Գլխավոր տեղեկություն
Համար
N 89-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (28.01.2023-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
27.01.2023
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
27.01.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.01.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 89-Ա

 

ԻՐԱՆԻ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝

1. Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջկառավարական համատեղ հանձնաժողովի 17-րդ նիստի պայմանավորվածությունները մշտադիտարկող հանձնախմբի նիստին մասնակցելու նպատակով 2023 թվականի հունվարի 30-31-ը Իրանի Իսլամական Հանրապետություն (Թեհրան) գործուղել պատվիրակություն՝ համաձայն հավելվածի:

2. Պատվիրակության անդամների՝ Իրանի Իսլամական Հանրապետություն գործուղման հետ կապված ծախսերը կատարել՝

1) Մհեր Գրիգորյանինը, Արման Ղազարյանինը՝ համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի, և Անի Բաբայանինը՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

2) Մնացական Սաֆարյանինը և Վահագն Աֆյանինը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջոցների հաշվին.

3) Հակոբ Վարդանյանի, Արմեն Սիմոնյանի, Քրիստինե Ղալեչյանի և Հովհաննես Հարությունյանի գործուղման ճանապարհածախսն ու օրապահիկը, իսկ Նարեկ Տերյանի և Գայանե Գաբրիելյանի գործուղման բոլոր ծախսերը՝ Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Ընդունել ի գիտություն, որ Հակոբ Վարդանյանի, Արմեն Սիմոնյանի, Քրիստինե Ղալեչյանի և Հովհաննես Հարությունյանի՝ Իրանի Իսլամական Հանրապետություն գործուղման գիշերավարձի հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին, իսկ Արսեն Գրիգորյանի գործուղման ծախսերը՝ «Երևանի ՋԷԿ» ՓԲԸ-ի միջոցների հաշվին:

4. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել հաշվետվություն Իրանի Իսլամական Հանրապետություն գործուղման արդյունքների մասին:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

 

27.01.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ վարչապետի

N 89-Ա որոշման

 

Կ Ա Զ Մ

 

ԻՐԱՆԻ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՄԵԿՆՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

 

Մ. Գրիգորյան  - ՀՀ փոխվարչապետ
Մ. Սաֆարյան  - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ
Հ. Վարդանյան  - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ
Ա. Սիմոնյան  - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ
Ք. Ղալեչյան  - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ
Հ. Հարությունյան  - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ
Ն. Տերյան  - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ
Գ. Գաբրիելյան  - ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ
Վ. Աֆյան  - ՀՀ արտաքին գործերի նախարարության սահմանակից երկրների վարչության պետ
Ա. Ղազարյան  - ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի արարողակարգի պատասխանատու
Ա. Բաբայան  - ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի օգնական
Ա. Գրիգորյան  - «Երևանի ՋԷԿ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն (29.01.2023 թ.-31.01.2023 թ.) (համաձայնությամբ)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

27.01.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան