ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 1222-Ա
ՌՈԲԵՐՏ ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ ԲՈՒԼՂԱՐԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը՝
1. Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանին 2022 թվականի հոկտեմբերի 17-20-ը գործուղել Բուլղարիայի Հանրապետություն (Սոֆիա)՝ երկկողմ համագործակցության օրակարգին առնչվող մի շարք հարցեր քննարկելու նպատակով:
2. Ռոբերտ Խաչատրյանի՝ Բուլղարիայի Հանրապետություն (Սոֆիա) գործուղման օրապահիկի վճարը կատարել Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Ընդունել ի գիտություն, որ Ռոբերտ Խաչատրյանի գործուղման գիշերավարձի հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:
4. Ընդունել ի գիտություն, որ Ռոբերտ Խաչատրյանը Բուլղարիայի Հանրապետություն գործուղման է մեկնելու Հայաստանի Հանրապետության նախագահի գլխավորած պատվիրակությամբ՝ հատուկ չվերթով:
5. Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Բուլղարիայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
17.10.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |