված՝ եռակողմ պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2023 թվականի ապրիլի 1-ից մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում կանխիկ դրամի ընդունման, փոխադրման (տեղափոխման), հանձնման բանկ կամ հակառակ ուղղությամբ, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում դրամապահոցներում ժամանակավոր պահպանության ծառայությունների մատուցում՝ 1,183,333 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
5) «ԷՆՋԻ ՀՈԼԴԻՆԳ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ` 00240216) 2022 թվականի նոյեմբերի 28-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2023 թվականի ապրիլի 1-ից մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում դեղորայքի ձեռքբերում՝ 10,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
6) «Թեոֆարմա Իմպորտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ` 00471216) 2022 թվականի նոյեմբերի 28-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2023 թվականի ապրիլի 1-ից մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում դեղորայքի ձեռքբերում՝ 15,136,328 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
7) «Նունե Եղիազարյան Պլյուս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ` 00237505) 2022 թվականի նոյեմբերի 28-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2023 թվականի ապրիլի 1-ից մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում դեղորայքի ձեռքբերում՝ 8,333,333.33 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
8) «Վիոլետա ֆարմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ` 01044241) 2023 թվականի հունվարի 4-ին կնքված՝ N 10 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2023 թվականի ապրիլի 1-ից մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում դեղորայքի ձեռքբերում՝ 8,333,333.33 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
9) «Ֆարմատեք» փակ բաժնետիրական ընկերության հետ (ՀՎՀՀ` 01818051) 2022 թվականի նոյեմբերի 28-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2023 թվականի ապրիլի 1-ից մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում դեղորայքի ձեռքբերում՝ 23,167,027 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
10) «Երևան-Աուդիտ Կոնսալտ» փակ բաժնետիրական ընկերության հետ (ՀՎՀՀ` 02703411) 2018 թվականի սեպտեմբերի 1-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2023 թվականի ապրիլի 1-ից մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում հաշվապահական հաշվառման ծառայությունների մատուցում՝ 6,300,000 (ամսեկան՝ 300,000 դրամ) դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:
3. «Սիթի օֆ սմայլ» բարեգործական հիմնադրամին` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների մասին, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
Երևան |
18.04.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված ՀՀ փոխվարչապետի N 289-Ա որոշման |
Ծ Ր Ա Գ Ի Ր
«ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՔԱՂՑԿԵՂ ԵՎ ԱՐՅԱՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ»
1. |
Ծրագրի նպատակը |
Ծրագրի նպատակն է անհատույց կերպով աջակցել քաղցկեղ և արյան հիվանդություններ ունեցող, ՀՀ-ում բուժվող մինչև 25 տարեկան ֆիզիկական անձանց: |
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Բարեգործական որակման նպատակն է օգտվել ՀՀ օրենքով սահմանված հարկային արտոնություններից: |
3. |
Բարեգործը |
«Սիթի օֆ սմայլ բարեգործական» հիմնադրամ |
4. |
Ծրագիրը կատարողը |
Սույն ծրագիրն իրականացվում է Սիթի օֆ Սմայլ բարեգործական հիմնադրամի կողմից Հասցե՝ Ք. Երևան, Ներսիսյան 7 Հեռ:՝ 00 374 91 403 927 00 374 10 283 800 e-mail: info@cityofsmile.org ՀՎՀՀ՝ 00464744 |
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
Հիմնադրամի գործունեության հասցեն է ՀՀ, քաղ. Երևան, Ներսիսյան 7, բարեգործական ծրագրի բնագավառն է՝ առողջապահական: |
6. |
Ծրագրի բյուջեն |
Ծրագրի բյուջեն կազմում է՝ 111,510,772 դրամ |
7. |
Բարեգործությունն ստացողը |
Ծրագրի շահառուներն են քաղցկեղ և արյան հիվանդություններ ունեցող մինչև 25 տարեկան ՀՀ-ում բուժվող ֆիզիկական անձինք, ովքեր հանդիսանում են «Սիթի օֆ Սմայլ» բարեգործական հիմնադրամի շահառուներ, այդ թվում սակավ ապահովված ընտանիքներ, որոնք չեն կարող ինքնուրույն ապահովել իրենց բուժման ծախսերը: |
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
Ծրագրի տևողությունն է 01.04.2023 թ.-ից մինչև 31.12.2024 թ. |
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
Ծրագրում ներկայացված հաշվարկներն ընդգրկում են 01.04.2023 թ.-ից մինչև 31.12.2024 թ. ընկած ժամանակահատվածը: Նախատեսվում է իրականացնել դեղորայքային աջակցության միջոցառումներ քաղցկեղ և արյան հիվանդություններ ունեցող, ՀՀ-ում բուժվող մինչև 25 տարեկան ֆիզիկական անձանց: Տվյալ ծրագիրն իրականացնելու համար նախատեսվում ծախսել 104,027,438 դրամ դեղորայքի և 7,483,333 դրամ ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպչական ծախսերի համար, որից 6,300,000 դրամը հաշվապահական հաշվառման ծառայության ծախս, իսկ 1,183,333 դրամը ինկասացիոն ծառայության ծախս: |
10. |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
Հիմնադրամը ՀՀ տարածքում 01.04.2023 թ.-31.12.2024 թ. ընկած ժամանակահատվածում նախատեսում է ձեռք բերել դեղորայք՝ 104,027,438 դրամ արժողությամբ և անհատույց բաշխել շահառուներին և կազմակերպչական ծախսեր՝ 7,483,333 դրամ արժողությամբ, որից՝ 6,300,000 դրամը հաշվապահական հաշվառման ծառայության ծախս, իսկ 1,183,333 դրամը ինկասացիոն ծառայության ծախս: |
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը |
Հիմնադրամը ՀՀ տարածքում 01.04.2023 թ. - 31.12.2024 թ. ընկած ժամանակահատվածում նախատեսում է ձեռք բերել հաշվապահական հաշվառման ծառայություն՝ 6,300,000 դրամ արժողությամբ և ինկասացիոն ծառայություն՝ 1,183,333 դրամ արժողությամբ: |
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ |
«Սիթի օֆ սմայլ» բարեգործական հիմնադրամը համագործակցում է Առողջապահության նախարարության Պրոֆ. Ռ. Օ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն ՓԲԸ-ի և Առողջապահության նախարարության հետ: |
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
1. Սույն ծրագրի նկատմամբ վերահսկողությունն իրականացվում է «Սիթի օֆ սմայլ» բարեգործական հիմնադրամի Հոգաբարձուների Խորհրդի կողմից: 2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետի համաձայն սահմանված տեղեկությունների ներկայացում լիազորված մարմնին: 3. Հիմնադրամն անցնում է տարեկան ֆինանսական աուդիտ, որի արդյունքները հրապարակվում են ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով: 4. Յուրաքանչյուր եռամսյակ հիմնադրամի կայքում հրապարակվում է հիմնադրամի ծախսերի մանրամասն հաշվետվություն: |
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
18.04.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |