Գլխավոր տեղեկություն
Համար
Հ. 1874-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (18.05.2022-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Опубликован на едином сайте
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
17.05.2022
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
17.05.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.05.2022

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

17 մայիսի 2022 թ.

Հ. 1874-Ա

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ԵՐԵՎԱՆԻ ԼԵՈՆԻԴ ԱԶԳԱԼԴՅԱՆԻ ԱՆՎԱՆ Հ.200 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈԼԵԳԻԱԼ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ՝ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ԵՎ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 22-Ի Հ.2598-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, «Հանրակրթության մասին» օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի N1392-Ն որոշման N3 հավելվածի 32-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2010 թվականի մարտի 18-ի N 113-Ն հրամանով հաստատված կարգով, հիմք ընդունելով «Երևանի Լեոնիդ Ազգալդյանի անվան h. 200 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի կոլեգիալ կառավարման մարմնի՝ խորհրդի անդամներ Կարինե Հայկարամի Դավթյանի, Տաթևիկ Սասունի Սաֆարյանի և Մարիամ Արտաշի Հարությունյանի դիմումները, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատարի 11 մայիսի 2022թ. հ. 12/Դ-14214-22 զեկուցագիրը.

1. Դադարեցնել «Երևանի Լեոնիդ Ազգալդյանի անվան h.200 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի կոլեգիալ կառավարման մարմնի՝ խորհրդի անդամներ Կարինե Հայկարամի Դավթյանի, Տաթևիկ Սասունի Սաֆարյանի և Մարիամ Արտաշի Հարությունյանի լիազորությունները:

2. Երևանի քաղաքապետի 2021 թվականի հուլիսի 22-ի «Երևանի մի շարք պետական ոչ առևտրային կազմակերպությունների կոլեգիալ կառավարման մարմինների՝ խորհուրդների կազմերը հաստատելու, Երևանի քաղաքապետի 2016 թվականի փետրվարի 25-ի հ.632-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու և Երևանի քաղաքապետի 2020 թվականի ապրիլի 21-ի հ.1505-Ա և հունիսի 10-ի հ.1794-Ա որոշումներում փոփոխություն կատարելու մասին» հ.2598-Ա որոշման հավելվածի 5-րդ կետում կատարել հետևյալ փոփոխությունները.

1) 5-րդ սյունակում՝ «Դավթյան Կարինե Հայկարամի» բառերը փոխարինել «Պետրոսյան Արևիկ Դավիթի» բառերով, իսկ 6-րդ սյունակում «Երևանի Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի ֆինանսական բաժնի առաջին կարգի մասնագետ» բառերը՝ «Երևանի Ա. Երզնկյանի անվան հ. 118 ավագ դպրոց» ՊՈԱԿ, տնօրենի տեղակալ» բառերով.

2) 5-րդ սյունակում՝ «Սաֆարյան Տաթևիկ Սասունի» բառերը փոխարինել «Աղաջանյան Անուշ Վոլոդյայի» բառերով, իսկ 6-րդ սյունակում՝ «Ավետ Տերտերյանի անվան արվեստի դպրոց» ՀՈԱԿ, փոխտնօրեն» բառերը՝ ««Երևանի Ալ.Բլոկի անվան հ.122 հիմնական դպրոց» ՊՈԱԿ, տնօրենի տեղակալ» բառերով.

3) 5-րդ սյունակում՝ «Հարությունյան Մարիամ Արտաշի» բառերը փոխարինել «Հովհաննիսյան Մերի Սամվելի» բառերով, իսկ 6-րդ սյունակում՝ «Երևանի Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի իրավաբանական բաժնի առաջատար մասնագետ» բառերը՝ ««Երևանի Ա.Պուշկինի անվան հ.8 հիմնական դպրոց» ՊՈԱԿ, ուսուցիչ» բառերով:

3. Սույն որոշման կատարման կազմակերպումը և պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետի վրա:

4. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանի վրա:

 

 

Հրաչյա ՍԱՐԳՍՅԱՆ