Գլխավոր տեղեկություն
Համար
Հ. 4442-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (16.12.2021-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
15.12.2021
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
15.12.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.12.2021

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

15 դեկտեմբերի 2021 թ.

Հ. 4442-Ա

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ԵՐԵՎԱՆԻ ԷԴ. ԲՈՅԱՋՅԱՆԻ ԱՆՎԱՆ Հ.121 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈԼԵԳԻԱԼ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ՝ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ԵՎ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 22-Ի հ.2602-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, «Հանրակրթության մասին օրենքի» 11-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի N1392-Ն որոշման N3 հավելվածի 32-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2010 թվականի մարտի 18-ի N 113-Ն հրամանով հաստատված կարգով, հիմք ընդունելով «Երևանի Էդ. Բոյաջյանի անվան հ.121 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի խորհրդի նախագահի 23.11.2021թ. գրությունը և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետի 06.12.2021թ. հ.12/150437 զեկուցագիրը.

1. Դադարեցնել «Երևանի Էդ. Բոյաջյանի անվան հ.121 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի կոլեգիալ կառավարման մարմնի խորհրդի անդամի՝ Հրագ Վաչէի Փափազեանի լիազորությունները:

2. Երևանի քաղաքապետի 2021 թվականի հուլիսի 22-ի «Երևանի մի շարք պետական ոչ առևտրային կազմակերպությունների կոլեգիալ կառավարման մարմինների՝ խորհուրդների կազմերը հաստատելու, Երևանի քաղաքապետի 2016 թվականի փետրվարի 25-ի հ.632-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու և Երևանի քաղաքապետի 2020 թվականի ապրիլի 3-ի հ. 1320-Ա և հ.1326-Ա, ապրիլի 21-ի հ.1507-Ա, մայիսի 26-ի հ.1730-Ա, հունիսի 10-ի հ.1795-Ա, հուլիսի 20-ի հ.2125-Ա որոշումներում փոփոխություն կատարելու մասին» հ.2602-Ա որոշման հավելվածի 7-րդ կետի 5-րդ սյունակում՝ «Փափազեան Հրագ Վաչէի» բառերը փոխարինել «Քոչինյան Լիանա Վաչագանի» բառերով, 6-րդ սյունակում՝ «Հայաստանի ամերիկյան համալսարան, դասախոս» բառերը փոխարինել ««Երևանի հ.96 մանկապարտեզ» ՀՈԱԿ, դաստիարակ» բառերով:

3. Սույն որոշման կատարման կազմակերպումը և պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետի վրա:

4. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետի տեղակալ Գ.Մելքոմ Մելքոմյանի վրա:

 

Երևանի քաղաքապետ

Հ. ՄԱՐՈՒԹՅԱՆ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան