Գլխավոր տեղեկություն
Համար
N 266-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.01.2023-02.03.2023)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.12.26-2023.01.08 Պաշտոնական հրապարակման օրը 30.12.2022
Ընդունող մարմին
Գյումրի համայնքի ավագանի
Ընդունման ամսաթիվ
26.12.2022
Ստորագրող մարմին
Գյումրի համայնքի ղեկավար
Ստորագրման ամսաթիվ
26.12.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶ

 

ԳՅՈՒՄՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«26» դեկտեմբերի 2022 թվականի N 266-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի, 27-33-րդ հոդվածների դրույթներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ղեկավարի կողմից ներկայացված Գյումրի համայնքի 2023 թվականի բյուջեի նախագիծը և հաշվի առնելով 2022 թվականի դեկտեմբերի 21-ին կայացած հանրային բաց լսման և քննարկման արդյունքները՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանին որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի 2023 թվականի բյուջեն՝ համաձայն հավելվածի, ծախսերի և եկամուտների հետևյալ հաշվեկշռվածությամբ՝

1) եկամուտներ՝ 4 491 354.2 (չորս միլիարդ չորս հարյուր իննսունմեկ միլիոն երեք հարյուր հիսունչորս հազար երկու հարյուր) Հայաստանի Հանրապետության դրամ,

2) ծախսեր՝ 4 491 354.2 (չորս միլիարդ չորս հարյուր իննսունմեկ միլիոն երեք հարյուր հիսունչորս հազար երկու հարյուր) Հայաստանի Հանրապետության դրամ։

2. Սահմանել որ՝

Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ղեկավարը (այսուհետ՝ համայնքի ղեկավար) համայնքի 2023 թվականի բյուջեի կատարման ընթացքում կարող է կատարել վերաբաշխումներ բյուջեով հաստատված հատկացումների ընդհանուր գումարի 10%-ի սահմաններում, սույն որոշումով հաստատված ծախսերի գործառական դասակարգման առանձին խմբերի և ենթախմբերի, ինչպես նաև ենթախմբերի ներսում, այն պայմանով, որ թույլ չտրվի սույն որոշմամբ յուրաքանչյուր ենթախմբի գծով նախատեսված հատկացումների կրճատում ոչ ավել, քան 20%-ի չափով կամ ավելացում 35%-ից ավելի չափով:

3. Թույլատրել համայնքի ղեկավարին սույն որոշմամբ հաստատված հատկացումների սահմաններում.

1) Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի համայնքի ավագանու մշտական գործող համապատասխան հանձնաժողովի ներկայացմամբ հաստատել սոցիալական ծրագրերով նախատեսված ծառայությունների և շահառուների ցանկն ու կազմակերպել վճարումների կատարումը,

2) բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման այլ ծախսերի (միջոցառումների կազմակերպում), նվիրատվությունների և սուբսիդիաների համար նախատեսված հոդվածներով հատկացումների վերծանումը և ծախսերի իրականացումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հունվարի 01-ից:

 

Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանի

 

Կողմ (21)

Դեմ (0)

Ձեռնպահ (0)

 

Վ. Սամսոնյան

Գ. Մելիքյան

L. Սանոյան

Մ. Սահակյան

Տ. Հովհաննիսյան

Ա. Հովհաննիսյան

Թ. Համբարձումյան

Գ. Պասկևիչյան

Ս. Հովհաննիսյան

Հ. Ասատրյան

Ս. Խուբեսարյան

Վ. Մկրտչյան

Ա. Բեյբուտյան

Հ. Նիկողոսյան

Ք. Հարությունյան

Ա. Մաթևոսյան

Զ. Միքայելյան

Ե. Խանամիրյան

Լ. Մուրադյան

Ն. Միրզոյան

Հ. Մարգարյան

 

 

Հայաստանի Հանրապետության
Շիրակի մարզի Գյումրի համայնքի

ղեկավար`

Վ. Սամսոնյան

 

ք. Գյումրի,

«26» դեկտեմբերի 2022 թվական

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության

Շիրակի մարզի Գյումրի համայնքի

ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 26-ի

N 266-Ն որոշման

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 դեկտեմբերի 2022 թվական: