ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 մարտի 2023 թվականի N 365-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 2001-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 22-ի «Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ սակագնային, մասնավորապես, ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար «ՍԹԻԼ ԿՈՆՑԵՌՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը բավարարելու և արտոնությունը կիրառելու մասին» N 2001-Ա որոշման հավելվածում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.
1) «ՀՈՒՄՔ ՈՒ ՆՅՈՒԹԵՐ» աղյուսակը 2-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 3-4-րդ կետերով՝
«3. |
7019800009 |
Ապակե բամբակ՝ ոչ գործվածքային նյութերից |
Մինչև 300 սմ լայնությամբ, գլանափաթեթով, ալյումինե նրբաթիթեղի հիմքով |
կգ |
700 000 |
Իրան, Չինաստան |
Իրան, Չինաստան |
320 000 000 |
|
4. |
7211190000 |
Սև մետաղական հարթ գլանվածք (պալասա) ոչ ցինկապատ |
3.0 մմ հաստությամբ |
կգ |
300 000 |
Իրան |
Իրան |
96 000 000 |
». |
2) «ՀՈՒՄՔ ՈՒ ՆՅՈՒԹԵՐ» աղյուսակի «Ընդամենը» պարբերության մեջ «31 500 000 000» թիվը փոխարինել «31 916 000 000» թվով.
3) հավելվածի «Ընդամենը» պարբերության մեջ «32 474 806 704» թիվը փոխարինել «32 890 806 704» թվով։
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ն. ՓաշինՅԱՆ |
Երևան |
23.03.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|