Գլխավոր տեղեկություն
Համար
Հ. 880-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (01.04.2021-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
31.03.2021
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
31.03.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.04.2021

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

31 մարտի 2021 թ.

Հ. 880-Ա

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ԵՐԵՎԱՆԻ Մ. ԻՇԽԱՆԻ ԱՆՎԱՆ Հ.5 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈԼԵԳԻԱԼ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ՝ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ԵՎ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 6-Ի Հ.2307-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, «Հանրակրթության մասին օրենքի» 11-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի N1392-Ն որոշման N3 հավելվածի 32-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2010 թվականի մարտի 18-ի N 113-Ն հրամանով հաստատված կարգով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 19.03.2021թ. 01/09.3/5224-21 և «Երևանի Մ. Իշխանի անվան հ.5 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի կոլեգիալ կառավարման մարմնի՝ խորհրդի նախագահի գրությունները, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատարի 26.03.2020թ. h.12-16914 զեկուցագիրը.

1. Դադարեցնել «Երևանի Մ. Իշխանի անվան հ. 5 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի խորհրդի անդամի՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարի թեկնածու Անժելա Հովհաննեսի Կժդրյանի լիազորությունները:

2. Երևանի քաղաքապետի 2020 թվականի ապրիլի 20-ի՝ «Երևանի Մ. Իշխանի անվան հ.5 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության կոլեգիալ կառավարման մարմնի՝ խորհրդի անհատական կազմը հաստատելու մասին՝ N 2307-Ա որոշման հավելվածի 5-րդ սյունակում «Կժդրյան Անժելա Հովհաննեսի» բառերը փոխարինել «Ալավերդյան Նունե Հակոբի» բառերով և 6-րդ սյունակում՝ «Առողջապահության համաշխարհային կազմակերպություն, հաղորդակցության խորհրդատու» բառերը՝ ««Երևանի Տ. Շևչենկոյի անվան հ.42 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ի ուսուցիչ» բառերով:

3. Սույն որոշման կատարման կազմակերպումը և պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետի վրա:

4. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետի տեղակալ Գ.Մելքոմ Մելքոմյանի վրա:

 

Երևանի քաղաքապետ

Հ. ՄԱՐՈՒԹՅԱՆ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան