Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 217-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (02.01.2023-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.12.12-2022.12.25 Պաշտոնական հրապարակման օրը 23.12.2022
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
14.12.2022
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
21.12.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.01.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ԿՈԴ

050.0217 Ն. 14.12.22

 

14 դեկտեմբերի 2022 թվականի

թիվ 217-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի ԹԻՎ 344-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Նպատակ ունենալով նպաստել ղեկավարների որակավորման մասնագիտացված գործառույթի զարգացմանը և կայացման խթանների ստեղծմանը, համապատասխանեցնել ֆինանսական կազմակերպությունների ղեկավարների որակավորման մոտեցումները վերահսկողության միջազգային սկզբունքներին, հնարավորություն տալ ֆինանսական կազմակերպություններին իրենց գործունեության բնույթին և ղեկավարների պարտականություններին բնորոշ որակավորման համակարգ ձևավորել, բարձրացնել ֆինանսական կազմակերպությունների շահագրգիռ մասնակցությունն ու պատասխանատվությունը ղեկավարների ընտրության հարցում, ներդնել ֆինանսական կազմակերպություններում ղեկավարների փոխարինելիության ճկուն մեխանիզմներ, ինչպես նաև ապահովել արդյունավետ ընթացակարգ՝ ապահովագրական ընկերությունների իրական շահառու հանդիսացող անձանց վերաբերյալ տեղեկությունները Կենտրոնական բանկ ներկայացնելու համար,

հիմք ընդունելով «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» օրենքի 12-րդ հոդվածի 4-րդ մասը, 21-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերը, 22-րդ հոդվածը, 51-րդ հոդվածի 4-րդ մասը, «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերը,

ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի հոկտեմբերի 30-ի ««Ապահովագրության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության, թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգը» կանոնակարգ 3/01-ը հաստատելու մասին» թիվ 344-Ն որոշմամբ հաստատված «Ապահովագրության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության, թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգը» կանոնակարգ 3/01-ում (այսուհետ՝ Կանոնակարգ) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) Կանոնակարգի 1-ին կետի 15-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«15) ղեկավարների, պատասխանատու անձանց որակավորման և մասնագիտական համապատասխանության չափանիշները և գրանցման կարգը,»,

2) Կանոնակարգը 21-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 21.1-րդ կետով.

«21.1 Ապահովագրական ընկերության մասնաճյուղը կարող է չունենալ գլխավոր հաշվապահ` գլխամասի և մասնաճյուղի միջև իրական ժամանակի ռեժիմով (մասնաճյուղում կատարվող գործարքներն ակնթարթային արտացոլվում են տեղեկատվական բազայում և ապահովագրական ընկերության հաշվեկշռում) գործունեություն ծավալելու համար կապի առկայության դեպքում:»,

3) Կանոնակարգի 22-րդ կետում.

ա. 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2) «ղեկավար»` Կենտրոնական բանկում գրանցվող ղեկավարներ, մասնավորապես՝ ապահովագրական ընկերության (օտարերկրյա ապահովագրական ընկերության մասնաճյուղի) խորհրդի անդամները, գործադիր տնօրենը, տնօրինության ղեկավարը և անդամները, վարչության նախագահը և անդամները, գործադիր տնօրենի տեղակալը, գլխավոր հաշվապահը, ներքին աուդիտի ղեկավարը, ռիսկերի կառավարման գործառույթների իրականացման համար պատասխանատու անձը, համապատասխանության ապահովման գործառույթի իրականացման համար պատասխանատու անձը, պատասխանատու ակտուար, ապահովագրական բրոքերի գործադիր տնօրենը կամ վարչության նախագահը, վարչության անդամները, գործադիր տնօրենի տեղակալը, գլխավոր հաշվապահը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի ապրիլի 12-ի ««Ֆինանսական կազմակերպության կառավարման մարմինների կողմից որոշումների կայացման հարցում որևէ ազդեցություն ունեցող կամ ինքնուրույն որոշումներ կայացնող անձին ֆինանսական կազմակերպության ղեկավար ճանաչելու չափանիշները» հաստատելու մասին» թիվ 146-Ն որոշմամբ ղեկավար ճանաչված անձինք,

բ. 3-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3) «ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար»՝ անձ, որն առանց համապատասխան ղեկավար պաշտոնում Կենտրոնական բանկում գրանցման իրականացնում է այդ ղեկավարի պարտականությունները և որի վրա տարածվում են «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները, բացառությամբ 1-ին մասի 1-ին կետի, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ,»,

գ. 11-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«11) «մասնագիտական համապատասխանության չափանիշներ»՝ ղեկավարի կրթությունը, հմտությունը, փորձառությունն ու բարեվարքությունը բնութագրող չափանիշներ,

դ. 12-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«12) «որակավորման չափանիշներ»՝ ապահովագրական ընկերության, ապահովագրական բրոքերի ղեկավարի մասնագիտական գիտելիքը հավաստող չափանիշներ,»,

ե. 12-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 13-րդ ենթակետ.

13) «որակավորող կազմակերպություն»՝ որակավորման չափանիշների ստուգում իրականացնող` ապահովագրական ընկերության, ապահովագրական բրոքերի կողմից ընտրված կազմակերպություն:»,

4) Կանոնակարգի 24-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«24. Սույն կանոնակարգի իմաստով՝ ապահովագրական ընկերության ֆինանսական վիճակի առկա կամ հնարավոր վատթարացում է համարվում, երբ Կենտրոնական բանկի կողմից հաշվարկված ապահովագրական ընկերության գործունեության ամփոփ գնահատականը վատթարացել է կամ կարող է վատթարանալ սահմանված չափից:»,

5) Կանոնակարգի 25-րդ կետի 1-ին ենթակետը «գ.» պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ «գ1.» պարբերությամբ.

«գ1. Ոչ ռեզիդենտ ղեկավարի դեպքում ներկայացվում է նաև անձը հաստատող փաստաթղթի պատճենը և իր ռեզիդենտության երկրի համապատասխան մարմինների կողմից տրված հավաստում առ այն, որ տվյալ անձը դիտավորությամբ կատարված հանցագործության համար չունի օրենքով սահմանված կարգով չմարված կամ չհանված դատվածություն, նրա նկատմամբ հարուցված չէ քրեական հետապնդում, ճանաչված չէ սնանկ,»,

6) Կանոնակարգի 34-րդ կետի 1-ին ենթակետը «դ.» պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ «դ1.» պարբերությամբ.

«դ1. Ոչ ռեզիդենտ ղեկավարի դեպքում ներկայացվում է նաև անձը հաստատող փաստաթղթի պատճենը և իր ռեզիդենտության երկրի համապատասխան մարմինների կողմից տրված հավաստում առ այն, որ տվյալ անձը դիտավորությամբ կատարված հանցագործության համար չունի օրենքով սահմանված կարգով չմարված կամ չհանված դատվածություն, նրա նկատմամբ հարուցված չէ քրեական հետապնդում, ճանաչված չէ սնանկ,»,

7) Կանոնակարգի 48-րդ կետի.

ա. 1-ին ենթակետի «բ» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«բ. մասնաճյուղի ղեկավարների վերաբերյալ տեղեկանք՝ համաձայն սույն կանոնակարգի Հավելված 20-ի,»,

բ. 3-րդ ենթակետում «անդորրագիրը,» բառից հետո լրացնել «մասնաճյուղի գործունեության համար տարեկան տուրքի անդորրագիրը,» բառերը,

8) Կանոնակարգի 50-րդ կետի

ա. 3-րդ ենթակետում «անդորրագիրը,» բառից հետո լրացնել «ներկայացուցչության գործունեության համար տարեկան տուրքի անդորրագիրը,» բառերը,

բ. 4-րդ և 5-րդ կետերը ուժը կորցրած ճանաչել,

9) Կանոնակարգի 52-րդ կետի 4-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4) մասնաճյուղի ղեկավարների վերաբերյալ տեղեկանք՝ համաձայն սույն կանոնակարգի Հավելված 20-ի,»,

10) Կանոնակարգի 53-րդ կետի 5-րդ ենթակետը ուժը կորցրած ճանաչել,

11) Կանոնակարգի 94-րդ կետի 1-ին ենթակետում «Հավելված 22-ի,» բառերից հետո լրացնել «ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձի դեպքում ներկայացվում է նաև անձը հաստատող փաստաթղթի պատճենը և իր ռեզիդենտության երկրի համապատասխան մարմինների կողմից տրված հավաստում առ այն, որ տվյալ անձը դիտավորությամբ կատարված հանցագործության համար չունի օրենքով սահմանված կարգով չմարված կամ չհանված դատվածություն, ճանաչված չէ սնանկ,» բառերը,

12) Կանոնակարգի 99-րդ կետի 1-ին ենթակետում «Հավելված 22-ի,» բառերից հետո լրացնել «ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձի դեպքում ներկայացվում է նաև անձը հաստատող փաստաթղթի պատճենը և իր ռեզիդենտության երկրի համապատասխան մարմինների կողմից տրված հավաստում առ այն, որ տվյալ անձը դիտավորությամբ կատարված հանցագործության համար չունի օրենքով սահմանված կարգով չմարված կամ չհանված դատվածություն, ճանաչված չէ սնանկ,» բառերը,

13) Կանոնակարգը 16-րդ գլխից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 16.1-րդ գլխով.

 

«Գ Լ ՈՒ Խ 16.1

 

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ԻՐԱԿԱՆ ՇԱՀԱՌՈՒ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԱՅՏՆԱԲԵՐՈՒՄԸ, ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄԸ, ՆՐԱՆՑ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

105.1 Ապահովագրական ընկերությունը կամ օտարերկրյա ապահովագրական ընկերության Հայաստանի Հանրապետության տարածքում գրանցված մասնաճյուղը (այս գլխում այսուհետ՝ ապահովագրական ընկերություն) պարտավոր է տիրապետել արժանահավատ տեղեկությունների՝ «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքով սահմանված չափանիշներով ապահովագրական ընկերության իրական շահառու հանդիսացող անձանց և նրանց՝ ապահովագրական ընկերության իրական շահառու հանդիսանալու հիմքերի վերաբերյալ:

105.2 Սույն կանոնակարգի 105.1-րդ կետով նախատեսված տեղեկությունների բացահայտման համար ապահովագրական ընկերությունը պարտավոր է պարբերաբար, բայց ոչ պակաս, քան տարին մեկ անգամ, իրականացնել պատշաճ ուսումնասիրություն՝ պահպանելով իրականացված ուսումնասիրությանն առնչվող բոլոր փաստաթղթերը։ Իրական շահառուների հայտնաբերմանն առնչվող փաստաթղթերը ենթակա են պահպանման առնվազն հինգ տարի ուսումնասիրության իրականացման պահից, բայց ոչ պակաս, քան հինգ տարի՝ սկսած այն պահից, երբ անձը, որին դրանք առնչվում են, դադարում է լինել ապահովագրական ընկերության իրական շահառու։

105.3 Սույն կանոնակարգի 105.2-րդ կետով նախատեսված պատշաճ ուսումնասիրության իրականացման ընթացքում ապահովագրական ընկերությունը պարտավոր է հարցումներով դիմել այն անձանց, որոնց իրական շահառու հանդիսանալու վերաբերյալ առկա են կասկածներ, ինչպես նաև ապահովագրական ընկերության մասնակիցներին կամ մասնակից իրավաբանական անձանց ներկայացուցիչներին, որոնք կարող են տիրապետել ապահովագրական ընկերության իրական շահառուների վերաբերյալ տեղեկությունների։ Ապահովագրական ընկերությանը արժանահավատ և ամբողջական տեղեկատվություն տրամադրելու պարտականությունը կրում են սույն կետով նախատեսված հարցում ստացած անձինք:

105.4 Ապահովագրական ընկերությունը պարտավոր է իրական շահառու հանդիսացող անձանց վերաբերյալ Կենտրոնական բանկ ներկայացնել հայտարարագիր՝ համաձայն սույն կանոնակարգի Հավելված 44-ի:

105.5 Սույն կանոնակարգի 105.4-րդ կետով սահմանված հայտարարագիրը ենթակա է ներկայացման Կենտրոնական բանկ ֆիզիկական անձի՝ ապահովագրական ընկերության իրական շահառու համարվելու մասին ապահովագրական ընկերության տեղեկանալու պահից 10 աշխատանքային օրվա ընթացքում։

105.6 Անկախ սույն կանոնակարգի 105․5-րդ կետով նախատեսված ժամկետներից՝ մինչև յուրաքանչյուր տարվա փետրվարի 20-ը ապահովագրական ընկերությունը պարտավոր է Կենտրոնական բանկ ներկայացնել՝

1) հաստատում առ այն, որ իրական շահառուների վերաբերյալ Կենտրոնական բանկ ներկայացված վերջին հայտարարագրերը պարունակում են արդիական տեղեկություններ նախորդ տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ, կամ

2) փոփոխված տեղեկություններ ապահովագրական ընկերության իրական շահառուների վերաբերյալ։»,

14) Կանոնակարգի 5-րդ բաժնի վերնագրից հանել «ՍՏՈՒԳՄԱՆ» բառը,

15) Կանոնակարգի գլուխ 18-ը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Գ Լ ՈՒ Խ 18

 

ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

114. Ղեկավարները պետք է բավարարեն «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածով, 90-րդ հոդվածով սահմանված պահանջներին, սույն կանոնակարգով սահմանված մասնագիտական համապատասխանության չափանիշներին, ունենան ապահովագրական ընկերության, օտարերկրյա ապահովագրական ընկերության մասնաճյուղի (սույն բաժնում այսուհետ՝ ապահովագրական ընկերություն), ապաhովագրական բրոքերի կողմից սահմանված որակավորման չափանիշներին համապատասխանության վերաբերյալ հավաստիացում և գրանցվեն Կենտրոնական բանկում:

115. Ղեկավարների որակավորման չափանիշներին համապատասխանության ստուգման գործընթացը կազմակերպում է ապահովագրական ընկերությունը, ապաhովագրական բրոքերը՝ համաձայն ներքին կանոնակարգերի: Ապահովագրական ընկերությունը, ապահովագրական բրոքերը պետք է ունենա և Կենտրոնական բանկ ներկայացնի կառավարման իրավասու մարմնի կողմից հաստատված ներքին կանոնակարգ, որով առնվազն պետք է սահմանվեն ղեկավարների որակավորման և մասնագիտական համապատասխանության չափանիշները, դրանց համապատասխանության գնահատման սկզբունքները և ընթացակարգերը, որակավորման չափանիշներին համապատասխանության ստուգման գործընթացը պատվիրակելու դեպքում՝ որակավորող կազմակերպությանը ներկայացվող չափանիշները և ընտրության կարգը, ինչպես նաև ղեկավարների գրանցման մերժման հիմքերը ստուգելու գործընթացները, վերջիններիս նկատմամբ սահմանված պահանջների պահպանման մեխանիզմները:

116. Ապահովագրական ընկերությունը, ապաhովագրական բրոքերը ղեկավարների որակավորման չափանիշներին համապատասխանության ստուգման գործընթացը կազմակերպում է ինքնուրույն կամ պատվիրակում է որակավորող կազմակերպությանը:

117. Սույն կանոնակարգով սահմանված ապահովագրական ընկերության գործադիր տնօրենի, ներքին աուդիտի ղեկավարի, գլխավոր հաշվապահի, պատասխանատու ակտուարի որակավորման և մասնագիտական չափանիշների համապատասխանության, ինչպես նաև Կենտրոնական բանկում գրանցման պահանջներն ու ընթացակարգերը տարածվում են համապատասխանաբար Բյուրոյի գործադիր տնօրենի, ներքին աուդիտի ղեկավարի, գլխավոր հաշվապահի, պատասխանատու ակտուարի վրա:

118. Սույն կանոնակարգով սահմանված ղեկավարի մասնագիտական և որակավորման համապատասխանության չափանիշները և Կենտրոնական բանկում գրանցման պահանջները և ընթացակարգերը տարածվում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի ապրիլի 12-ի «Ֆինանսական կազմակերպության կառավարման մարմինների կողմից որոշումների կայացման հարցում որևէ ազդեցություն ունեցող կամ ինքնուրույն որոշումներ կայացնող անձին ֆինանսական կազմակերպության ղեկավար ճանաչելու չափանիշները» հաստատելու մասին» թիվ 146-Ն որոշմամբ ղեկավար ճանաչված անձի վրա:

119. Նոր ստեղծվող ապահովագրական ընկերության ղեկավարների որակավորման չափանիշների համապատասխանության ստուգման գործընթացն իրականացվում է հիմնադիրների կողմից կամ հիմնադիրների որոշմամբ՝ որակավորող կազմակերպության կողմից:

120. Սույն կանոնակարգով սահմանված ղեկավարների ցանկում չներառված և «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով ղեկավար համարվող անձանց որակավորման և մասնագիտական չափանիշներին համապատասխանության ստուգումն իրականացվում է ապահովագրական ընկերության, ապահովագրական բրոքերի ներքին կանոնակարգերի համաձայն՝ ինքնուրույն կամ պատվիրակում է որակավորող կազմակերպությանը։

120.1 Ապահովագրական ընկերության խորհրդի անդամը պետք է ունենա ռազմավարական մտածողություն, իսկ խորհրդի կազմը պետք է ապահովի խորհրդի անդամների միջև գիտելիքի, փորձառության, հմտությունների փոխլրացման և կոլեկտիվ համապատասխանության սկզբունքի կիրառելիությունը:

120.2 Կենտրոնական բանկը կարող է ապահովագրական ընկերության, ապահովագրական բրոքերի ղեկավարների համար սահմանել տվյալ պաշտոնին համապատասխան միջազգային որակավորում ունենալու պահանջ, եթե Կենտրոնական բանկի հիմնավոր կարծիքով ընկերության կառավարումը տվյալ ոլորտում արդյունավետ չի իրականացվում»,

16) Կանոնակարգի 19-րդ, 20-րդ, 21-րդ, 22-րդ, 23-րդ, 24-րդ, 25-րդ գլուխներն ուժը կորցրած ճանաչել,

17) Կանոնակարգի 169-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«169. Ապահովագրական ընկերության կամ ապահովագրական բրոքերի ղեկավարը պետք է.

1) ունենա բարի համբավ, ազնվություն, անաղարտություն,

2) ունենա բավարար կրթություն, հմտություններ և փորձառություն, առողջ դատելու և անկախ որոշումներ կայացնելու ունակություն, պատկերացնի ընկերության գործունեության բիզնես մոդելը, միջավայրը, իր դերն ու պարտականությունները՝ տվյալ պաշտոնին համապատասխանելու համար,

18) Կանոնակարգի 170-րդ, 171-րդ, 172-րդ, 173-րդ կետերը ուժը կորցրած ճանաչել,

19) Կանոնակարգի գլուխ 27-ի վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Գ Լ ՈՒ Խ 27

 

ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄԸ»,

 

20) Կանոնակարգի 174-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«174. Կենտրոնական բանկում գրանցվում են միայն սույն կանոնակարգով ղեկավար համարվող անձանց կազմում կատարված փոփոխությունները։»,

21) Կանոնակարգի 175-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«175. Ղեկավարների գրանցումը ներառում է.

1) թեկնածուի մասնագիտական համապատասխանության գնահատում՝ սույն կանոնակարգով պահանջվող փաստաթղթերով ներկայացվող տեղեկատվության (ներառյալ՝ որակավորման չափանիշներին համապատասխանության վերաբերյալ հավաստիացում), ինչպես նաև օրենքով սահմանված մերժման հիմքերի ուսումնասիրության միջոցով,

2) թեկնածուի հետ հարցազրույցի անցկացում՝ սույն կանոնակարգով սահմանված մասնագիտական համապատասխանության չափանիշներին վերջինիս համապատասխանությունը ստուգելու նպատակով, բացառությամբ սույն կանոնակարգի 186-րդ կետով սահմանված դեպքերի:»,

22) Կանոնակարգի 176-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«176. Անձի որպես ղեկավարի գրանցելու կամ ղեկավարների կազմում փոփոխությունները գրանցելու համար ապահովագրական ընկերությունը, ինչպես նաև ապահովագրական բրոքերային ընկերությունը Կենտրոնական բանկ են ներկայացնում հետևյալ փաստաթղթերը.

1) անձի որպես ղեկավարի գրանցելու կամ ղեկավարների կազմում փոփոխություն կատարելու մասին միջնորդագիրը` համաձայն սույն կանոնակարգի Հավելված 16-ի,

2) ղեկավարի և նրա գործունեության վերաբերյալ տեղեկանքը՝ համաձայն սույն կանոնակարգի Հավելված 17-ի, ոչ ռեզիդենտ ղեկավարի դեպքում նաև՝ այն երկրի, որի ռեզիդենտն է հանդիսանում գրանցվող ղեկավարը, համապատասխան մարմինների կողմից տրված հավաստում, որ տվյալ անձը դիտավորությամբ կատարված հանցագործության համար չունի օրենքով սահմանված կարգով չմարված կամ չհանված դատվածություն, նրա նկատմամբ հարուցված չէ քրեական հետապնդում, ճանաչված չէ սնանկ,

3) կառավարման իրավասու մարմնի որոշումը ղեկավարի նշանակման կամ ղեկավարների կազմում փոփոխություն կատարելու մասին,

4) հիմնավորումներ և (կամ) վերլուծություններ ղեկավարի կողմից համապատասխան պարտականությունները կատարելու ունակության, արդյունավետ գործունեություն իրականացնելու հնարավորության, ինչպես նաև որակավորման և մասնագիտական չափանիշներին ղեկավարի համապատասխանության մասին: Հիմնավորումները և (կամ) վերլուծությունները պետք է հնարավորություն տան Կենտրոնական բանկին համակողմանի կերպով գնահատել ղեկավարների՝ որակավորման և մասնագիտական սահմանված պահանջներին համապատասխանությունը»,

23) Կանոնակարգի 177-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«177. Կենտրոնական բանկը սույն կանոնակարգի 175-րդ կետով սահմանված հարցազրույցի անցկացման օրվա վերաբերյալ նախապես տեղեկացնում է թեկնածուին:»,

24) Կանոնակարգի 178-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«178. Ղեկավարների կամ նրանց կազմում կատարված փոփոխությունները գրանցվում են Կենտրոնական բանկի որոշմամբ: Ընդ որում, ղեկավարների գրանցման որոշման ընդունմամբ ղեկավարը միաժամանակ համարվում է որակավորման վկայական ունեցող՝ համաձայն «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի:»,

25) Կանոնակարգի 179-րդ, 180-րդ, 181-րդ, 182-րդ, 183-րդ, 184-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել,

26) Կանոնակարգի 186-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«186. Սույն կանոնակարգի 175-րդ կետով սահմանված ընթացակարգով գրանցելիս ղեկավարների թեկնածուները հարցազրույցի կարող են չհրավիրվել Կենտրոնական բանկի կարծիքով հիմնավորված դեպքերում:»,

27) Կանոնակարգի 187-րդ և 188-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել,

28) Կանոնակարգի 189-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«189. Ապահովագրական ընկերության խորհրդի նախագահ ընտրված խորհրդի անդամը լրացուցիչ գրանցման ենթակա չէ: Ապահովագրական ընկերությունը Կենտրոնական բանկին տեղեկացնում է նրա՝ որպես խորհրդի նախագահ ընտրվելու մասին՝ համապատասխան փոփոխությունը տեղի ունենալուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում՝ կից ներկայացնելով կառավարման իրավասու մարմնի որոշումը:»,

29) Կանոնակարգի 190-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«190. Անձին որպես ղեկավար գրանցումը մերժվում է Կենտրոնական բանկի որոշմամբ, եթե.

1) ներկայացված փաստաթղթերը թերի են, անարժանահավատ կամ չեն համապատասխանում օրենքի, այլ իրավական ակտերի, այդ թվում՝ Կենտրոնական բանկի կողմից սահմանված պահանջներին,

2) անձը Կենտրոնական բանկի խորհրդի 2003 թվականի մարտի 25-ի ««Ֆինանսական կազմակերպությունում ղեկավար լինելու կամ նշանակալից մասնակցություն ձեռք բերելու ուղեցույց» հաստատելու մասին» թիվ 114-Ն որոշման համաձայն և հիման վրա չի կարող զբաղեցնել այդ պաշտոնը,

3) անձը չի համապատասխանում օրենքով և սույն կանոնակարգով ղեկավարի նկատմամբ սահմանված պահանջներին:»,

30) Կանոնակարգի 191-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«191. Ապահովագրական ընկերության, ապահովագրական բրոքերի ղեկավարները գրանցված և որակավորված են համարվում մինչև տվյալ ապահովագրական ընկերությունում, ապահովագրական բրոքերում համապատասխան պաշտոնում գրանցումից հանելու մասին Կենտրոնական բանկի որոշման ուժի մեջ մտնելը:»,

31) Կանոնակարգի 192-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«192. Կենտրոնական բանկի որոշմամբ ղեկավարը հանվում է գրանցումից.

1) եթե ապահովագրական ընկերությունը, ապահովագրական բրոքերը դիմել է համապատասխան միջնորդությամբ,

2) ապահովագրական ընկերության լուծարային հանձնաժողովի նախագահի նշանակման պահից,

3) եթե խախտվել են օրենքներով և այլ իրավական ակտերով ղեկավարների նկատմամբ սահմանված պահանջները,

4) եթե անձը Կենտրոնական բանկի խորհրդի 2003 թվականի մարտի 25-ի ««Ֆինանսական կազմակերպությունում ղեկավար լինելու կամ նշանակալից մասնակցություն ձեռք բերելու ուղեցույցը» հաստատելու մասին» թիվ 114-Ն որոշման համաձայն չի կարող զբաղեցնել այդ պաշտոնը,

5) եթե ղեկավարը զրկվել է որակավորումից:»,

32) Կանոնակարգի 193-րդ կետից հանել «օտարերկրյա ապահովագրական ընկերության մասնաճյուղի» բառերը,

33) Կանոնակարգի 194-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«194. Եթե ապահովագրական ընկերության, ապահովագրական բրոքերի ղեկավարը հանվել է գրանցումից համաձայն սույն կանոնակարգի 192-րդ կետի 5-րդ ենթակետի, ապա ղեկավարին գրանցումից հանելու մասին Կենտրոնական բանկի որոշման ընդունման պահից երեք տարվա ընթացքում չի կարող գրանցվել որպես սույն կանոնակարգի Հավելված 17-ի 1.2-րդ ենթակետում նշված կազմակերպությունների ղեկավար:»,

34) Կանոնակարգի 196-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«196. Մինչև 90 օր ժամկետով ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու դեպքում ապահովագրական ընկերությունը (ապահովագրական բրոքերը) նախապես գրավոր տեղեկացնում է Կենտրոնական բանկին տվյալ ժամանակավոր պաշտոնակատարի մասին՝ ներկայացնելով ժամանակավոր պաշտոնակատարի անունը, ազգանունը և անձնագրի տվյալները, հանրային ծառայության համարանիշը (հանրային ծառայության համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքի համարը), կրթության և վերջին 10 տարվա աշխատանքային փորձի վերաբերյալ տեղեկություններ (եթե ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվում Կենտրոնական բանկի կողմից գրանցված անձը, ապա կրթության և աշխատանքային փորձի վերաբերյալ տեղեկությունները չեն ներկայացվում):»,

35) Կանոնակարգի 197-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«197. Կենտրոնական բանկը իրավասու է չընդունել սույն կանոնակարգի 196-րդ կետի համաձայն ժամանակավոր պաշտոնակատարի նշանակումը՝ այդ մասին գրավոր տեղեկացնելով ապահովագրական ընկերությանը (ապահովագրական բրոքերին), եթե Կենտրոնական բանկի հիմնավոր կարծիքով անձը՝ որպես ապահովագրական ընկերության (ապահովագրական բրոքերի) ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար չի կարող պատշաճ կերպով իրականացնել իր պարտականությունները: Այդ դեպքում ապահովագրական ընկերությունը (ապահովագրական բրոքերը) պարտավոր է Կենտրոնական բանկի գրավոր տեղեկացումը ստանալու պահից եռօրյա ժամկետում տվյալ անձին ազատել այդ պաշտոնում ժամանակավոր պաշտոնակատարի պարտականություններից։»,

36)Կանոնակարգի 198-րդ, 199-րդ, 200-րդ, 201-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել,

37) Կանոնակարգի 218-րդ կետում.

ա. 4-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4) ապահովագրական ընկերության մասնաճյուղի կամ օտարերկրյա ապահովագրական ընկերության ներկայացուցչության ղեկավարների փոփոխության դեպքում՝ մասնաճյուղի, ներկայացուցչության ղեկավարների մասին տեղեկանք՝ համաձայն սույն կանոնակարգի Հավելված 20-ի,»,

բ. 6-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-րդ ենթակետ.

«7) ապահովագրական ընկերության և օտարերկրյա ապահովագրական ընկերության մասնաճյուղի իրական շահառու հանդիսացող անձանց վերաբերյալ Կենտրոնական բանկ ներկայացված տեղեկությունների փոփոխությունների դեպքում՝ տվյալ փոփոխությունները ներառող հայտարարագիրը՝ փոփոխությունները տեղի ունենալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում՝ համաձայն սույն կանոնակարգի Հավելված 44-ի:»,

38) Կանոնակարգը 220-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 220.1-րդ կետով.

«220.1 Ապահովագրական ընկերությունը յուրաքանչյուր տարի՝ վճարումն իրականացնելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում Կենտրոնական բանկ է ներկայացնում ապահովագրական ընկերության մասնաճյուղի կամ ներկայացուցչության գործունեության համար տարեկան տուրքի անդորրագիրը:»,

39)Կանոնակարգի 229-րդ կետի 1-ին ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «բ1.» պարբերությամբ.

«բ1. Ոչ ռեզիդենտ ղեկավարի դեպքում ներկայացվում է նաև անձը հաստատող փաստաթղթի պատճենը և իր ռեզիդենտության երկրի համապատասխան մարմինների կողմից տրված հավաստում առ այն, որ տվյալ անձը դիտավորությամբ կատարված հանցագործության համար չունի օրենքով սահմանված կարգով չմարված կամ չհանված դատվածություն, նրա նկատմամբ հարուցված չէ քրեական հետապնդում,»,

40) Կանոնակարգի 247-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«247. Ապահովագրական ընկերությունը սույն կանոնակարգի 244-րդ և 245-րդ կետերով սահմանված փաստաթղթերն ու տեղեկությունները ստանալու պահից՝ տասն աշխատանքային օրվա ընթացքում որոշում է կայացնում ապահովագրական գործակալին ընկերության ապահովագրական գործակալների ռեգիստրում հաշվառելու մասին, եթե բացակայում են ապահովագրական գործակալին ապահովագրական գործակալների ռեգիստրում հաշվառումը մերժելու վերաբերյալ հիմքերը:»,

41) Կանոնակարգը 250-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 250.1-րդ կետով.

«250.1 Կենտրոնական բանկն ապահովագրական գործակալին կարող է հանել ապահովագրական գործակալների ռեգիստրից առանց ապահովագրական ընկերության միջնորդության, եթե ի հայտ են եկել «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» օրենքի 106-րդ հոդվածով սահմանված հիմքերը: Սույն կետով սահմանված կարգով ապահովագրական գործակալին ապահովագրական ռեգիստրից հանելու դեպքում Կենտրոնական բանկը պարտավոր է ռեգիստրից հանելու պահից եռօրյա ժամկետում այդ մասին ծանուցել ապահովագրական գործակալին և այն ապահովագրական ընկերություններին, որոնց գործակալն է հանդիսանում տվյալ անձը:»,

42) Կանոնակարգի Հավելվածներ 15-ը, 18-ը, 19-ը, 33-ը, 34-ը, 38-ը ուժը կորցրած ճանաչել,

43) Հավելված 16-ը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն սույն որոշման Հավելված 1-ի,

44) Հավելված 17-ը շարադրել նոր խմբագրությամբ ՝ համաձայն սույն որոշման Հավելված 2-ի,

45) Հավելված 22-ը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն սույն որոշման Հավելված 3-ի,

46) Հավելված 20-ի

ա. վերնագրում «Ներկայացուցչության» բառը փոխարինել «Մասնաճյուղի և ներկայացուցչության» բառերով,

բ. 1-ին կետը «որի» բառից հետո լրացնել «մասնաճյուղի կամ» բառերով,

գ. «Ներկայացուցչության ղեկավարի ստորագրություն» բառերը փոխարինել «Մասնաճյուղի (ներկայացուցչության) ղեկավարի ստորագրություն» բառերով,

դ. «Հավաստիացնում եմ, որ սույն փաստաթղթում պարունակվող տեղեկատվությունը արժանահավատ է և ամբողջական:» նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հավաստիացնում եմ, որ

o սույն փաստաթղթում պարունակվող տեղեկատվությունը արժանահավատ է և ամբողջական, մասնաճյուղի ղեկավարը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջներին, ինչպես նաև ապահովագրական ընկերության կողմից սահմանված որակավորման չափանիշներին:»,

47) Կանոնակարգը լրացնել նոր Հավելված 43-ով՝ համաձայն սույն որոշման Հավելված 4-ի:

48) Կանոնակարգը լրացնել նոր Հավելված 44-ով՝ համաձայն սույն որոշման Հավելված 5-ի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից չորս ամիս հետո, բացառությամբ սույն որոշման 1-ին կետին 4-րդ, 5-րդ, 6-րդ ենթակետերը, 7-րդ ենթակետի «բ» պարբերությունը, 8-րդ ենթակետի «ա» պարբերությունը, 11-րդ, 12-րդ, 13-րդ, 37-րդ ենթակետի «բ» պարբերությունը, 38-րդ, 39-րդ, 40-րդ, 41-րդ և 48-րդ ենթակետերի, որոնք ուժի մեջ են մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

3. Մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը Կենտրոնական բանկի կողմից ղեկավարներին տրված որակավորման վկայականները շարունակում են գործել մինչև դրանց ժամկետի ավարտը, եթե ղեկավարը շարունակում է գրանցված մնալ նույն կազմակերպությունում նույն պաշտոնում:

4. Ղեկավարներին տրված որակավորման վկայականների ժամկետը սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո լրանալու դեպքում, կազմակերպությունը Կենտրոնական բանկ է ներկայացնում սույն որոշմամբ հաստատված կանոնակարգով սահմանված ղեկավարի որակավորման չափանիշներին համապատասխանության վերաբերյալ հավաստիացում: Սույն կետը տարածվում է այն ղեկավարների վրա, որոնք գրանցվել և շարունակում են պաշտոնավարել նույն կազմակերպությունում նույն պաշտոնում (սույն կետով նշված որակավորման վկայականը պահանջող պաշտոնում) մինչև սույն որոշումը ուժի մեջ մտնելը:

5. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից կանոնակարգով սահմանված ղեկավարների ցանկում չներառված ղեկավարները համարվում են գրանցումից հանված:

6. Սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 1 ամսվա ընթացքում ապահովագրական ընկերության ռիսկերի կառավարման գործառույթների իրականացման համար պատասխանատու անձը, համապատասխանության ապահովման գործառույթի իրականացման համար պատասխանատու անձը պետք է գրանցվեն Կենտրոնական բանկում կանոնակարգով սահմանված կարգով:

 

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի նախագահ

Մ. Գալստյան 

 

2022 թ. դեկտեմբերի 21

Երևան

 

Հավելված 1

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի խորհրդի

2022 թվականի դեկտեմբերի 14-ի

թիվ 217-Ն որոշման

 

«Հավելված 16

«Ապահովագրության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության, թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգը» կանոնակարգ 3/01-ի

 

Միջնորդագիր

 

Ղեկավարի գրանցման վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի նախագահ

------------------------------------ին

Հարգելի ----------------------------

Խնդրում ենք ------------------------------------------

 (անուն, ազգանուն, հայրանուն) գրանցել

որպես--------------------------------------------------

(կազմակերպության անվանումը, ղեկավարի պաշտոնը):

Կից ներկայացնում ենք Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ պահանջվող տեղեկությունները:

 Հավաստիացնում ենք, որ վերոնշյալ անձը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջներին, ինչպես նաև ապահովագրական ընկերության (ապահովագրական բրոքերի) կողմից սահմանված որակավորման չափանիշներին և վերջինիս ստորագրությունը, որն ամրակցվում է ղեկավարի վերաբերյալ ներկայացվող տեղեկանքին, համապատասխանում է իսկականի հետ:

Ապահովագրական ընկերության

(ապահովագրական բրոքերի) կառավարման

իրավասու մարմին՝

 /անուն, ազգանուն, ստորագրություն/

« » --------- 20   թ.:

»։

 

Հավելված 2

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի խորհրդի

2022 թվականի դեկտեմբերի 14-ի

թիվ 217-Ն որոշման

 

«Հավելված 17

«Ապահովագրության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության, թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգը» կանոնակարգ 3/01-ի

 

ՏԵՂԵԿԱՆՔ

Ղեկավարի և նրա գործունեության վերաբերյալ

Ամրակցեք այստեղ Ձեր լուսանկարը:

□ Այս վանդակում նշում է կատարվում, եթե միջնորդագրում ներկայացվում են միայն փոփոխությունները

1. Կազմակերպության վերաբերյալ տվյալները
(այս բաժնում նշվում են այն կազմակերպության տվյալները, որի ղեկավար դուք պետք է հանդիսանաք:)

1.1. Կազմակերպության անվանումը և կոդը (առկայության դեպքում)

1.2. Կազմակերպության տեսակ

o բանկ

o օտարերկրյա բանկի մասնաճյուղ

o վարկային կազմակերպություն

o ապահովագրական ընկերություն

o օտարերկրյա ապահովագրական ընկերության մասնաճյուղ

o ապահովագրական բրոքեր

o ներդրումային ընկերություն

o օտարերկրյա ներդրումային ընկերության մասնաճյուղ

o կարգավորվող շուկայի օպերատոր

o Կենտրոնական դեպոզիտարիա

o ֆոնդի կառավարիչ

o օտարերկրյա ֆոնդի կառավարչի մասնաճյուղ

o Բյուրո

o վճարահաշվարկային կազմակերպություն

2. Ղեկավար պաշտոն

2.1 Ղեկավար պաշտոն, որը Դուք պետք է զբաղեցնեք 1.1 ենթակետում նշված կազմակերպությունում

o տնօրենների (դիտորդ) խորհրդի անդամ (խորհրդի անդամ),

o գործադիր տնօրեն (վարչության նախագահ, տնօրինության ղեկավար, գործադիր մարմնի ղեկավար)

o գործադիր տնօրենի (վարչության նախագահի) տեղակալ

o տնօրինության (վարչության, գործադիր մարմնի) անդամ

o գլխավոր հաշվապահ

o ներքին աուդիտի ղեկավար

o ռիսկերի կառավարման գործառույթների իրականացման համար պատասխանատու անձ

o համապատասխանության ապահովման գործառույթի իրականացման համար պատասխանատու

o վերստուգիչ (վերստուգող) հանձնաժողովի նախագահ (ղեկավար)

o օպերատորի կարգապահական հանձնաժողովի նախագահ

o օպերատորի վերահսկող ծառայության ղեկավար

o պատասխանատու ակտուար

o բանկի ներքին դիտարկումների մարմնի ղեկավար

2.2 Նկարագրեք Ձեր առանցքային իրավասություններն ու պատասխանատվության ոլորտները որպես ղեկավար՝ ըստ Ձեր աշխատատեղի նկարագրի, աշխատանքային պայմանագրի:

3. Անձնական տվյալներ

3.1 Անուն, ազգանուն, հայրանուն

3.2 Սեռ`

o արական

o իգական

3.3 Ծննդյան ամսաթիվ (օր/ամիս/տարի)

3.4 Ծննդավայր (երկիր, մարզ, համայնք)

3․5 Նշեք՝

o Հաշվառման հասցե

o Փաստացի բնակության հասցե

3.6 Քաղաքացիություն

3.7 Նշեք՝

o Անձնագրի տվյալները

o Գործող այլ անձնագրի տվյալները (առկայության դեպքում)

3.8 Նշեք՝

o Հանրային ծառայությունների համարանիշը (հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքի համարը)

o Կիրառելի չէ

3.9 Նշեք հեռախոսահամար

o բջջային

o այլ

3.10 Էլեկտրոնային փոստի հասցե

3.11 Նշեք նախկինում Ձեր ունեցած մյուս բոլոր անունները, ազգանունները, հայրանունները, դրանք կրելու ժամանակաշրջանները,
Անուն, ազգանուն, հայրանուն
Կրելու ժամանակաշրջան (օր/ամիս/տարի)

4. Կրթություն, որակավորում, աշխատանքային գործունեություն

4.1

Բարձրագույն ուսումնական հաստատության անվանումը, միջազգային որակավորման անվանումը

Բարձրագույն ուսումնական հաստատության գտնվելու վայրը

Բարձրագույն ուսումնական հաստատության սովորելու ժամանակաշրջանը(_թ-ից մինչև _թ.)

Մասնագի-տությունը

Գիտական աստիճանը

         
         
         
         

4․2 Նշեք գիտելիքը հիմնավորող տեղեկությունները/փաստաթղթերը

Որակավորումներ

Վերապատրաստումներ

Դասընթացներ

Նախագծեր

       
       

4.3 Ի՞նչ լեզուների եք տիրապետում

o հայերեն

o անգլերեն

o ռուսերեն

o այլ (նշել լեզուն)

4.4 Նշել վերջին առնվազն 10 տարվա ընթացքում աշխատանքային գործունեության վերաբերյալ հետևյալ տվյալները (ընդ որում, պետք է նշել փաստացի աշխատանքային գործունեության վերաբերյալ տվյալները՝ անկախ դրանց՝ աշխատանքային գրքույկում ներառված լինելու կամ չլինելու հանգամանքից):

Աշխա-տանքի ընդունման և ազատման ժամկետ-ներ

Կազմակեր-պության անվանում

Կազմակերպության գործունե-ության ոլորտը

Գտնվելու վայր

Հեռախոսահա-մար

Պաշտոնը

Հիմնական պար-տակա-նություն-ները

Ազատ-ման հիմքերը

Նշագրում կատարեք, եթե աշխատան-քային գրքույկում տվյալները ներառված չեն

                 
                 
                 

4.5 Նշեք

o Ձեզ անձամբ ճանաչող առավելագույնը 3 անձանց վերաբերյալ տվյալներ (ներկայացման պահի դրությամբ), որոնք անհրաժեշտության դեպքում կարող են տրամադրել երաշխավորություն Ձեր անձի վերաբերյալ։ Ընդ որում, այդ անձանցից մեկը պետք է լինի Ձեր վերջին աշխատատեղից (վերջին աշխատատեղ համարվում է նախորդ կազմակերպությունը, որտեղ Դուք աշխատել եք), իսկ մյուս երկուսը չպետք է լինեն այն կազմակերպությունից, որտեղ նախատեսում եք անցնել աշխատանքի, բայց աշխատում են կամ աշխատել են ֆինանսական համակարգում:

Անուն,

ազգանուն

Աշխատանքի վայրը և դրա գտնվելու վայրը

Պաշտոնը

Ֆինանսական համակարգում աշխատանքային տարիները

Հեռախոսա-համար, էլ. փոստի հասցե

Երաշխավորի հետ փոխկապակցվածության բնույթը

           
           
           

o Կիրառելի չէ, եթե սույն կետում պահանջվող անձինք չկան:

5. Ղեկավարի (պատասխանատու անձի) վերաբերյալ այլ տեղեկություններ

5.1 Արդյո՞ք Դուք Հայաստանի Հանրապետության կամ այլ պետությունների օրենսդրությամբ սահմանված կարգով ճանաչվել եք անգործունակ կամ սահմանափակ գործունակ:

o Ոչ,

o Այո, ներկայացնել մանրամասներ (ամսաթիվ (օր/ամիս/տարի), իրավական հիմքեր)

5.2 Արդյո՞ք Դուք ունեցել եք դատվածություն դիտավորությամբ կատարված հանցագործությունների համար:

o Ոչ,

o Այո, (ներկայացնել մանրամասներ, այդ թվում դատվածությունը օրենքով սահմանված կարգով հանված կամ մարված լինելու վերաբերյալ)

5.3 Արդյո՞ք դատարանի կողմից Դուք զրկված եք ֆինանսական, հարկային, մաքսային, առևտրային, տնտեսական, իրավական ոլորտներում պաշտոններ վարելու իրավունքից:

o Ոչ,

o Այո, ներկայացնել մանրամասներ (ամսաթիվ (օր/ամիս/տարի), իրավական հիմքեր)

5.4 Արդյո՞ք Դուք ճանաչվել եք սնանկ կամ ունեք չմարված (չներված) պարտավորություններ կամ Ձեր սնանկության վերաբերյալ դիմումը Դատարանը ընդունել է վարույթ:

o Ոչ,

o Այո, ներկայացնել մանրամասներ (ամսաթիվ (օր/ամիս/տարի), իրավական հիմքեր)

5.5 Արդյո՞ք Դուք ՀՀ կամ այլ պետությունների իրավապահ մարմինների կողմից քրեական գործով ներգրավված եք կամ նախկինում ներգրավված եք եղել որպես կասկածյալ, մեղադրյալ կամ ամբաստանյալ։

o Ոչ,

o Այո, ներկայացնել մանրամասներ

5.6 Արդյո՞ք Դուք ՀՀ քրեական օրենսգրքով կամ այլ պետությունների քրեական օրենսդրությամբ նախատեսված հանցագործության համար ենթարկվել եք քրեական պատասխանատվության:

o Ոչ,

o Այո, ներկայացնել մանրամասներ (ամսաթիվ (օր/ամիս/տարի), իրավական հիմքեր)

5․7 Արդյո՞ք Դուք հարկային, մաքսային, ֆինանսական ոլորտներում վերջին 5 տարվա ընթացքում ենթարկվել եք վարչական պատասխանատվության։

o Ոչ,

o Այո, ներկայացնել մանրամասներ (ամսաթիվ (օր/ամիս/տարի), իրավական հիմքեր)

5.8 Արդյո՞ք սույն միջնորդագրի 1.2 կետում չնշված կազմակերպությունում Ձեր պաշտոնավարման կամ գործունեության ընթացքում (Հայաստանի Հանրապետությունում կամ օտարերկրյա պետությունում) տվյալ կազմակերպությունը ճանաչվել է անվճարունակ կամ սնանկ:

o Ոչ,

o Այո, ներկայացնել մանրամասներ

5.9 Արդյո՞ք սույն միջնորդագրի 1.2 կետում նշված կազմակերպությունում (այսուհետ՝ կազմակերպություն) Ձեր պաշտոնավարման կամ գործունեության ընթացքում (Հայաստանի Հանրապետությունում կամ օտարերկրյա պետությունում) տվյալ կազմակերպությունը ճանաչվել է անվճարունակ կամ սնանկ, կամ ՀՀ տարածքում գործող կազմակերպության ֆինանսական վիճակը, համաձայն ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի կողմից հաստատված չափանիշների, վատթարացել է:

o Ոչ

o Այո, ներկայացնել մանրամասներ

5.10 Արդյո՞ք որպես կազմակերպության ղեկավար Ձեր պաշտոնավարման ընթացքում Ձեր նկատմամբ Կենտրոնական բանկի կամ տվյալ կազմակերպության կողմից կիրառվել է որևէ պատասխանատվության միջոց վերջին 5 տարվա ընթացքում:

o Ոչ,

o Այո, ներկայացնել մանրամասներ

5.11 Արդյո՞ք Դուք զրկվել եք որակավորման վկայականից (որակավորումից) կամ կարգապահական այլ պատժամիջոցներ են կիրառվել Ձեր նկատմամբ կազմակերպության, նաև՝ 1.2-րդ ենթակետում չնշված, գործունեությունը կարգավորող համապատասխան օրենսդրությամբ սահմանված կարգով և հիմքերով:

o Ոչ,

o Այո, ներկայացնել մանրամասներ (այդ թվում` որակավորման վկայականից զրկվելու կամ կարգապահական պատժամիջոցների կիրառման հիմքերը)

5․12 Արդյո՞ք ՀՀ տարածքում կամ այլ պետություններում գործող կազմակերպություններում Ձեր պաշտոնավարման կամ գործունեության ընթացքում տվյալ կազմակերպությունը ունեցել է գրանցման, լիցենզավորման, թույլտվության մերժման դեպքեր, կամ կազմակերպության նկատմամբ կիրառվել է պատասխանատվության միջոց:

o Ոչ,

o Այո, ներկայացնել մանրամասներ (ամսաթիվ (օր/ամիս/տարի), իրավական հիմքեր, մերժած կամ պատասխանատվության միջոց կիրառած մարմնի անվանումը)

5․13 Արդյո՞ք Դուք նախորդ աշխատանքից ազատվել եք գործատուի նախաձեռնությամբ՝ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113.3-րդ, 113.5-րդ, 113.6-րդ, 113.8-րդ, 113.9-րդ հոդվածներով նախատեսված հիմքերից որևէ մեկով:

o Ոչ,

o Այո, ներկայացնել մանրամասներ

6. Նշանակալից մասնակցություն և փոխկապակցվածություն

6.1 Նշեք՝

o այն կազմակերպությունների, ինչպես նաև հաշվետու թողարկող այն ընկերությունների վերաբերյալ աղյուսակում պահանջվող տվյալները, որոնց կանոնադրական հիմնադրամում (կապիտալում) ունեք կամ վերջին 5 տարվա ընթացքում ունեցել եք նշանակալից մասնակցություն.

Մասնակցությունները նշել սկսած ներկայումս առկա ամենախոշորներից
(Ընդ որում` 6.1-6.3 կետերում հաշվետու թողարկողներին վերաբերող դրույթները լրացվում են միայն ներդրումային ծառայություններ մատուցող անձանց, կարգավորվող շուկայի օպերատորի, Կենտրոնական դեպոզիտարիայի, ֆոնդի պահառուների ղեկավարների, ինչպես նաև ֆոնդի կառավարչի անունից կամ կազմում ֆոնդի կառավարման գործունեություն իրականացնող ֆիզիկական անձանց և ֆոնդի պահառուի աշխատակցի կողմից)

Կազմակերպության (հաշվետու թողարկողի) անվանումը

Ժամանակահատվածը (նախկինում ունեցած մասնակցության համար նշել նշանակալից մասնակից լինելու ժամանակահատվածը)

Մասնակցության չափը (%),

Բաժնետոմսերի քանակը

Ընդհանուր գումարը (դրամով)

         
         
         

o Կիրառելի չէ, եթե սույն կետում նշված մասնակցությունը չունեք կամ չեք ունեցել:

6.2 Նշեք՝

o այն կազմակերպությունների, ինչպես նաև հաշվետու թողարկող այն ընկերությունների վերաբերյալ աղյուսակում պահանջվող տվյալները, որոնց կանոնադրական հիմնադրամում (կապիտալում) Ձեզ հետ փոխկապակցված անձինք ունեն կամ վերջին 5 տարվա ընթացքում ունեցել են նշանակալից մասնակցություն,

(Փոխկապակցվածությունը պետք է դիտարկվի 1.1 կետում նշված կազմակերպության գործունեությունը կարգավորող համապատասխան օրենքի, հաշվետու թողարկողների դեպքում`
«Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն: Սույն կետում ընտանիքի անդամների վերաբերյալ տեղեկությունները լրացվում են միայն ծնողների, ամուսնու, երեխաների, քրոջ և եղբոր (եթե համատեղ տնտեսություն են վարում) վերաբերյալ:)
Մասնակցությունները նշել սկսած ներկայումս առկա ամենախոշորներից

Կազմակերպության (հաշվետու թողարկողի) անվանումը

Ժամանակահատվածը (նախկինում ունեցած մասնակցության համար նշել նշանակալից մասնակից լինելու ժամանակահատվածը)

Մասնակցության չափը (%)

Բաժնետոմսերի քանակը

Ընդհանուր գումարը (դրամով)

         
         
         

o Կիրառելի չէ, եթե սույն կետում նշված փոխկապակցված անձ չկա,

o Իրազեկ չեմ, եթե սույն կետում նշված տվյալներին չեք տիրապետում:

6.3 Նշեք՝

o ֆինանսական համակարգում, ինչպես նաև հաշվետու թողարկող ընկերություններում աշխատող կամ աշխատած հետևյալ անձանց վերաբերյալ տվյալները՝ ծնողներ, տատ, պապ, 18 տարին լրացած թոռ, 18 տարին լրացած զավակ ու նրա ամուսին, 18 տարին լրացած քույր, եղբայր ու նրանց ամուսիններ և 18 տարին լրացած նրանց զավակներ, ամուսնու ծնողներ, ամուսնու՝ 18 տարին լրացած զավակ.

 Անուն,ազգանուն

Ժամանակահատվածը (նախկինում ֆինանսական համակարգում (հաշվետու թողարկող ընկերություններում) աշխատած անձանց համար նշել համապատասխան կազմակերպությունում (հաշվետու թողարկող ընկերություններում) աշխատելու ժամանակահատվածը

Ղեկավարի հետ փոխկապակց-վածության ձև

Աշխատան-քի վայր

Պաշտոն

         
         
         

o Կիրառելի չէ, եթե սույն կետում նշված փոխկապակցված անձ չկա:

7. Դրամային (կամ այլ) պարտավորություններ

7.1 Արդյո՞ք Դուք ունեք դրամային (կամ այլ) պարտավորություններ այն կազմակերպության նկատմամբ, որի ղեկավար պետք է հանդիսանաք

օ Ոչ ,

օ Այո, ներկայացնել մանրամասներ (գումար, ժամկետ, այլ)

7.2 Արդյո՞ք Ձեզ հետ փոխկապակցված անձինք ունեն դրամային (կամ այլ) պարտավորություններ այն կազմակերպության նկատմամբ, որի ղեկավար պետք է հանդիսանաք

օ Ոչ ,

օ Այո, ներկայացնել մանրամասներ (գումար, ժամկետ, այլ)

օ Իրազեկ չեմ

7.3 Արդյո՞ք Դուք ունեք կամ ունեցել եք ՀՀ տարածքում գործող կազմակերպությունների հանդեպ ժամկետանց պարտավորություններ

օ Ոչ,

օ Այո, ներկայացնել մանրամասներ (կազմակերպության անվանումը, գումար, ժամկետ, այլ)

7.4. Արդյո՞ք Ձեզ հետ փոխկապակցված անձինք ունեն կամ ունեցել են ՀՀ տարածքում գործող կազմակերպությունների հանդեպ ժամկետանց պարտավորություններ

(Փոխկապակցվածությունը պետք է դիտարկվի 1.1-ին կետում նշված ֆինանսական կազմակերպության գործունեությունը կարգավորող համապատասխան օրենքի, հաշվետու թողարկողների դեպքում` «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն: Սույն կետում լրացվում են միայն համատեղ տնտեսություն վարող կամ համատեղ ապրող ընտանիքի անդամների վերաբերյալ տեղեկությունները:)

օ Ոչ ,

օ Այո, ներկայացնել մանրամասներ (գումար, ժամկետ, այլ)

օ Իրազեկ չեմ

8. Այլ տեղեկություններ

8.1 Նշեք՝

o Ձեզ հետ փոխկապակցված ֆիզիկական անձանց վերաբերյալ հետևյալ տվյալները.

(Փոխկապակցվածությունը պետք է դիտարկվի 1.1-րդ կետում նշված ֆինանսական կազմակերպության գործունեությունը կարգավորող համապատասխան օրենքի, հաշվետու թողարկողների դեպքում` «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն: Սույն կետում լրացվում են միայն համատեղ տնտեսություն վարող կամ համատեղ ապրող ընտանիքի անդամների վերաբերյալ տեղեկությունները:)

Անուն, ազգանուն

Անձնագրի տվյալները

Փոխկապակց-վածության ձև

Աշխատանքի վայր

Պաշտոն

Բնակության վայրը, հեռախոսա-համար

           
           
           

o Կիրառելի չէ, եթե սույն կետում նշված փոխկապակցված անձ չկա:

8.2 Նշեք՝

o Ձեզ հետ փոխկապակցված իրավաբանական անձանց վերաբերյալ հետևյալ տվյալները:

Կազմակերպության անվանում

Գտնվելու վայր

Փոխկապակց-վածության ձև

ՀՎՀՀ

Հեռախոսահամար (բջջային և այլ)

         
         
         

o Կիրառելի չէ, եթե սույն կետում նշված փոխկապակցված անձ չկա:

9. Շահերի բախման վերաբերյալ

9․1 Արդյո՞ք Դուք 1․1-ին կետում նշված կազմակերպության, դրա մայր կամ դուստր ձեռնարկության ղեկավարների հետ ունեք փոխկապվածություն։

o Ոչ

o Այո, ներկայացնել մանրամասները

9.2 Արդյո՞ք Դուք 1.1-րդ կետում նշված կազմակերպության, դրա մայր կամ դուստր ձեռնարկություն հետ ունեք կամ վերջին 5 տարվա ընթացքում ունեցել եք մասնագիտական կամ առևտրային հարաբերություններ։

o Ոչ

o Այո, ներկայացնել մանրամասները

9․3 Նշեք այլ տեղեկություններ Ձեր կարծիքով հնարավոր շահերի բախման (առկայության դեպքում) և դրանց կառավարման մեթոդների վերաբերյալ։

10. Ձեր կարծիքով արդյո՞ք առկա են այլ կարևոր տեղեկություններ, որոնք կցանկանայիք նշել

o Ոչ

o Այո, ներկայացնել մանրամասները

11. Այլ փաստաթղթեր

12. Այս կետը լրացվում է միայն բանկի և ապահովագրական ընկերության խորհրդի անդամների կողմից.

Ծանոթացել եմ Կանոնակարգ 1-ի Հավելված 41-ով կամ Կանոնակարգ 3/01-ի Հավելված 43-ով սահմանված «Խորհրդի անդամների գործունեության ուղեցույց» փաստաթղթի հետ:

o Այո

o Ոչ

13. Հավաստիացնում եմ, որ

ա. սույն փաստաթղթում պարունակվող տեղեկատվությունը արժանահավատ է և ամբողջական,
բ. անձը բավարարում է օրենքով և կանոնակարգերով սահմանված ղեկավարի մասնագիտական համապատասխանության չափանիշներին և այլ պահանջներին,
գ.բացակայում են ղեկավարի գրանցումը մերժելու համար համապատասխան օրենքներով և կանոնակարգերով սահմանված հիմքերը։
Համաձայն եմ, որ սույն տեղեկանքով ներկայացված տեղեկատվության իսկությունը ստուգելու համար Կենտրոնական բանկը դիմի համապատասխան իրավասու մարմիններին՝ պահպանելով տեղեկատվության գաղտնիությունը:

   

 Ամսաթիվ (օր/ ամիս/տարի)

 ______________

   
   
 

Գրանցման ներկայացված ղեկավարի ստորագրություն

Ամրակցեք ստորագրության նմուշը

 »։

 

Հավելված 3

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի խորհրդի

2022 թվականի դեկտեմբերի 14-ի

թիվ 217-Ն որոշման

 

«Հավելված 22

«Ապահովագրության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության, թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգը» կանոնակարգ 3/01-ի

 

Դիմում

 

Ֆիզիկական անձի կողմից ապահովագրական ընկերության կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ձեռք բերելու համար

 

Հայաստանի Հանրապետության

Կենտրոնական բանկի նախագահ

------------------------------------ին

 Հարգելի __________________________

Ես`                              , խնդրում եմ Կենտրոնական բանկի նախնական համաձայնությունը

 ____________________________________________

 (նշվում է ապահովագրական ընկերության անվանումը)

Ապահովագրական ընկերության կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ձեռք բերելու համար:

 

ՄԱՍ 1.

 

Լրացվում է ապահովագրական ընկերության կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ակնկալող ֆիզիկական անձ-ուղղակի (անուղղակի) մասնակցի կողմից

 

Ամրակցեք այստեղ Ձեր լուսանկարը:

 1. Ֆիզիկական անձի տվյալներ

 1.1 Անուն, ազգանուն, հայրանուն

 1.2 Սեռ`

o արական

o իգական

 1.3 Ծննդյան ամսաթիվ (օր/ամիս/տարի)

 1.4 Ծննդավայր

 1.5 Քաղաքացիություն

 1.6 Անձնագրի տվյալներ

 1.7 Հանրային ծառայությունների համարանիշ

 1.8 Բնակության վայրը՝

Հաշվառման հասցե՝

Փաստացի բնակության վայրի հասցե՝

 1.9 Հեռախոսահամար

 1.10 Էլեկտրոնային փոստի հասցե

 1.11 Նշեք նախկինում Ձեր ունեցած մյուս բոլոր անունները,ազգանունները, հայրանունները, դրանք կրելու ժամանակաշրջանները,

Անուն, ազգանուն, հայրանուն                        Կրելու ժամանակաշրջան (օր/ամիս/տարի)

 2. Կրթություն, որակավորում, աշխատանքային գործունեություն

 2.1

Բարձրագույն ուսումնական հաստատության անվանումը, միջազգային որակավորման անվանումը

Բարձրագույն ուսումնական հաստատության գտնվելու վայրը

Բարձրագույն ուսումնական հաստատությունում սովորելու ժամանակաշրջանը(_թ-ից մինչև _թ.)

Ֆակուլտետը

Մասնագի-տությունը

Գիտական աստիճանը կամ միջազգային որակավորման մակարդակը

           
           
           
           

 2.2 Ի՞նչ լեզուների եք տիրապետում

o հայերեն

o անգլերեն

o ռուսերեն

o այլ (նշել լեզուն)

 2.3 Վերջին 10 տարվա աշխատանքային գործունեության վերաբերյալ տվյալները.(ընդ որում, պետք է նշել փաստացի աշխատանքային գործունեության վերաբերյալ տվյալները՝ անկախ դրանց՝ աշխատանքային գրքույկում ներառված լինելու կամ չլինելու հանգամանքից:

Աշխատանքի ընդունման և ազատման ժամկետներ

Կազմա-կերպու-թյան անվանում

Կազմա-կերպու-թյան գործու-նեության տեսակը

Գտնվելու վայր

Հեռախոսա-համար

Պաշտոնը, հիմնական պարտակա-նությունները

Ազատման հիմքերը

Նշագրում կատարեք , եթե աշխատանքային գրքույկում տվյալները ներառված չեն

               
               
               

 2.4 Նշեք Ձեզ անձամբ ճանաչող՝ ֆինանսական համակարգում աշխատող կամ աշխատած անձանց վերաբերյալ տվյալները, որոնք անհրաժեշտության դեպքում կարող են տրամադրել երաշխավորություն Ձեր անձի վերաբերյալ (եթե այդպիսիք կան).

Անուն, ազգանուն

Աշխատանքի վայրը և դրա գտնվելու վայրը

Պաշտոնը

Ֆինանսական համակարգում աշխատանքային տարիները

Հեռախոսահամար, էլ. փոստի հասցե

         
         
         

 3. Ձեռքբերման ենթակա բաժնետոմսեր (բաժնեմաս)

 3.1 Բաժնետոմսերի (բաժնեմասերի) ընդհանուր թիվը --------------------- գումար ------------------------%
այդ թվում՝ ձայնի իրավունք տվող ------------------------- գումար ____________________%
3.2 Յուրաքանչյուր բաժնետոմսի (բաժնեմասի) ձեռքբերման գինը _______________________________
 3.3 Բաժնետոմսի (բաժնեմասի) ընթացիկ շուկայական արժեքը _________________________________

 4. Մասնակցության ձեռքբերման ժամկետները և պայմանները, ներդրման աղբյուրները (սեփական, փոխառու):

 4.1 Նշեք մասնակցության ձեռքբերման ժամկետները և պայմանները.

 4.2 Նշեք ներդրման աղբյուրները (սեփական, փոխառու)՝

Եթե ներդրումը կատարվում է փոխառության կամ վարկի ստացմամբ, լրացնել 4.3 կետը:

 4.3 Փոխառության կամ վարկի ստացմամբ կատարվող ներդրումների համար նշել՝

 ա) Վարկ/փոխառություն տրամադրողի անունը/անվանումը ____________________________________

 բ) Գտնվելու/բնակության վայրը ----------------------------------------------------------------------------------

 գ) Վարկի/փոխառության գումարը ----------------------------------------------------------------

 դ) Գրավի առարկան ______________________________________________________

 ե) Վարկի/փոխառության ստացման պայմանները և ժամկետները ------------------------------------------

 զ) Ի՞նչ աղբյուրներից վարկը/փոխառությունը պետք է մարվի -------------------------------------------------

 4.4 Եթե նշանակալից մասնակցությունը ձեռք է բերվում այլ մասնակցից անմիջականորեն (ոչ թե կարգավորվող շուկայի միջոցով), ապա նշել.

Վաճառողի/փոխանցողի անունը (անվանումը)

Վաճառքի/փոխանցման ենթակա բաժնետոմսերի քանակը

Վաճառքի/փոխանցման ենթակա բաժնետոմսերի մասնակցության չափը (%)

     
     
     

 5. Ներդրվող միջոցների ծագման օրինականության վերաբերյալ բավարար և ամբողջական հիմնավորումներ: (Կենտրոնական բանկը կարող է պահանջել համապատասխան փաստաթղթեր, տեղեկություններ և այլն):

 6. Տեղեկություններ այլ անձանց կանոնադրական կապիտալում մասնակցությունների վերաբերյալ.

 6.1 Ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի 10 և ավելի տոկոս մասնակցության համար՝

Կազմակերպության անվանումը

Գտնվելու վայրը

Մասնակցության չափը (դրամով)

Մասնակցության չափը (%)

       
       
       

Սույն կետում նշված անձանց համար լրացնել սույն կանոնակարգի Հավելված 25-ը:

 6.2 Այլ մասնակցության համար՝

Կազմակերպության անվանումը

Գտնվելու վայրը

Մասնակցության չափը (դրամով)

Մասնակցության չափը (%)

       
       
       

 7. Տեղեկություններ փոխկապակցված անձանց վերաբերյալ.

Փոխկապակցվածությունը պետք է դիտարկվի «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի համաձայն:

Կազմակերպության անվանումը/անձի անուն, ազգանունը, անձնագրի տվյալները, հանրային ծառայությունների համարանիշը

Գտնվելու/բնակության վայրը

Փոխկապակցվածության տեսակը

     
     
     

 8. Այլ տեղեկատվություն.

8.1 Արդյո՞ք Դուք (կամ Ձեր հետ փոխկապակցված անձինք) ունեք 30 և ավելի օր ժամկետանց (չմարված) պարտավորություններ.

o Այո (ներկայացնել մանրամասները՝ գումար, ժամկետ և այլն)

o Ոչ

8.2 Արդյո՞ք Դուք Հայաստանի Հանրապետության կամ այլ պետությունների օրենսդրությամբ սահմանված կարգով ճանաչվել եք անգործունակ կամ սահմանափակ գործունակ:

o Ոչ,

o Այո, ներկայացնել մանրամասներ (ամսաթիվ (օր/ամիս/տարի), իրավական հիմքեր)

8.3 Արդյո՞ք Դուք ունեցել եք դատվածություն դիտավորությամբ կատարված հանցագործությունների համար:

o Ոչ,

o Այո, (ներկայացնել մանրամասներ, այդ թվում դատվածությունը օրենքով սահմանված կարգով հանված կամ մարված լինելու վերաբերյալ)

8.4 Արդյո՞ք դատարանի կողմից Դուք զրկված եք ֆինանսական, հարկային, մաքսային, առևտրային, տնտեսական, իրավական ոլորտներում պաշտոններ վարելու իրավունքից:

o Ոչ,

o Այո, ներկայացնել մանրամասներ (ամսաթիվ (օր/ամիս/տարի), իրավական հիմքեր)

8.5 Արդյո՞ք Դուք ճանաչվել եք սնանկ կամ ունեք չմարված (չներված) պարտավորություններ կամ ունեք դատարանի կողմից ընդունված վարույթ՝ կամավոր կամ սնանկության հայցի վերաբերյալ։

o Ոչ,

o Այո, ներկայացնել մանրամասներ (ամսաթիվ (օր/ամիս/տարի), իրավական հիմքեր)

8.6 Արդյո՞ք Դուք ՀՀ կամ այլ պետությունների իրավապահ մարմինների կողմից քրեական գործով ներգրավված եք կամ նախկինում ներգրավված եք եղել որպես կասկածյալ, մեղադրյալ կամ ամբաստանյալ։

o Ոչ,

o Այո, ներկայացնել մանրամասներ

8.7 Արդյո՞ք Դուք ՀՀ քրեական օրենսգրքով կամ այլ պետությունների քրեական օրենսդրությամբ նախատեսված հանցագործության համար ենթարկվել եք քրեական պատասխանատվության:

o Ոչ,

o Այո, ներկայացնել մանրամասներ (ամսաթիվ (օր/ամիս/տարի), իրավական հիմքեր)

8.8 Արդյո՞ք Դուք հարկային, մաքսային, ֆինանսական ոլորտներում վերջին 5 տարվա ընթացքում ենթարկվել եք վարչական պատասխանատվության:

o Ոչ,

o Այո, ներկայացնել մանրամասներ (ամսաթիվ (օր/ամիս/տարի), իրավական հիմքեր)

8.9 Արդյո՞ք Հայաստանի Հանրապետությունում կամ օտարերկրյա պետությունում գրանցված կազմակերպությունում Ձեր պաշտոնավարման կամ գործունեության ընթացքում տվյալ կազմակերպությունը ճանաչվել է անվճարունակ կամ սնանկ:

o Ոչ

o Այո, ներկայացնել մանրամասներ

8.10 Արդյո՞ք ՀՀ տարածքում կամ այլ պետություններում գործող կազմակերպություններում (սույն միջնորդագրի 1․2 կետում սահմանված կազմակերպություններ (այսուհետ՝ կազմակերպություն(ներ))) Ձեր պաշտոնավարման կամ գործունեության ընթացքում տվյալ կազմակերպությունը ճանաչվել է անվճարունակ կամ սնանկ, կամ ՀՀ տարածքում գործող կազմակերպության ֆինանսական վիճակը, համաձայն ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի կողմից հաստատված չափանիշների, վատթարացել է:

o Ոչ,

o Այո, ներկայացնել մանրամասներ

8.11 Արդյո՞ք ՀՀ տարածքում կամ այլ պետություններում գործող կազմակերպություններում Ձեր պաշտոնավարման կամ գործունեության ընթացքում տվյալ կազմակերպությունը ունեցել է գրանցման, լիցենզավորման, թույլտվության մերժման դեպքեր, կամ կազմակերպության նկատմամբ կիրառվել է պատասխանատվության միջոց:

o Ոչ,

o Այո, ներկայացնել մանրամասներ (ամսաթիվ (օր/ամիս/տարի), իրավական հիմքեր, մերժած կամ պատասխանատվության միջոց կիրառած մարմնի անվանումը)

8.12 Արդյո՞ք Դուք (կամ Ձեր հետ փոխկապակցված անձինք) ունեք դրամային (կամ այլ) պարտավորություններ այն ապահովագրական ընկերության նկատմամբ, որի կանոնադրական կապիտալում մտադիր եք ձեռք բերել նշանակալից մասնակցություն.

o Ոչ

o Այո (ներկայացնել մանրամասները՝ գումար, ժամկետ և այլն)

8.13 Արդյո՞ք Դուք ունեք կամ ունեցել եք ՀՀ տարածքում գործող կազմակերպությունների հանդեպ ժամկետանց պարտավորություններ

օ Ոչ,

օ Այո, ներկայացնել մանրամասներ (կազմակերպության անվանումը, գումար, ժամկետ, այլ)

 8.14 Արդյո՞ք Դուք պատրաստ եք ապահովագրական ընկերության ֆինանսական վիճակի վատթարացման դեպքում (կապիտալի կտրուկ նվազում, իրացվելիության խնդիրների առաջացում, խոշոր վնասներ, արտակարգ իրավիճակներ) տրամադրել լրացուցիչ ֆինանսական օժանդակություն.

օ Ոչ ,

օ Այո, (ներկայացնել մանրամասներ)

 8.15 Արդյո՞ք ապահովագրական ընկերության կողմից Կենտրոնական բանկ ներկայացված գործարար ծրագրում Ձեր կողմից առաջարկվում են որևէ փոփոխություններ.

o Ոչ

օ Այո, ներկայացնել մանրամասներ

 8.16 Այլ՝ Ձեր կարծիքով կարևոր տեղեկատվություն:

 9. Հավաստիացնում եմ, որ

ա) սույն փաստաթղթում պարունակվող տեղեկատվությունն արժանահավատ է և ամբողջական: Գիտակցում եմ, որ որևէ փաստաթղթի կամ տեղեկատվության կեղծ ներկայացումը հանգեցնում է օրենքով սահմանված քրեական և վարչական պատասխանատվության:

բ) բացակայում են «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածով նախատեսված հիմքերը:

Հայտարարում եմ, որ իմ մասնակցության միջոցով որևէ այլ անձ ապահովագրական ընկերությունում անուղղակի նշանակալից մասնակցություն ունեցող անձի կարգավիճակ ձեռք չի բերում, հակառակ դեպքում՝ ներկայացնում եմ օրենքով և կանոնակարգերով պահանջվող տեղեկատվությունը և փաստաթղթերը իմ միջոցով անուղղակի նշանակալից մասնակցություն ձեռք բերող անձանց վերաբերյալ:

Ես համաձայն եմ

ա) իմ կողմից ներկայացված վերոնշյալ տեղեկատվության որևիցե փոփոխության դեպքում տեղեկացնել Կենտրոնական բանկին,

բ) սույն տեղեկանքով ներկայացված տեղեկատվության իսկությունը ստուգելու համար Կենտրոնական բանկը դիմի համապատասխան իրավասու մարմիններին՝ տրամադրելով իմ անձնական տվյալները և պահպանելով տեղեկատվության գաղտնիությունը:

Անուն, ազգանուն --------------------------------------------------------------------------------

 
   

Ամսաթիվ (օր/ ամիս/տարի) -------------------------------------------

 
   

Ստորագրություն -------------------------------------------

 
   
   

»:

Հավելված 4

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի խորհրդի

2022 թվականի դեկտեմբերի 14-ի

թիվ 217-Ն որոշման

«Հավելված 43

«Ապահովագրության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության, թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգը» կանոնակարգ 3/01-ի

 

Խորհրդի անդամների գործունեության ուղեցույց

 

1. Սույն ուղեցույցը սահմանում է ապահովագրական ընկերության խորհրդի, խորհրդի անդամների լիազորությունների, իրավասությունների և պարտականությունների նվազագույն շրջանակը:

2. Ապահովագրական ընկերության խորհուրդը իրականացնում է ապահովագրական ընկերության գործունեության ընդհանուր ղեկավարումը: Ապահովագրական ընկերության խորհուրդը որոշում է ապահովագրական ընկերության գործունեության հիմնական ուղղությունները, հաստատում է ընկերության հեռանկարային զարգացման և գործարար ծրագրերը, վերահսկում է գործադիր մարմնի գործունեությունը և հաշվետու է ապահովագրական ընկերության բաժնետերերին:

 

1. Խորհրդի անդամների գործնական որակները և բիզնես վարքը

3. Յուրաքանչյուր խորհրդի անդամ պետք է հավասարակշռող դեր ստանձնի ապահովագրական ընկերության և ապահովագրական ընկերության բաժնետերերի միջև, լինի բարեխիղճ և լիովին իրազեկ, որոշումների ընդունման ժամանակ կիրառի անկախ և խելամիտ դատողություն:

1) Որոշումներ ընդունելիս խորհրդի անդամի կողմից անկախ դատողության կիրառումը նշանակում է, որ նա դրսևորում է անկողմնակալություն և անաչառ է խնդրահարույց ու շահերի բախում առաջացնող իրավիճակներում: Օրինակ՝ հաշվի է առնում բաժնետերերի փոքրամասնության շահերը, օբյեկտիվորեն է գնահատում խորհրդի և գործադիր մարմնի կատարողականները, ընդունում արդար որոշումներ գործադիրի և խորհրդի վարձատրության որոշման ժամանակ, ապահովագրական ընկերության վերակազմավորման և այլ դեպքերում:

2) Անկախ որոշումների ընդունման ապահովման նպատակով խորհրդի անդամը չպետք է որևէ տնտեսական, ընտանեկան կամ այլ կապերի միջոցով փոխկապակցված լինի մյուս խորհրդի անդամների և գործադիր մարմնի անդամների հետ: Խորհրդի անդամը չի կարող միաժամանակ լինել ապահովագրական ընկերության այլ աշխատակից: Խորհրդի անդամը պետք է ամբողջովին տեղյակ լինի ապահովագրական ընկերության ընթացիկ գործունեությանը, ապահովագրական ընկերության հատուկ ռիսկերին, երկարաժամկետ զարգացման ծրագրերին և ապահովագրական գործունեությունը կարգավորող օրենսդրական դաշտին, մասնավորապես, «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին, «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին, ապահովագրական ընկերության կազմակերպական-իրավական ձևը կարգավորող օրենսդրությանը, արժեթղթերի շուկան կարգավորող օրենսդրությանը, հարկային օրենսդրությանը, ապահովագրական գործունեությունը կանոնակարգող նորմատիվ ակտերին, ապահովագրական ընկերության կանոնադրությանը, ապահովագրական ընկերության ընդհանուր ժողովի և խորհրդի հաստատած քաղաքականություններին, կանոնակարգերին և ընթացակարգերին:

4. Յուրաքանչյուր խորհրդի անդամ պետք է հատկացնի բավարար ժամանակ իր պարտականությունների պատշաճ և արդյունավետ կատարման համար:

 Ապահովագրական ընկերության խորհրդի անդամը պետք է գիտակցի, որ խորհրդի անդամի պաշտոնի համատեղումն այլ գործունեության հետ կարող է բացասաբար անդրադառնալ իր պարտականությունների պատշաճ կատարման, ապահովագրական ընկերության ընդհանուր կառավարման վրա:

5. Յուրաքանչյուր խորհրդի անդամ պետք է մշտապես կատարելագործի իր որակավորումը:

● Պարտականությունները պատշաճ կատարելու, ինչպես նաև խորհրդի գործունեությունը և կատարողականը բարելավելու նպատակով խորհրդի անդամը պետք է մշտապես ընդլայնի և կատարելագործի իր գիտելիքները՝ մասնակցելով վերապատրաստման ծրագրերին, ինչպես նաև ինքնուսուցման միջոցով: Վերջինս վերաբերում է նաև նոր օրենսդրության և կարգավորման պահանջներին ու ապահովագրական ընկերության փոփոխվող իրավիճակին ու ընթացիկ ռիսկերին իրազեկ լինելուն:

 

2. Խորհրդի առաքելությունը և խորհրդի անդամների՝ օրենքով սահմանված իրավասությունները

 

6. Ապահովագրական ընկերության խորհրդի առաքելությունն է՝ բաժնետերերի ներդրումային արժեքի առավելագույն ավելացումը (բաժնետոմսերի շուկայական գնի ավելացումը) և ապահովագրական ընկերության այլ շահագրգիռ անձանց շահերի պաշտպանությունը: Դրանից ելնելով՝ խորհուրդն իր գործունեության ընթացքում ներկայացնում, պաշտպանում և ուղղորդվում է բաժնետերերի ու շահագրգիռ անձանց (բոլոր անձինք, որոնք իրենց ներդրումով՝ մարդկային, մասնագիտական, փողային, այլ, աջակցում են ապահովագրական ընկերության երկարաժամկետ առաջընթացին և մրցակցությանը, այդ թվում՝ ապահովագրական ընկերության ներդրողները, աշխատակիցները և այլն) շահերով:

7. Ապահովագրական ընկերության խորհրդի իրավասությունները սահմանվում են «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածով:

8. Ապահովագրական ընկերության խորհուրդը բացի «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պարտականություններից, ընկերության խորհրդին ներկայացվող հաշվետվություններում oրենքների, այլ նորմատիվ իրավական ակտերի և ապահովագրական ընկերության ներքին կարգերի խախտումների բացահայտման դեպքում պարտավոր է նաև ձեռնարկել միջոցներ այդ խախտումները վերացնելու և հետագայում չկրկնելու նպատակով:

 

3. Տեղեկատվության հասանելիությունը խորհրդի անդամներին: Խորհրդի անդամների կողմից տեղեկատվության բացահայտումը

 

9. Խորհրդի անդամը իր պարտականությունները պատշաճ կատարելու համար պահանջում է ճշգրիտ, ամբողջական և ժամանակին տեղեկատվություն ապահովագրական ընկերության գործունեության մասին` մասնավորապես հաստատելով ապահովագրական ընկերության խորհրդին ներկայացվող հաշվետվությունների ձևերը, ներկայացման կարգը և պարբերականությունը: Նշված տեղեկատվությունը պետք է լինի բավարար՝ արդյունավետ որոշումների ընդունման շարունակական գործընթացը ապահովելու համար:

10. Խորհրդի անդամն իրազեկ է, որ իրեն վերաբերող հետևյալ տեղեկատվությունը հրապարակվելու է և հասանելի է հասարակությանը.

1) անունը, ծննդյան ամսաթիվը, կենսագրությունը,

2) նախորդող տարվա ընթացքում խորհրդի անդամի և նրա հետ փոխկապակցված անձանց («Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի «Փոխկապակցված անձինք» հոդված 13–ում սահմանված անձինք) կողմից ապահովագրական ընկերությունից ստացված հատուցումների և այլ փոխառությունների (այդ թվում՝ նաև մարված) վերաբերյալ տվյալներ,

3) ապահովագրական ընկերության նկատմամբ խորհրդի անդամի ունեցած ընդհանուր պարտավորությունները՝ փոխառությունների և այլ գծով:

11. Խորհրդի անդամը իրազեկ է, որ իր՝ նախորդ տարվա ընթացքում ապահովագրական ընկերությունից ստացված ամբողջ վարձատրության վերաբերյալ տեղեկատվությունը հասանելի է ապահովագրական ընկերության բոլոր մասնակիցներին:

 

4. Խորհրդի անդամի աշխատանքային գործընթացի կազմակերպումը, օրենքով սահմանված իրավունքներն ու պարտականությունները

 

12. Խորհրդի անդամը մասնակցում է ապահովագրական ընկերության խորհրդի նիստերին: Ապահովագրական ընկերության խորհրդի նիստերի գումարման և անցկացման կարգը սահմանվում է ընկերության կանոնադրությամբ: Համաձայն «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ օրենք)՝ ապահովագրական ընկերության խորհրդի նիստերը պետք է գումարվեն առնվազն եռամսյակը մեկ: Ընդ որում, յուրաքանչյուր խորհրդի անդամ խորհրդի արտահերթ նիստ գումարելու իրավունք ունի:

13. Խորհրդի անդամը քվեարկության ժամանակ ունի միայն մեկ ձայն, ընդ որում ձայնի և քվեարկության իրավունքի փոխանցումն այլ անձի, այդ թվում՝ այլ խորհրդի անդամի, չի թույլատրվում:

14. Խորհրդի անդամը, որը մասնակցել է նիստին, ստորագրում է նիստի արձանագրությունը և օրենքով սահմանված պատասխանատվություն է կրում արձանագրությունում առկա տեղեկությունների ճշտության և հավաստիության համար: Արձանագրությունում մասնավորապես նշվում են` քվեարկության դրված հարցերը, քվեարկության արդյունքները՝ ըստ նիստին մասնակցած խորհրդի յուրաքանչյուր անդամի, քվեարկության դրված հարցերի վերաբերյալ խորհրդի անդամների և խորհրդի նիստին մասնակցող այլ անձանց կարծիքները:

15. Ապահովագրական ընկերության խորհուրդն իր աշխատանքն արդյունավետ կազմակերպելու, ինչպես նաև շուկայի մասնակիցներին՝ իրենց շահերի պաշտպանության համար լրացուցիչ երաշխիքով ապահովելու նպատակով կարող է uտեղծել խորհրդին կից հանձնաժողովներ: Օրինակ՝ «աուդիտի կոմիտե կամ հանձնաժողով», «ռիսկերի կառավարման հանձնաժողով», «վարձատրման և նշանակման կոմիտե» և այլն: Այդ հանձնաժողովներում կարող են ընդգրկվել ինչպես ապահովագրական ընկերության խորհրդի անդամներ, այնպես էլ ընկերության այլ ղեկավարներ կամ աշխատակիցներ:

 

5. Խորհրդի անդամի՝ օրենքով սահմանված պաշտոնավարման ժամկետը և լիազորությունների դադարեցումը

 

16. Ապահովագրական ընկերության խորհրդի անդամը վարձատրվում է ապահովագրական ընկերության կողմից: Ապահովագրական ընկերության խորհրդի անդամների վարձատրությունը սահմանվում է ընդհանուր ժողովի կողմից, եթե այդ իրավասությունը չի փոխանցվել խորհրդին:

17. Ապահովագրական ընկերության խորհրդի անդամի պաշտոնավարման ժամկետը սահմանվում է ապահովագրական ընկերության կանոնադրությամբ:

18. Խորհրդի անդամի լիազորությունները կարող են վաղաժամկետ դադարեցվել Ընդհանուր ժողովի կողմից՝ իր դիմումի համաձայն: Լիազորությունները կարող են դադարեցվել նաև «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

19. Խորհրդի անդամի լիազորությունները վաղաժամկետ կարող են դադարեցվել նաև լիազորությունների կատարմանը մնացած ժամանակահատվածի (իսկ եթե այդ ժամանակահատվածը մեկ տարուց ավելի է, ապա՝ մեկ տարվա) համար սահմանված աշխատավարձը ապահովագրական ընկերության կողմից նրան փոխհատուցելու պայմանով: Ապահովագրական ընկերությունն իրավունք ունի խորհրդի անդամի պաշտոնից ազատված անձից դատական կարգով հետ պահանջել նրան փոխհատուցված աշխատավարձը՝ դատարանում ապացուցելով խորհրդի անդամի կողմից պաշտոնեական պարտականությունների թերացման փաստը:

 

6. Խորհրդի անդամի՝ օրենքով սահմանված պատասխանատվությունը

 

20. Խորհրդի անդամն իր պարտականությունների կատարման ընթացքում պետք է գործի՝ ելնելով ապահովագրական ընկերության շահերից, իրականացնի իր իրավունքները և կատարի ընկերության նկատմամբ իր պարտականությունները բարեխիղճ ու ողջամիտ կերպով:

21. Խորհրդի անդամը ապահովագրական ընկերության առջև պատասխանատվություն է կրում իր դիտավորյալ գործողությունների (անգործության) հետևանքով ընկերությանը պատճառած իրական վնասի համար՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն: Ապահովագրական ընկերությանը հասցված վնասի համար պատասխանատվությունից ազատվում են այն խորհրդի անդամները, որոնք ապահովագրական ընկերությանը վնաս պատճառած որոշման ընդունմանը դեմ են քվեարկել կամ նիստին ներկա չեն եղել:

22. Խորհրդի անդամը ազատվում է ապահովագրական ընկերությանը պատճառված վնասի համար պատասխանատվությունից, եթե գործել է բարեխիղճ՝ այն համոզմունքով, որ իր գործողությունները ելնում են ապահովագրական ընկերության շահերից: Մասնավորապես`

1) եթե ողջամիտ գործարար տրամաբանությունից ելնելով կայացվել են որոշումներ, նույնիսկ, եթե դրանք ապահովագրական ընկերությանը հետագայում հասցրել են այնպիսի վնասներ, որոնց առաջացումն այդ որոշումն ընդունելիս հստակորեն հաշվի է առնվել որպես բիզնես ռիսկ,

2) եթե խորհրդի անդամի կողմից սխալ կամ թերի որոշումների ընդունումը եղել է բարեխիղճ` առանց վնաս պատճառելուն հատկապես ուղղված միտման, և եթե այդ որոշումների ընդունմամբ չեն խախտվել օրենքների կամ այլ իրավական ակտերի պահանջները:

23. Ապահովագրական ընկերության խորհրդի անդամի պաշտոնից ազատվելը չի ազատում նրան իր մեղքով ապահովագրական ընկերությանը պատճառած վնասի համար պատասխանատվությունից:

24. Ապահովագրական ընկերության խորհրդի անդամին Կենտրոնական բանկը հանում է գրանցումից, եթե վերջինս`

1) ունի դատվածություն՝ դիտավորությամբ կատարված հանցագործությունների համար,

2) դատարանի կողմից զրկվել է ֆինանսական, ապահովագրական, բանկային, հարկային, մաքսային, առևտրային, տնտեսական, իրավական ոլորտներում պաշտոններ վարելու իրավունքից,

3) ճանաչվել է սնանկ և ունի չմարված (չներված) պարտավորություններ,

4) մասնագիտական համապատասխանության առումով չի համապատասխանում Կենտրոնական բանկի սահմանած մասնագիտական չափանիշներին,

5) անցյալում կատարել է այնպիսի արարք, որը Կենտրոնական բանկի կարծիքով հիմք է տալիս կասկածելու, որ տվյալ անձը՝ որպես ապահովագրական ընկերության ղեկավար, չի կարող պատշաճորեն կառավարել ապահովագրական ընկերության գործունեության համապատասխան ոլորտը, կամ նրա գործողությունները կարող են հանգեցնել ապահովագրական ընկերության սնանկացմանը, ֆինանսական վիճակի վատթարացմանը կամ հեղինակության և գործարար համբավի վարկաբեկմանը,

6) քրեական գործով ներգրավված է որպես կասկածյալ, մեղադրյալ կամ ամբաստանյալ:

 

7. Խորհրդի նախագահի՝ օրենքով սահմանված պարտականությունները

 

25. Ապահովագրական ընկերության խորհրդի նախագահը իրականացնում է «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված իրավասությունները:

Խորհրդի նախագահը նաև ստորագրում է խորհրդի որոշումները և պատասխանատվություն կրում որոշումների մեջ առկա տեղեկությունների հավաստիության համար:

 

Հավելված 5

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի խորհրդի

2022 թվականի դեկտեմբերի 14-ի

թիվ 217-Ն որոշման

 

«Հավելված 44

«Ապահովագրության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության, թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգը» կանոնակարգ 3/01-ի

 

ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐ

 

____________________________________________________________________________________

(ապահովագրական ընկերության, օտարերկրյա ապահովագրական ընկերության անվանումը)

 

իրական շահառուի վերաբերյալ

 

1. Անուն, ազգանուն, հայրանուն

2. Քաղաքացիություն

3. Ծննդյան ամսաթիվ (օր/ամիս/տարի)

4. Անձը հաստատող փաստաթղթի տվյալները

o Անձնագրի տվյալները

o Գործող այլ անձնագրի տվյալները (առկայության դեպքում)

5. Նշեք

o Հանրային ծառայությունների համարանիշ/ Հանրային ծառայության համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքի համարը

o Կիրառելի չէ

6. Նշեք

o Հաշվառման վայր

o Փաստացի բնակության վայր

7. Կապի միջոցները

o Նշեք հեռախոսահամար

Ներմուծեք նկարագրությունը_19954 բջջային

Ներմուծեք նկարագրությունը_19954 այլ

o Էլեկտրոնային փոստի հասցե

8. Իրական շահառու դառնալու ամսաթիվը (օր/ամիս/տարի)

9. Իրական շահառու հանդիսանալու հիմքերը՝ համաձայն «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքի (ներկայացնել մանրամասներ, սույն կետի 1-ից 4-րդ ենթակետերի լրացման դեպքում նշել նաև մասնակցության չափը): Մեկից ավելի հիմքերով իրական շահառու հանդիսանալու դեպքում նշում է կատարվում բոլոր հիմքերի մասով՝ համապատասխան կետերում.

o 1. ուղղակի տիրապետում է տվյալ ապահովագրական ընկերության՝ ձայնի իրավունք տվող բաժնեմասերի (բաժնետոմսերի, փայերի) 20 և ավելի տոկոսին, կամ

o 2. անուղղակի տիրապետում է տվյալ ապահովագրական ընկերության՝ ձայնի իրավունք տվող բաժնեմասերի (բաժնետոմսերի, փայերի) 20 և ավելի տոկոսին, կամ

o 3. ուղղակի կերպով ունի 20 և ավելի տոկոս մասնակցություն ապահովագրական ընկերության կանոնադրական կապիտալում, կամ

o 4. անուղղակի կերպով ունի 20 և ավելի տոկոս մասնակցություն ապահովագրական ընկերության կանոնադրական կապիտալում, կամ

o 5. տվյալ ապահովագրական ընկերության նկատմամբ իրականացնում է իրական (փաստացի) վերահսկողություն այլ միջոցներով,

o 6. հանդիսանում է տվյալ ապահովագրական ընկերության գործունեության ընդհանուր կամ ընթացիկ ղեկավարումն իրականացնող պաշտոնատար անձ այն դեպքում, երբ առկա չէ սույն կետի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ ենթակետերի պահանջներին համապատասխանող ֆիզիկական անձ.

10. Միջանկյալ իրավաբանական անձանց վերաբերյալ տվյալներ (միջանկյալ իրավաբանական անձն ապահովագրական ընկերության և իրական շահառու շղթայում գործող ցանկացած այլ իրավաբանական անձ է»)՝

o իրավաբանական անձի պետական գրանցման տվյալները

o իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարի անունը, ազգանունը

 11. Այլ՝ Ձեր կարծիքով կարևոր տեղեկատվություն

 12. Սույնով հավաստիացնում ենք, որ տեղեկացված ենք և միաժամանակ տեղեկացրել ենք սույն հավելվածով իրական շահառու հանդիսացող անձին առ այն, որ

● սույն փաստաթղթում պարունակվող տեղեկատվությունն արժանահավատ է և ամբողջական, 

● տեղեկատվության կեղծ ներկայացումը հանգեցնում է օրենքով սահմանված քրեական և վարչական պատասխանատվության, 

● հայտարարագրով ներկայացված տվյալները՝ այդ թվում անձնական, Կենտրոնական բանկի կողմից կարող են փոխանցվել կամ բացահայտվել իրավաբանական անձանց պետական գրանցում իրականացնող մարմնին,

● ներկայացված տեղեկատվության որևիցե փոփոխության դեպքում ապահովագրական ընկերությունը (օտարերկրյա ապահովագրական ընկերությա մասնաճյուղը) կտեղեկացնի Կենտրոնական բանկին:

 

Կառավարման իրավասու մարմին՝ ---------------------------------------------------------

 
   

Ամսաթիվ (օր/ ամիս/տարի) -------------------------------------------

 
   

Ստորագրություն -------------------------------------------

 
   
   

»։

Պաշտոնական հրապարակման օրը՝ 23 դեկտեմբերի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան