ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 սեպտեմբերի 2021 թվականի |
թիվ 129 |
քաղ. Մոսկվա |
ՉԻՆԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԾԱԳՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԳՐԱՖԻՏԱՑՎԱԾ ԷԼԵԿՏՐՈԴՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱԿԱԳՆԱԳՑՄԱՆ ՏՈՒՐՔ ՆԵՐԴՆԵԼՈՒ ՄԻՋՈՑՈՎ ՀԱԿԱԳՆԱԳՑՄԱՆ ՄԻՋՈՑ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Երրորդ երկրների նկատմամբ հատուկ պաշտպանական, հակագնագցման և փոխհատուցման միջոցներ կիրառելու մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 8 հավելված) (այսուհետ՝ Արձանագրություն) 107-րդ կետին համապատասխան և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ներքին շուկայի պաշտպանության դեպարտամենտի զեկույցի հիման վրա՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
(նախաբանը լրաց. ԵՏՀԿ 07.12.21 թիվ 173)
1. Կիրառել հակագնագցման միջոց՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծվող՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ծագում ունեցող՝ վառարաններում օգտագործվող՝ 520 մմ-ից ոչ ավելի տրամագծով կլոր հատվածքով կամ 2700 սմ2 -ից ավելի մակերեսով այլ լայնական հատվածքով՝ գրաֆիտացված, ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ի 8545 11 008 9 ծածկագրով դասակարգվող էլեկտրոդների նկատմամբ թիվ 1 հավելվածի համաձայն հակագնագցման տուրք ներմուծելու միջոցով՝ տվյալ հակագնագցման միջոցի գործողության ժամկետը սահմանելով 5 տարի։
2. Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների՝ մաքսային գործի ոլորտում լիազորված պետական մարմիններին՝ ապահովել սույն որոշմամբ նախատեսված հակագնագցման տուրքի գանձումը՝ ղեկավարվելով ինչպես ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրով, այնպես էլ ապրանքի անվանմամբ։
3. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ներքին շուկայի պաշտպանության դեպարտամենտին՝
իրականացնել մոնիթորինգ՝ «Նովոսիբիրսկի էլեկտրոդների գործարան ԷՊՄ» բաժնետիրական ընկերության, «Նովոչերկասկի էլեկտրոդների գործարան ԷՊՄ» բաժնետիրական ընկերության, «Դոնկարբ Գրաֆիտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված՝ գրաֆիտացված էլեկտրոդների՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններ մատակարարումների պլանավորման, բանակցությունների անցկացման և իրականացման նկատմամբ առաջարկված մոտեցումների (այսուհետ՝ առաջարկված մոտեցումներ) և դրա հանձնաժողովի կոլեգիային՝ ըստ յուրաքանչյուր կիսամյակի արդյունքների պահպանման նկատմամբ՝ թիվ 2 հավելվածի համաձայն։
«Նովոսիբիրսկի էլեկտրոդների գործարան ԷՊՄ» բաժնետիրական ընկերության, ՚«Նովոչերկասկի էլեկտրոդների գործարան ԷՊՄ» բաժնետիրական ընկերության, «Դոնկարբ Գրաֆիտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից առաջարկված մոտեցումների չպահպանման դեպքում, այդ թվում՝ հաշվի առնելով Եվրասիական տնտեսական միության անդամ պետության սպառողից, Եվրասիական տնտեսական միության անդամ պետության լիազորված պետական մարմնից ստացված տեղեկատվությունը, ինչպես նաև հաշվի առնելով սույն որոշման 4-րդ կետով նախատեսված մոնիթորինգը՝ անցկացնել սույն որոշմամբ սահմանված հակագնագցման միջոցի կրկնակի քննություն (վերանայում)՝ Արձանագրության 110-րդ կետին համապատասխան, նախատեսելով մինչև կրկնակի քննության (վերանայման) ավարտը նշված հակագնագցման միջոցի չկիրառումը՝ Արձանագրության 272-րդ կետին համապատասխան:
(3-րդ կետը փոփ., լրաց., խմբ. ԵՏՀԿ 07.12.21 թիվ 173)
4. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հակամենաշնորհային կարգավորման դեպարտամենտին՝ սույն որոշմամբ սահմանված հակագնագցման միջոցի գործողության ժամանակահատվածում իրականացնել սույն որոշման 1-ին կետում նշված գրաֆիտացված էլեկտրոդների՝ ապրանքային շուկայում գների մոնիթորինգ և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիային տեղեկացնել դրա արդյունքների մասին՝ յուրաքանչյուր կիսամյակի արդյունքներով։
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2022 թվականի ապրիլի 1-ից:
(5-րդ կետը փոփ. ԵՏՀԿ 07.12.21 թիվ 173)
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Մ. Մյասնիկովիչ |
ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 1 Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2021 թվականի սեպտեմբերի 21-ի թիվ 129 որոշման |
ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐ
հակագնագցման տուրքի
Ապրանքի անվանումը |
Արտադրողը |
Հակագնագցման տուրքի դրույքաչափը (մաքսային արժեքի տոկոսներ) |
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2021 թվականի թիվ __ որոշման 1-ին կետում նշված գրաֆիտացված էլեկտրոդներ |
Shandong Basan Graphite New Material Plant (WangCun, ZhouCun District, ZiBo City, ShanDong Province, China) Fangda Carbon New Material Co., Ltd. (NO. 11 Tansu Road, Haishiwan Town, Honggu District, Lanzhou City, Gansu Province 730084, China); Chengdu Rongguang Carbon Co., Ltd. (Yidu Middle Road, Chengdu National Development District of Economic & Technology, Longquanyi District, Chengdu, Sichuan, China); Fushun Carbon Co., Ltd. (No. 47 West Heping Road, Wanghua District, Fushun Liaoning, China); Hefei Carbon Co., Ltd. (No. 648 Fuyang North Road, Hefei, China) Liaoyang Carbon Со., Ltd. (Zhongxin Village Liuerpu Town, Liaoyang Liaoning, China); Sichuan Guanghan Shida Carbon Co., Ltd. (Jingudui, Xiwai, Guanghan, Sichuan, China); Liaoyang Shoushan Carbon Factory (No. 85 North LiaoAn Road, Liaoyang County, Liaoyang, Liaoning, China); Jianglong Carbon (Shanghai) Co., Limited (Rm. 2604, No. 1036, South Pudong Rd., Shanghai, 200120, China); Asahi Fine Carbon Dalian Co., Ltd. (Sujiacun, Dalianwanzhen, Ganjingzi District, Dalian, China); Shandong Asahi Graphite New Material Technology Co., Ltd. (Linyi Economic Development Zone, Dezhou, Shandong, China); Jilin City Zhaochen Carbon Co., Ltd. (No. 1 Team Xiaoguang Village, Shahezi Town, Chuanying District, Jilin City, Jilin Province, 132011, China); Jilin Carbon Company, Ltd. (9 Heping Street, Jilin City, Jilin Province, China); Anshan Carbon Co., Ltd. (Xinkaihe Town, Tai'an County, Anshan City, Liaoning Province, China); Dandong Xinxing Carbon Co., Ltd. (Dalishu Village, Fengshan Economic District, Fengcheng Town, Dandong City, Liaoning Province, China); Hebei Ruitong Carbon Co., Ltd. (Guochangxian, Changxiang Section, Chengan County, Handan City, Hebei Province, China); Linzhang Send Carbon Technology Co., Ltd. (Zenghua East Rd., HaoxinZhuang, Linzhang, Handan, Hebei, China); Jilin City Chengxin Carbon Co., Ltd. (No. 19 GangYaoDa Street, Gangyao Town, Longtan District, Jilin City, China); Fushun Oriental Carbon Co., Ltd. (Lanshan Hinh-Tech Chemical Industry Park, Fushun City, Liaoning Province, China) այլ |
28,20
14,04
28,20 |
ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 2 Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2021 թվականի սեպտեմբերի 21-ի թիվ 129 որոշման |
ԱՌԱՋԱՐԿՎԱԾ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ
520 մմ-ից ոչ ավելի տրամագծով գրաֆիտացված էլեկտրոդների՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններ մատակարարումների պլանավորման, բանակցությունների անցկացման և իրականացման նկատմամբ
(վերնագիրը փոփ. ԵՏՀԿ 07.12.21 թիվ 173)
1. 520 մմ-ից ոչ ավելի տրամագծով գրաֆիտացված էլեկտրոդների՝ Ղազախստանի Հանրապետություն մատակարարումների մասով պարտավորությունների առաջացման հարցի շուրջ բանակցությունների անցկացում և (կամ) ավելի վաղ սկսված բանակցությունների շարունակում՝ երկարաժամկետ կտրվածքով բանաձևային գնագոյացման կիրառմամբ՝ երեքից հինգ տարի ժամկետով երկարաժամկետ պայմանագրերի ստորագրմամբ։
(1-ին կետը փոփ. ԵՏՀԿ 07.12.21 թիվ 173)
2. 520 մմ-ից ոչ ավելի տրամագծով գրաֆիտացված էլեկտրոդների նկատմամբ թափանցիկ, մրցակցային և հիմնավորված գնագոյացման սկզբունքների պահպանում՝ անմիջապես ղազախ սպառողին մատակարարումներ իրականացնելիս, այդ թվում՝ բանաձևային գնագոյացման մեխանիզմների կիրառմամբ, որոնցով նախատեսվում է հիմնական հումքի (նավթային կոքս) և (կամ) գրաֆիտացված էլեկտրոդների գնանշման փոփոխության դինամիկայից գրաֆիտացված էլեկտրոդների գնային կախվածությունը:
(2-րդ կետը խմբ. ԵՏՀԿ 07.12.21 թիվ 173)
3. 520 մմ-ից ոչ ավելի տրամագծով գրաֆիտացված էլեկտրոդների անխափան մատակարարումների իրականացում՝ անմիջապես սպառողին՝ դրանց հայտերի համաձայն և համաձայնեցված պարտավորությունների պայմանների խիստ պահպանմամբ։
(3-րդ կետը փոփ. ԵՏՀԿ 07.12.21 թիվ 173)
4. 520 մմ-ից ոչ ավելի տրամագծով գրաֆիտացված էլեկտրոդների մատակարարումների՝ սպառողների հետ երկարաժամկետ պայմանագրերով առաջնահերթության որոշում՝ ցանկացած այլ մատակարարման համեմատ:
(4-րդ կետը խմբ. ԵՏՀԿ 07.12.21 թիվ 173)
(հավելվածը փոփ., խմբ. ԵՏՀԿ 07.12.21 թիվ 173)
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: