ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ
ԱՐԱՔՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
03 մարտի 2022 թվական N 35-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՔՍ ՀԱՄԱՅՆՔԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, 83-րդ հոդվածով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 32-րդ և 33-րդ հոդվածներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Արդարադատության նախարարության 2022 թվականի փետրվարի 15-ի N/27.3/6427-2022 գրությամբ ներկայացված պետական փորձագիտական եզրակացությունը և Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի ավագանու ֆինանսական և սոցիալ-տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի 2022 թվականի փետրվարի 28-ի դրական եզրակացությունը.
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի 2022 թվականի բյուջեն՝ համաձայն հավելվածի:
1) Եկամուտների մասով՝ 1163578.0 հազար դրամ:
2) Ծախսերի մասով՝ 1163578.0 հազար դրամ:
3) Հավելուրդը կամ պակասուրդը՝ 0 դրամ:
2. Թույլատրել համայնքի ղեկավարին համայնքի բյուջեի կատարման ընթացքում բյուջեի տնտեսագիտական և գործառնական դասակարգման հոդվածների միջև կատարել սույն որոշմամբ հաստատված չափաքանակների 40%-ը չգերազանցող ներքին վերաբաշխումներ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Ավագանու անդամներ | կողմ-18 | դեմ-0 | ձեռնպահ-0 |
1. Ղազարյան Ղազար | |||
2. Հարությունյան Վահրամ | |||
3. Համբարյան Մելանյա | |||
4. Նահապետյան Տիգրան | |||
5. Շահինյան Շահեն | |||
6. Մնացականյան Գայանե | |||
7. Վարդանյան Գեղամ | |||
8. Ղուկասյան Արմեն | |||
9. Մակարյան Մարյամ | |||
10. Մելքոնյան Հակոբ | |||
11. Մկրտչյան Սարիբեկ | |||
12. Պողոսյան Արմինե | |||
13. Գարեգինյան Գուրգեն | |||
14. Սեփխանյան Սևան | |||
15. Մանուկյան Աննա | |||
16. Մարկոսյան Սեյրան | |||
17. Մակարյան Ալինա | |||
18. Մարտիրոսյան Նարեկ |
ԱՐԱՔՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ |
Ղ․ ՂԱԶԱՐՅԱՆ |
Հաստատված է Արաքս համայնքի ավագանու 2022 թվականի մարտի 03-ի N 35-Ն որոշմամբ |
(հավելվածը փոփ., լրաց. 08.04.22 N 41-Ն, փոփ. 29.06.22 N 78-Ն, 28.07.22 N 101-Ն, 14.10.22 N 114-Ն)
Պաշտոնական հրապարակման օրը՝ 31 հոկտեմբերի 2022 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
14.12.2022, N 149-Ն | 23.12.2022, N 35-Ն | |
14.10.2022, N 114-Ն | 26.10.2022, N 35-Ն | |
28.07.2022, N 101-Ն | 17.08.2022, N 35-Ն | |
29.06.2022, N 78-Ն | 13.07.2022, N 35-Ն | |
08.04.2022, N 41-Ն | 20.04.2022, N 35-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|