ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ տնտեսական դատարանի վճիռ |
Քաղաքացիական գործ թիվ ՏՎ-179/թ.2006 թ. | ||||||
Քաղաքացիական գործ թիվ թիվ 3-1(ՏԴ) 2007թ. |
|||||||
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ Հ. Մանուկյանի Ա. Մկրտումյանի Է. Հայրիյանի Ս. Սարգսյանի Վ. Աբելյանի Ս. Գյուրջյանի Ս. Անտոնյանի
մասնակցությամբ դատավորներ
2007 թվականի հունվարի 26-ին
դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի վճռաբեկ բողոքը ՀՀ տնտեսական դատարանի 28.08.2006 թվականի թիվ ՏՎ-179 վճռի դեմ ըստ Էդվարդ Մկրտչյանի հայցի ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության Մաշտոցի հարկային տեսչության (այսուհետ՝ տեսչություն)՝ պետական մարմնի ակտերը և վարչական պատասխանատվության ենթարկելու որոշումներն անվավեր ճանաչելու պահանջների մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Աջափնյակ և Դավթաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի 17.01.2006 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն՝ տեսչության 13.09.2005 թվականի թիվ 2012445 ակտը և տեսչության պետի 11.06.2005 թվականի թիվ 005660 և 30.09.2005 թվականի թիվ 016170 վարչական պատասխանատվության ենթարկելու մասին որոշումները ճանաչվել են անվավեր, իսկ տեսչության 10.05.2005 թվականի թիվ 2012238 ակտն անվավեր ճանաչելու մասին պահանջը՝ մերժվել է:
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և տնտեսական գործերով պալատի 06.02.2006 թվականի որոշմամբ վճռաբեկ բողոքը բավարարվել է՝ բեկանվել է Աջափնյակ և Դավթաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի 17.01.2006 թվականի վճռի՝ հայցը բավարարելու մասը և գործն այդ մասով ուղարկվել` ՀՀ տնտեսական դատարան՝ նոր քննության:
ՀՀ տնտեսական դատարանի 28.08.2006 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն՝ վճռվել է անվավեր ճանաչել տեսչության պետի` վարչական պատասխանատվության ենթարկելու մասին 11.06.2005 թվականի թիվ 005660 և 30.09.2005 թվականի թիվ 016170 որոշումները, իսկ հայցը՝ տեսչության 13.09.2005 թվականի թիվ 2012445 ստուգման ակտն անվավեր ճանաչելու մասով, մերժվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոքը ներկայացրել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը:
Վճռաբեկ բողոքին պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.
ՀՀ տնտեսական դատարանը սխալ է մեկնաբանել «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 60-րդ հոդվածի, Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 283-րդ հոդվածի, ինչպես նաև «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 59-րդ հոդվածի 2-րդ մասի և 60-րդ հոդվածի պահանջները:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.
ՀՀ տնտեսական դատարանը վճիռ կայացնելիս նշել է, որ հայցվորը պատշաճ կարգով չի ծանուցվել վարչական իրավախախտումների վերաբերյալ գործի քննության ժամանակի և տեղի մասին, վարչական պատասխանատվության ենթարկելու մասին որոշման պատճեններն ստորագրությամբ չեն հանձնվել, դրանք պատվիրված նամակներով չեն ուղարկվել հայցվորին: Մինչդեռ, գործով հիմնավորված է, որ տեսչության կողմից կազմած վարչական իրավախախտման վերաբերյալ 25.05.2005 թվականի թիվ 661 արձանագրությունն ուղարկվել է հայցվորին, իսկ 22.09.2005 թվականի թիվ 1221 արձանագրությունը հայցվորը հրաժարվել է ստանալ: Տեսչության պետի վարչական իրավախախտման գործի վերաբերյալ 11.06.2005 թվականի թիվ 005660 և 30.09.2005 թվականի թիվ 016170 որոշումները նույնպես ուղարկվել են հայցվորին:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 59-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն գրավոր վարչական ակտն ընդունումից հետո եռօրյա ժամկետում պետք է հանձնվի վարույթի մասնակիցներին: Դա կարող է իրականացվել պատվիրված փոստով, այդ թվում՝ ստանալու մասին ծանուցմամբ, հասցեատիրոջը ստորագրությամբ առձեռն հանձնելու, ինչպես նաև օրենքով սահմանված այլ եղանակներով: Տվյալ դեպքում իրավական ակտերը հանձնվել են օրենքով սահմանված այլ եղանակներով՝ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 60-րդ հոդվածով սահմանված կարգով, այն է՝ վիճելի իրավական ակտերն ուղարկվել են հայցվորի բնակության վայրի հասցեով:
Ինչ վերաբերվում է հայցվորին վարչական պատասխանատվության ենթարկելու մասին որոշումները պատվիրված նամակով չուղարկելուն և այդ որոշումները հայցվորի կողմից ստանալու ծանուցումների բացակայությանը, ապա պետք է նշել, որ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 60-րդ հոդվածի համաձայն անհատական իրավական ակտերն ուժի մեջ են մտնում տվյալ անհատական իրավական ակտը համապատասխան մարմիններում կամ կազմակերպություններում մուտքագրվելու կամ պաշտոնատար անձանց կամ քաղաքացիներին հանձնվելու կամ նրանց տրամադրած (նշած), գտնվելու կամ բնակության վայր ուղարկելու կամ պատշաճ այլ կարգով իրազեկելու օրվան հաջորդող օրվանից, եթե օրենքով կամ ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող իրավական այլ ակտերով կամ այլ անհատական իրավական ակտով ավելի ուշ ժամկետ նախատեսված չէ:
Տվյալ դեպքում, գործում առկա են պատասխանողի կողմից վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունները և վարչական իրավախախտման գործի վերաբերյալ որոշումներն իրավական ակտերով հայցվորին (նրա բնակության վայր) ուղարկելու մասին ապացույցները:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել և փոփոխել ՀՀ տնտեսական դատարանի 28.08.2006 թվականի վճիռը և հայցը մերժել:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.
1) Տեսչության պետի 29.08.2005 թվականի թիվ 2012445 հանձնարարագրի հիման վրա հանձնարարվել է «Սուսաննա և Էդվարդ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունում կատարել վարձու աշխատողի աշխատանքի ընդունումը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ձևակերպելու ճշտությանն ուղղված ստուգում:
2) Ստուգման արդյունքում կազմվել է 13.09.2005 թվականի թիվ 2012445 ստուգման ակտը, որով որպես խախտում արձանագրվել է, որ «...թվով մեկ վարձու աշխատող օրենքով սահմանված կարգով ձևակերպված չէր: Խախտվել է «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ կետը: Համաձայն «Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 6-րդ կետի՝ հաշվարկվում է սոցվճար թվով մեկ աշխատողի համար՚:
3) Նշված ակտով առաջադրվել է ընկերությանը պարտադիր սոցիալական ապահովագրության բյուջե փոխանցել ակտով արձանագրված չձևակերպված համապատասխան սոցվճարի գումարը՝ 54 000 ՀՀ դրամ, և ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության զարգացման ֆոնդի հաշվին` 6000 ՀՀ դրամ:
3) Էդվարդ Մկրտչյանը ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 1695-րդ հոդվածի համաձայն տեսչության պետի 11.06.2005 թվականի թիվ 005660 որոշմամբ ենթարկվել է վարչական պատասխանատվության` 50 000 ՀՀ դրամի չափով տուգանքի, այն բանի համար, որ առանց ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ձևակերպելու պահել է մեկ վարձու աշխատող: Վարչական պատասխանատվության համար հիմք է հանդիսացել 25.05.2005 թվականի թիվ 661 վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը:
4) Վարչական իրավախախտման վերաբերյալ տեսչության 22.09.2005 թվականի թիվ 1221 արձանագրության համաձայն Էդվարդ Մկրտչյանը մեկ տարվա ընթացքում կրկին անգամ մեկ վարձու աշխատողի աշխատանքի ընդունումը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով չի ձևակերպել, հրաժարվել է ստորագրել արձանագրությունը և բացատրություն տալ:
5) Նշված արձանագրության հիման վրա ծառայության պետի 30.09.2005 թվականի թիվ 016170 որոշմամբ ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 1695-րդ հոդվածի 2-րդ մասով Էդվարդ Մկրտչյանն ենթարկվել է վարչական պատասխանատվության և տուգանվել 100 000 ՀՀ դրամի չափով, քանի որ մեկ տարվա մեջ երկրորդ անգամ է կրկնվել խախտումը:
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքը հիմնավոր չէ հետևյալ պատճառաբանությամբ.
Վարչական պատասխանատվության ենթարկվող անձի իրավունքներն ու պարտականությունները սահմանված են Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 267-րդ հոդվածում, որի համաձայն վարչական պատաuխանատվության ենթարկվող անձն իրավունք ունի ծանոթանալու գործի նյութերին, բացատրություններ տալու, ապացույցներ ներկայացնելու, միջնորդություններ հարուցելու, գործի քննության ընթացքում oգտվելու փաuտաբանի իրավաբանական oգնությունից, ելույթ ունենալու մայրենի լեզվով եւ oգտվելու թարգմանի ծառայություններից, եթե չի տիրապետում այն լեզվին, որով տարվում է վարույթը. գանգատարկելու գործով որոշումը:
Նշված հոդվածը, սահմանելով Վարչական պատասխանատվության ենթարկվող անձի իրավունքներն ու պարտականությունները, միաժամանակ, սահմանում է պարտադիր կանոն` վարչական իրավախախտման վերաբերյալ գործը քննվում է վարչական պատաuխանատվության ենթարկվող անձի ներկայությամբ: Նշված կանոնից օրենսդիրը սահմանել է բացառություններ միայն այն դեպքում, երբ տվյալներ կան գործի քննության տեղի և ժամանակի մաuին նրան ժամանակին ծանուցելու վերաբերյալ և եթե նրանից միջնորդություն չի uտացվել գործի քննությունը հետաձգելու մաuին:
Վարչական իրավախախտման գործը քննության նախապատրաստելու ընթացքում պետական մարմնի (պաշտոնատար անձի) կողմից լուծման ենթակա հարցերը սահմանված են Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 275-րդ հոդվածում, որի համաձայն պետական մարմինը (պաշտոնատար անձը) լուծում է հետևյալ հարցերը`
1) տվյալ գործի քննությունը վերաբերում՞ է արդյոք, իր իրավաuությանը.
2) ճի՞շտ են կազմվել արդյոք վարչական իրավախախտման վերաբերյալ գործի արձանագրությունը և մյուu նյութերը.
3) գործի քննությանը մաuնակցող անձինք ծանուցվե՞լ են արդյոք դրա քննության ժամանակի և տեղի մաuին.
4) պահանջվե՞լ են արդյոք անհրաժեշտ լրացուցիչ նյութեր.
5) վարչական պատաuխանատվության ենթարկվող անձի, տուժողի, oրինական ներկայացուցիչների, փաuտաբանի միջնորդությունների մաuին:
Այսպիսով, Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգիրքը, սահմանելով վարչական պատաuխանատվության ենթարկվող անձի ներկայությամբ վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննության իրականացման պարտադիր պահանջը, միաժամանակ, սահմանել է պետական մարմնի (պաշտոնատար անձի) պարտականությունը վարչական իրավախախտման գործը քննության նախապատրաստման ընթացքում լուծելու գործի քննությանը ժամանակի և տեղի մաuին քննությանը մաuնակցող անձանց ծանուցված լինելու հարցը:
Սույն գործի շրջանակներում Վճռաբեկ դատարանի կողմից քննարկման է ենթակա հետևյալ իրավական հարցը. արդյո՞ք, դիմողը պատշաճ կարգով ծանուցվել է վարչական իրավախախտման մասին գործի քննությանը, և դրա հետ կապված արդյո՞ք տեղի է ունեցել դիմողի` ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով երաշխավորված իրավունքի խախտում:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն առանձին տեսակի վարչական վարույթների առանձնահատկությունները սահմանվում են օրենքներով և ՀՀ միջազգային պայմանագրերով:
Վարչական պատասխանատվության ենթարկելու գործերի վարույթը վարչական պատասխանատվության ենթարկելու մասին առանձին տեսակի վարչական վարույթ է, որը կարգավորվում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի վարչական պատասխանատվության ենթարկելու մասին գործերի քննության վարույթը կարգավորող նորմերով:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով նախատեսված չէ վարչական պատասխանատվության ենթարկելու մասին գործերի քննության մասին վարույթի մասնակիցներին ծանուցելու կարգը, հետևաբար, սույն իրավահարաբերության նկատմամբ կիրառելի է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 2-րդ մասը: Վերջինիս համաձայն վարչական մարմինն իր նախաձեռնությամբ վարչական վարույթ հարուցելիu վարույթի մաuնակիցներին կամ նրանց ներկայացուցիչներին պատշաճ ձևով ծանուցում է վարչական վարույթ հարուցելու մաuին, եթե վարչական վարույթի հարուցումից մինչև վարչական ակտն ընդունելու միջև ընկած ժամանակահատվածը երեք oրից ավելի է:
Տվյալ դեպքում վարչական մարմինը (տեսչություն) ունի պատշաճ ծանուցման ձևի ընտրության հայեցողություն:
Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում արձանագրել, որ տեսչության հայեցողությունը` ընտրելու ծանուցման ձևը պետք է համապատասխանի «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներին, որի համաձայն հայեցողական լիազորություններ իրականացնելիս վարչական մարմինը պարտավոր է առաջնորդվել մարդու և քաղաքացու՝ ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված իրավունքների և ազատությունների պաշտպանության անհրաժեշտությամբ, նրանց իրավահավասարության, վարչարարության իրականացման համաչափության և կամայականության արգելքի սկզբունքով, ինչպես նաև հետապնդել օրենքով կանխորոշված այլ նպատակներ:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վարչական պատասխանատվության ենթարկելու մասին գործերի քննության մասին վարույթի մասնակիցներին ծանուցելը պետք է նպատակ հետապնդի ապահովել պատասխանատվության ենթարկվող անձին լսելու հնարավորությունը, ինչը հնարավորություն կտա վերջինիս լիարժեք իրականացնել իր իրավունքների պաշտպանությունը: Հետևաբար, ընտրվող պատշաճ ծանուցման ձևը պետք է լինի այնպիսին, որ հնարավորություն ընձեռնի ապահովել վերոհիշյալ պահանջները:
ՀՀ տնտեսական դատարանում գործի քննության ընթացքում պատասխանողի կողմից չի ապացուցվել Էդուարդ Մկրտչյանին վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննության ժամանակի և տեղի մասին ծանուցելու, ինչպես նաև վերջինիս Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 267-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված իրավունքներին ծանոթացնելու հանգամանքը: Մինչդեռ, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 162-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն պետական մարմնի, տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրանց պաշտոնատար անձի ակտն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմումը քննելիս նշված ակտն ընդունելու համար հիմք ծառայած հանգամանքների ապացուցման պարտականությունը դրվում է ակտն ընդունած մարմնի կամ դրա պաշտոնատար անձի վրա:
Սույն գործի փաստերի հիման վրա Վճռաբեկ դատարանը հանգում է եզրակացության, որ տեսչությունը` պատասխանողին ծանուցելու օրենքով սահմանված իր հայեցողությունն իրականացրել է ոչ պատշաճ, ինչի արդյունքում չի ապահովել անձի` լսված լինելու իրավունքը, զրկելով վերջինիս իր իրավունքների լիարժեք պաշտպանության հնարավորությունից: Դրանով իսկ խախտվել է ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածի 1-ին մասի պահանջը, որի համաձայն յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների դատական, ինչպես նաև պետական այլ մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունք:
Նույնաբովանդակ պահանջ է ներառում նաև «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 13-րդ հոդվածով ամրագրված` իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքը:
Մասնավորապես, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Կուդլան ընդդեմ Լեհաստանի գործով նշել է, որ Կոնվենցիայի 13-րդ հոդվածն ուղղակիորեն արտահայտելով պետությունների պարտավորությունը՝ առաջինը պաշտպանել մարդու իրավունքները, անձի համար ստեղծում է լրացուցիչ երաշխիք՝ ապահովելու համար, որ նա արդյունավետորեն օգտվի իր այդ իրավունքներից:
Վճռաբեկ բողոքի այն փաստարկը, թե տնտեսական դատարանը սխալ է մեկնաբանել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 283-րդ հոդվածը, ինչպես նաև «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 59-րդ հոդվածի 2-րդ մասը և 60-րդ հոդվածը, Վճռաբեկ դատարանը նույնպես հիմնավոր չի համարում հետևյալ պատճառաբանությամբ.
Նշված փաստարկը վերաբերում է հայցվորին վարչական պատասխանատվության ենթարկելու մասին որոշումները պատվիրված նամակով չուղարկելուն և այդ որոշումները հայցվորի կողմից ստանալու ծանուցումների բացակայությանը, մինչդեռ, տեսչությունը խախտել է վարչական իրավախախտման վերաբերյալ գործերի քննության ժամանակի և տեղի մասին պատշաճ կարգով ծանուցված լինելու Էդուարդ Մկրտչյանի իրավունքը, ինչն էլ տեսչության պետի վարչական պատասխանատվության ենթարկելու մասին 11.06.2005 թվականի թիվ 005660 և 30.11.2005 թվականի թիվ 016170 որոշումներն անվավեր ճանաչելու հիմք է հանդիսացել:
Վճռաբեկ բողոքի այն պատճառաբանությանը, որ վիճելի իրավական ակտերը հանձնվել են օրենքով սահմանված այլ եղանակներով՝ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 60-րդ հոդվածով սահմանված կարգով, այն է՝ վիճելի իրավական ակտերն ուղարկվել են հայցորի բնակության վայրի հասցեով, ապա այն նույնպես հիմնավոր չէ, քանի որ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 60-րդ հոդվածի նորմերը կիրառելի չեն վիճելի իրավահարաբերության նկատմամբ:
ՀՀ վճռաբեկ դատարանն իր նախկինում կայացված որոշումներում արդեն իսկ անդրադարձել է վերը նշված իրավական խնդրին (տես օրինակ` ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով ընդդեմ «Պիքսել» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության, 26.10.2006թ., քաղ. գործ թիվ 3- 2030/ՏԴ (գումար բռնագանձելու պահանջի մասին)):
Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը կարևորելով վճռաբեկ բողոքում առաջադրված իրավական հարցը, անհրաժեշտ է համարում կրկին անդրադառնալ դրան:
«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի գործողության ոլորտը սահմանվում է 5-րդ հոդվածով, որի 6-րդ մասի համաձայն օրենքի գործողությունը տարածվում է պետական կամ համայնքային հիմնարկների, ինչպես նաև իրավաբանական անձանց ընդունած անհատական և ներքին իրավական ակտերի վրա, եթե ՀՀ օրենսդրությամբ այլ բան նախատեսված չէ կամ այդ իրավական ակտերի էությունից այլ բան չի բխում: Վարչական ակտերի ձևերի, դրանց ընդունման, հրապարակման կամ հրատարակման, ուժի մեջ մտնելու, փոփոխման, անվավեր ճանաչելու, գործողությունը դադարեցնելու, ինչպես նաև այդ ակտերի հասցեատերերին իրազեկելու հետ կապված հարաբերությունների կարգավորման առանձնահատկությունները սահմանվում են «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով:
Այսպես, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն առանձին տեսակի վարչական վարույթների առանձնահատկությունները սահմանվում են օրենքներով և ՀՀ միջազգային պայմանագրերով:
Վարչական պատասխանատվության ենթարկելու մասին որոշումներն ուժի մեջ մտնելու վերաբերյալ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգիրքը առանձնահատկություն չի նախատեսում, ուստի այն կարգավորվում է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 60-րդ հոդվածով:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն գրավոր վարչական ակտն ուժի մեջ է մտնում այդ ակտի ընդունման մասին` սույն օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով իրազեկելուն հաջորդող օրվանից, եթե օրենքով կամ այդ ակտով այլ բան նախատեսված չէ:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 59-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն վարչական մարմինը վարույթի մասնակիցներին վարչական ակտի ընդունման մասին իրազեկում է նույն հոդվածով նախատեսված հանձնման կամ հրապարակման եղանակով:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 283-րդ հոդվածով սահմանված է վարչական պատասխանատվության ենթարկելու մասին որոշումների հանձնման առանձնահատկությունը, հետևաբար, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով տվյալ դեպքի նկատմամբ կիրառելի է Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 283-րդ հոդվածը:
Նշված հոդվածի համաձայն «Որոշումը հայտարարվում է անհապաղ, գործի քննությունն ավարտելուն պեu: Որոշման պատճենը երեք oրվա ընթացքում հանձնվում կամ ուղարկվում է այն անձին, որի վերաբերյալ այն ընդունվել է, ինչպեu նաև տուժողին` նրա խնդրանքով: Որոշման պատճենը հանձնվում է uտորագրությամբ: Եթե որոշման պատճենը ուղարկվում է, այդ մաuին գործում համապատաuխան նշում է արվում»:
Տվյալ դեպքում, վարչական մարմինը Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 283-րդ հոդվածի ուժով, ունի հայեցողություն ընտրելու իրազեկման երկու իրավաչափ տարբերակներից որևէ մեկը, մասնավորապես որոշման պատճենը հանձնել ստորագրությամբ կամ ուղարկել այն:
Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանն այստեղ ևս անհրաժեշտ է համարում արձանագրել, որ տեսչության հայեցողությունը` ընտրելու ծանուցման ձևը պետք է համապատասխանի «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներին: Մասնավորապես, վարչական մարմինը պետք է հետապնդեր «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 60-րդ հոդվածի 1-ին մասով հետապնդված նպատակ` անձի վերաբերյալ կայացված վարչական ակտը տրամադրել նրան այնպես որպեսզի ապահովվեր դրա ստացումը վարչական պատասխանատվության ենթարկված անձի կողմից, ինչն իր հերթին կապահովեր վարչական պատասխանատվության ենթարկելու մասին որոշման ուժի մեջ մտնելը` ստանալուն հաջորդող օրվանից:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ տվյալ դեպքում, վարչական մարմինն իր հայեցողական լիազորությունը պատշաճ չի իրականացրել, քանի որ գործում առկա չէ տվյալ որոշումը վարչական պատասխանատվության ենթարկվող անձի կողմից ստացված լինելու փաստի մասին որևէ ապացույց, ինչն անուղղակիորեն ընդունվում է նաև բողոքում վկայակոչված փաստարկներով:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-239-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը մերժել: ՀՀ տնտեսական դատարանի 28.08.2006 թվականի վճիռը թողնել օրինական ուժի մեջ:
2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` |
Հ. Մանուկյան |
Դատավորներ` |
Ա. Մկրտումյան |
Է. Հայրիյան | |
Ս. Սարգսյան | |
Վ. Աբելյան | |
Ս. Գյուրջյան | |
Ս. Անտոնյան |