ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
24 դեկտեմբերի 2018 թ. |
թիվ 79-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ԿԻՆՈԱՐՏԱԴՐՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 1-ԿԻՆՈ (ՏԱՐԵԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 19-Ի ԹԻՎ 183-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 18-րդ հոդվածի 4-րդ մասով, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
1. Հաստատել՝ «Կինոարտադրող կազմակերպությունների գործունեության մասին» Ձև 1-կինո (տարեկան) վիճակագրական հաշվետվության ձևը՝ համաձայն հավելված 1-ի:
2. Հաստատել՝ «Կինոարտադրող կազմակերպությունների գործունեության մասին» Ձև 1-կինո (տարեկան) վիճակագրական հաշվետվության լրացման հրահանգը՝ համաձայն հավելված 2-ի:
(2-րդ կետը փոփ. 22.12.22 թիվ 13-Ն)
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2002 թվականի օգոստոսի 19-ի ««Հաշվետվություն կինոարտադրող կազմակերպությունների գործունեության մասին» Ձև թիվ 1-կինո պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը հաստատելու մասին» թիվ 183-Ն որոշումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Նախագահ
Ս. Մնացականյան
Հավելված 1 |
Բաժին 1. Ավարտված ֆիլմեր
Ցուցանիշի անվանումը |
Տողի |
Ընդա-մենը |
այդ թվում` համատեղ |
Ընդհանուր արտադրական ծախսեր արտադրության սկզբից, հազար դրամ |
Համատեղ արտադրության դեպքում մասնակիցների ներդրումը %-ով | |
ընդամենը |
այդ թվում` օտարերկրյա մասնակցությունը | |||||
Ա |
Բ |
1 |
2 |
3 |
4 |
5 |
Ընդամենը |
100 |
|||||
այդ թվում՝ խաղարկային լիամետրաժ |
100.1 |
|||||
խաղարկային կարճամետրաժ |
100.2 |
|||||
փաստավավերագրական լիամետրաժ |
100.3 |
|||||
փաստավավերագրական կարճամետրաժ |
100.4 |
|||||
անիմացիոն լիամետրաժ |
100.5 |
|||||
անիմացիոն կարճամետրաժ |
100.6 |
|||||
գիտահանրամատչելի |
100.7 |
|||||
փորձարարական(էքսպերիմենտալ) |
100.8 |
|||||
կինոտարեգրություն |
100.9 |
|||||
այլ արտադրանք և ծառայություն |
100.10 |
Բաժին 2. Անավարտ ֆիլմեր
Ցուցանիշի անվանումը |
Տողի |
Ընդա-մենը |
այդ թվում` համատեղ |
Ընդհանուր արտադրական ծախսեր արտադրության սկզբից, հազար դրամ |
Համատեղ արտադրության դեպքում մասնակիցների ներդրումը %-ով | |
ընդամենը |
այդ թվում` օտարերկրյա մասնակցությունը | |||||
Ա |
Բ |
1 |
2 |
3 |
4 |
5 |
Ընդամենը |
200 |
|||||
այդ թվում՝ |
200.1 |
|||||
խաղարկային կարճամետրաժ |
200.2 |
|||||
փաստավավերագրական լիամետրաժ |
200.3 |
|||||
փաստավավերագրական կարճամետրաժ |
200.4 |
|||||
անիմացիոն լիամետրաժ |
200.5 |
|||||
անիմացիոն կարճամետրաժ |
200.6 |
|||||
գիտահանրամատչելի |
200.7 |
|||||
փորձարարական(էքսպերիմենտալ) |
200.8 |
|||||
կինոտարեգրություն |
200.9 |
|||||
այլ արտադրանք և ծառայություն |
200.10 |
Բաժին 3. Ֆինանսական միջոցների ստացումը և օգտագործումը |
հազար դրամ |
Ցուցանիշի անվանումը |
Տողի ծածկագիրը |
Ընդամենը հաշվետու տարում |
Ա |
Բ |
1 |
Ֆինանսական միջոցների առկայությունը, ընդամենը |
300 |
|
որից` մնացորդը տարեսկզբին |
300.1 |
|
Ընթացիկ տարվա մուտքեր, ընդամենը |
310 |
|
այդ թվում` բյուջեից (պետական և համայնքային) |
310.1 |
|
բնակչությանը մատուցվող ծառայություններից |
310.2 |
|
նվիրատվությունից |
310.3 |
|
վարձակալությունից |
310.4 |
|
այլ մուտքեր |
310.5 |
|
Ֆինանսական ծախսեր, ընդամենը |
320 |
|
այդ թվում` նյութական ծախսեր |
320.1 |
|
ոչ նյութական ծառայությունների վճարումներ |
320.2 |
|
գործուղման ծախսեր |
320.3 |
|
աշխատավարձ և դրան հավասարեցված վճարումներ |
320.4 |
|
հիմնավերանորոգման, սարքավորումների և գույքի ձեռք բերման ծախսեր |
320.5 |
|
այլ ծախսեր |
320.6 |
|
Ֆինանսական միջոցների մնացորդը տարեվերջին |
330 |
Ղեկավար՝ |
____________________ |
_____________________________ | |
(Ազգանուն, անուն) |
(Ստորագրություն) | ||
Լրացնող (գլխավոր հաշվապահ կամ |
|
| |
(Ազգանուն, անուն) |
(Ստորագրություն) | ||
|
(հավելվածը խմբ. 22.12.22 թիվ 13-Ն)
Հավելված 2 Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2018 թվականի դեկտեմբերի 24-ի թիվ 79-Ն որոշման |
Հ Ր Ա Հ Ա Ն Գ
«ԿԻՆՈԱՐՏԱԴՐՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 1-ԿԻՆՈ (ՏԱՐԵԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն հրահանգը կարգավորում է «Կինոարտադրող կազմակերպությունների գործունեության մասին» Ձև 1–կինո (տարեկան) վիճակագրական հաշվետվության (այսուհետ՝ Հաշվետվություն) լրացման կարգի հետ կապված հարաբերությունները:
2. Հաշվետվությունը ներկայացնող կինոարտադրող կազմակերպությունները (այսուհետ՝ ռեսպոնդենտներ) այդ մասին նախապես իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2016 թվականի հունիսի 20-ի թիվ 05-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:
3. Հաշվետվությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտե՝ մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող տարվա մարտի 1-ը:
4. Հաշվետվության դիմային էջի «Փաստացի գործունեության հիմնական տեսակի» ծածկագիրը ռեսպոնդենտները լրացնում են՝ համաձայն Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի թիվ 874-Ն հրամանով հաստատված «Տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի» 5-նիշ խմբավորման:
5. Հաշվետվության ներկայացման հետ կապված այլ հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
2. ԱՎԱՐՏՎԱԾ ՖԻԼՄԵՐ
6. «100» ծածկագրով տողում լրացվում է հաշվետու տարում ավարտված ֆիլմերի ընդհանուր քանակը (սյունակ 1), որը «100.1»-«100.10» ծածկագրերով տողերի հանրագումարն է, որից առանձնացվում է համատեղ արտադրված ֆիլմերի քանակը (սյունակ 2):
7. «100» ծածկագրով տողի սյունակում 3-ում լրացվում է ավարտված ֆիլմերի ընդհանուր արտադրական ծախսերն արտադրության սկզբից:
8. «100» ծածկագրով տողի սյունակում 4-ում լրացվում է համատեղ արտադրության դեպքում մասնակիցների ներդրումը տոկոսային արտահայտությամբ, որի կազմում առանձնացվում է օտարերկրյա մասնակիցների ներդրումը («100» ծածկագրով տողի սյունակում 5-ում):
3. ԱՆԱՎԱՐՏ ՖԻԼՄԵՐ
9. «200» ծածկագրով տողում լրացվում է հաշվետու տարում անավարտ ֆիլմերի ընդհանուր քանակը (սյունակ 1), որը «200.1»-«200.10» ծածկագրով տողերի հանրագումարն է, որից առանձնացվում է համատեղ արտադրված ֆիլմերի քանակը (սյունակ 2):
10. Սյունակում 3-ում լրացվում են ավարտված ֆիլմերի ընդհանուր արտադրական ծախսերն արտադրության սկզբից:
11. Սյունակում 4–ում լրացվում է համատեղ արտադրության դեպքում մասնակիցների ներդրումը տոկոսային արտահայտությամբ, որի կազմում առանձնացվում է օտարերկրյա մասնակիցների ներդրումը (սյունակ 5-ում):
4. ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՍՏԱՑՈՒՄԸ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ
12. Ցուցանիշները լրացնելիս ֆինանսական տարին ընդունել հաշվետու տարվա հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ը:
13. «300» ծածկագրով տողում լրացվում է ընդհանուր ֆինանսական միջոցների առկայությունը:
14. «300.1» ծածկագրով տողում լրացվում է ֆինանսական միջոցների մնացորդը տարեսկզբին:
15. Ընթացիկ տարվա ֆինանսական մուտքերի մասին տվյալները լրացվում են «310»-«310.5» ծածկագրերով տողերում:
16. «320» ծածկագրով տողում լրացվում են ընդհանուր ֆինանսական ծախսերը, որից առանձնացվում են.
1) «նյութական ծախսեր»՝ «320.1» ծածկագրով տողում լրացվում է ընթացիկ նորոգման աշխատանքների և ծախսված նյութերի արժեքը, տեխնիկայի անվտանգության և աշխատանքի պահպանության ծախսերը, արտահագուստի, փոքրարժեք և արագամաշ գույքի մաշվածությունը, վառելիքի, էլեկտրաէներգիայի և այլ նմանատիպ ծախսերը,
2) «ոչ նյութական ծառայությունների վճարումներ»՝ «320.2» ծածկագրով տողում լրացվում է աշխատողների մասնագիտական պատրաստմանն ուղղված վճարումները, շենքերի, մեքենաների և սարքավորումների վարձակալական վճարումները, գիտահետազոտական և փորձարարական աշխատանքների, ֆինանսական, իրավաբանական, պահակային և հակահրդեհային ծառայությունների վճարումները, ներկայացուցչական, գովազդային, լիցենզավորման և սերտիֆիկացման ծախսերը և այլն,
3) «գործուղման ծախսեր»՝ «320.3» ծածկագրով տողում լրացվում է հաստիքացուցակում ընդգրկված աշխատողների աշխատանքի մշտական վայրից դուրս որոշակի ժամկետով այլ վայրում հանձնարարություն կատարելու համար տրվող վճարները,
4) «աշխատավարձ և դրան հավասարեցված վճարումներ»՝ «320.4» ծածկագրով տողում լրացվում է ինչպես հիմնական, այնպես էլ պայմանագրային աշխատողների կողմից փաստացի կատարված աշխատանքների դիմաց հաշվարկված աշխատավարձը, ներառյալ խթանող և փոխհատուցող վճարները: Խթանող վճարներ են համարվում, մասնավորապես, արտադրական ցուցանիշների, տարվա աշխատանքի արդյունքների համար պարգևատրումները, մասնագիտական վարձատրության համար տրվող հավելումները, երկարամյա ծառայության համար աշխատողներին տրվող միանվագ պարգևատրումները: Փոխհատուցող վճարներ (կապված աշխատանքային ռեժիմի և պայմանների հետ) են համարվում գիշերային աշխատանքի, արտաժամյա աշխատանքի, հանգստյան և տոն (ոչ աշխատանքային) օրերին, բազմահերթ ռեժիմով աշխատանքի, մասնագիտությունների համատեղման, սպասարկման գոտիների ընդլայնման, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ծանր, վնասակար և խիստ վնասակար համարվող աշխատանքի պայմաններում աշխատանքի համար աշխատավարձի նկատմամբ սահմանված հավելավճարներն ու լրավճարները: Աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված այլ վճարումների մեջ են ներառվում նաև հերթական (ամենամյա) և լրացուցիչ արձակուրդների վարձատրությունները (չօգտագործված արձակուրդի համար փոխհատուցումը), աշխատանքի վարձատրությանն ուղղվող միջոցներից զբաղվածության, կենսաթոշակային, պարտադիր սոցիալական ապահովագրության համար կատարված վճարները և աշխատողների աշխատանքի վարձատրությանն ուղղված այլ վճարումները,
5) «320.5» ծածկագրով տողում լրացվում է կինոարտադրող կազմակերպության կողմից կատարված շենքերի և շինությունների, ինչպես նաև մեքենաների և սարքավորումների ձեռք բերման և վերանորոգման ծախսերը,
6) սույն հրահանգի 16-րդ կետում նշված տողերում չընդգրկված և ընթացիկ գործունեության հետ կապված այլ ծախսերը լրացվում է «320.6» ծածկագրով տողում:
17. «330» ծածկագրով տողում լրացվում է ֆինանսական միջոցների մնացորդը տարեվերջին:
(հավելվածը խմբ. 22.12.22 թիվ 13-Ն)
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
22.12.2022, թիվ 13-Ն | 24.12.2022, թիվ 79-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|