ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 1263-Ա
ՌՈՒՍՏԱՄ ԲԱԴԱՍՅԱՆԻՆ, ՆԱԻՐՈՒՀԻ ԱՎԵՏԻՍՅԱՆԻՆ, ՕԼԳԱ ԱԲՈՎՅԱՆԻՆ ԻՍՊԱՆԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանին, Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի համալիր հարկային ստուգումների վարչության պետի տեղակալ Նաիրուհի Ավետիսյանին և Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի հարկային վարչարարության կազմակերպման դիտարկման և հսկողության վարչության ընթացիկ հարկային եկամուտների հաշվառման բաժնի պետ Օլգա Աբովյանին 2022 թվականի նոյեմբերի 9-11-ը գործուղել Իսպանիայի Թագավորություն (Սևիլիա)՝ «Թափանցիկություն և հարկային տեղեկատվության փոխանակում հարկային ոլորտում» համաշխարհային համաժողովի լիագումար նիստին մասնակցելու նպատակով:
2. Ռուստամ Բադասյանի, Նաիրուհի Ավետիսյանի և Օլգա Աբովյանի՝ Իսպանիայի Թագավորություն գործուղման ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Իսպանիայի Թագավորություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
26.10.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |