ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 1253-Ա
ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԼԻՏՎԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Առևտրատնտեսական համագործակցության հայ-լիտվական միջկառավարական հանձնաժողովի երրորդ նիստին մասնակցելու նպատակով 2022 թվականի հոկտեմբերի 27-29-ը Լիտվայի Հանրապետություն (Վիլնյուս) գործուղել պատվիրակություն՝ համաձայն հավելվածի:
2. Անահիտ Ավանեսյանի, Գևորգ Մանթաշյանի, Արթուր Մարտիրոսյանի, Ռուբեն Սարգսյանի, Ռաֆայել Գևորգյանի, Արա Մարգարյանի, Արմեն Մելքոնյանի, Լիլիթ Սարոյանի և Ահարոն Բարսեղյանի` Լիտվայի Հանրապետություն գործուղման ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Ընդունել ի գիտություն, որ Սամվել Խարազյանի` Լիտվայի Հանրապետություն գործուղման ծախսերը կատարվելու են «Ձեռքբերովի իմունային անբավարարության համախտանիշի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ պայքարի» Գլոբալ հիմնադրամի միջոցների հաշվին:
4. Պատվիրակության անդամներին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը ներկայացնել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն:
5. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին՝ գործուղումից վերադառնալուց հետո հնգօրյա ժամկետում Լիտվայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին ամփոփ հաշվետվությունը ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
25.10.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ վարչապետի N 1253-Ա որոշման |
Կ Ա Զ Մ
ԼԻՏՎԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՄԵԿՆՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ
Ա. Ավանեսյան |
ՀՀ առողջապահության նախարար (պատվիրակության ղեկավար, |
Գ. Մանթաշյան |
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին |
Ա. Մարտիրոսյան | ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ |
Ռ. Սարգսյան | ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ |
Ռ. Գևորգյան | ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ |
Ա. Մարգարյան |
ՀՀ արտաքին գործերի նախարարության Եվրոպայի վարչության պետ |
Ա. Մելքոնյան | ՀՀ առողջապահության նախարարության միջազգային հարաբերությունների վարչության պետ |
Լ. Սարոյան |
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության |
Ա. Բարսեղյան | ՀՀ առողջապահության նախարարության պետական առողջապահական գործակալության պետ |
Ս. Խարազյան | Առողջապահության տնտեսագետների ասոցիացիայի նախագահ (համաձայնությամբ) |
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
25.10.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |