ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 250-Ա
«ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել ԱՄՆ-ի «Հայաստան» հիմնադրամի կողմից «Հայաստան» համահայկական հիմնադրամի հասցեով ուղարկված ներքոհիշյալ ավտոմեքենաների ներմուծման և անհատույց հանձնման ծրագիրը`
1) առաջին կարգի հաշմանդամ Արթուր Արշակի Կարապետյանի համար ուղարկված «Volkswagen Passat» մակնիշի (2013 թվականի արտադրության, նույնականացման համարը՝ 1VWBP7A37DC108817, 5,400 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 3,200 ԱՄՆ-ի դոլար Հյուսիսային մաքսատուն-վարչություն) ավտոմեքենան.
2) առաջին կարգի հաշմանդամ Վախթանգ Ստեփանի Գրիգորյանի համար ուղարկված «Dodge Grand Caravan» մակնիշի (2013 թվականի արտադրության, նույնականացման համարը` 2C7WDGBG6DR813486, 5,900 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 3,250 ԱՄՆ-ի դոլար Հյուսիսային մաքսատուն-վարչություն) ավտոմեքենան.
3) «ԱԳԱԹ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն հասարակական կազմակերպության համար ուղարկված «Chevrolet» մակնիշի (2006 թվականի արտադրության, նույնականացման համարը՝ 1GBDV13L96D224310, 4,500 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 3,250 ԱՄՆ-ի դոլար Հյուսիսային մաքսատունվարչություն) ավտոմեքենան:
2. «Հայաստան» համահայկական հիմնադրամին` նշված ավտոմեքենաների համապատասխան ձևակերպումներն ու հանձնումն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
Երևան |
05.04.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|