ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
1 դեկտեմբերի 2022 թվականի N 1828-Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 14-Ի N 968-Լ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 9-Ի N 1167-Լ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մայիսի 14-ի «Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության 2020-2023 թվականների ծրագրերը հաստատելու մասին» N 968-Լ որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները.
1) 18–րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերում «բայց ոչ ավելի, քան 500 000 դրամը» բառերը փոխարինել «բայց ոչ ավելի, քան 500 000 դրամ յուրաքանչյուր երեխայի համար» բառերով.
2) 19-րդ կետում «տարիքը չի գերազանցում 30 տարին» բառերը փոխարինել «30 տարին չի լրացել» բառերով.
3) 22-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«22. Կանխավճարի ապահովագրության ծրագրով տարեկան ապահովագրական վճարները վճարելու համար տրամադրվող դրամական աջակցության շրջանակներում ապահովագրվող (ապահովագրված) հիփոթեքային պարտավորության չափը կազմում է ձեռք բերվող բնակելի անշարժ գույքի արժեքի (վարկ/գրավ գործակցի հաշվարկման ժամանակ հիմք է ընդունվում անշարժ գույքի գնահատման և ձեռքբերման արժեքներից նվազագույնը) 30 տոկոսի և կատարված կանխավճարի տարբերության, բայց ոչ ավելի, քան վեց միլիոն դրամի չափով, բացառությամբ ծրագրային, այդ թվում՝ վերաֆինանսավորող վարկային կազմակերպությունների կողմից վերաֆինանսավորված և փուլային վարկերի, որոնց դեպքում ապահովագրվող (ապահովագրված) հիփոթեքային պարտավորության չափը որոշվում է տվյալ ծրագրի իրականացման ընթացակարգին համապատասխան։».
4) 24-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«24. Դրամական աջակցության վճարումը դադարում է այն պահից սկսած, երբ վարկի գծով վճարումների արդյունքում հիփոթեքային վարկի մնացորդային մայր գումարի և բնակելի անշարժ գույքի արժեքի (վարկ/գրավ գործակցի հաշվարկման ժամանակ հիմք է ընդունվում անշարժ գույքի գնահատման և ձեռքբերման արժեքներից նվազագույնը) հարաբերակցությունը հիփոթեքային պարտավորության ապահովագրման պահին կազմում է 70 տոկոսից ցածր, բացառությամբ ծրագրային, այդ թվում՝ վերաֆինանսավորող վարկային կազմակերպությունների կողմից վերաֆինանսավորված և փուլային վարկերի, որոնց դեպքում դրամական աջակցության վճարումը դադարում է տվյալ ծրագրի իրականացման կարգով սահմանված՝ կանխավճարի ապահովագրման գործընթացի դադարեցման դեպքում։».
5) 26-րդ կետի 2-րդ ենթակետում «ձեռք բերվող» բառերը փոխարինել «ձեռք բերված» բառերով.
6) 27-րդ կետի 3-րդ ենթակետում «տարիքը չի գերազանցում 25 տարին» բառերը փոխարինել «25 տարին չի լրացել» բառերով.
7) 27-րդ կետի 4-րդ ենթակետում «տարիքը չի գերազանցում 30 տարին» բառերը փոխարինել «30 տարին չի լրացել» բառերով:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հուլիսի 9-ի «Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրի իրականացման պայմանագրի օրինակելի ձևը հաստատելու մասին» N 1167-Լ որոշման հավելվածում կատարել հետևյալ լրացումն ու փոփոխությունը.
1) որոշման հավելվածի N 2 ձևի 1-ին կետի 7-րդ ենթակետը «մարումները» բառից հետո լրացնել «(քաղվածքը կցվում է)» բառերով.
2) որոշման հավելվածի N 4 ձևի 1-ին կետի 4-րդ ենթակետում «տվյալ տարվա հունվարի 1-ի դրությամբ» բառերը փոխարինել «հիփոթեքային պարտավորության ապահովագրման պահին» բառերով։
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ն. Փաշինյան |
Երևան |
01.12.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |