ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 385-Ա
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի N 252-Լ որոշման հավելվածի 130-րդ կետը`
1․ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության առկա վիճակի և կարիքների գնահատմանն աջակցելու նպատակով ստեղծել միջգերատեսչական աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:
2․ Միջգերատեսչական աշխատանքային խմբի ղեկավարին՝
1) 2-ամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել «Քրեակատարողական բժշկության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության առկա վիճակի և կարիքների գնահատման արդյունքները.
2) ըստ անհրաժեշտության ապահովել համապատասխան ոլորտի մասնագետների ներգրավումը սույն որոշման 1-ին կետում նշված աշխատանքների կատարման գործընթացում:
Հայաստանի Հանրապետության |
Ն. ՓաշինՅԱՆ |
Երևան |
06.04.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ վարչապետի N 385-Ա որոշման |
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ
- ՀՀ առողջապահության նախարար (աշխատանքային խմբի ղեկավար)
- ՀՀ արդարադատության նախարարի՝ համապատասխան ոլորտը համակարգող տեղակալ
- ՀՀ առողջապահության նախարարի՝ համապատասխան ոլորտը համակարգող տեղակալ
- ՀՀ վարչապետի աշխատակազմի սոցիալական հարցերի վարչության գլխավոր մասնագետ Մարգարիտա Մարգարյան
- ՀՀ վարչապետի աշխատակազմի պետաիրավական վարչության փորձագետ Քրիստինա Ազիզյան
- ՀՀ առողջապահության նախարարության բժշկական օգնության քաղաքականության վարչության պետ
- ՀՀ առողջապահության նախարարության իրավաբանական վարչության պետ
- Արդարադատության նախարարության կառուցվածքային ստորաբաժանումներում առանձին գործառույթներ համակարգող խորհրդական Կարեն Հակոբյան
- «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
06.04.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|