ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 680-Ա
«ՀԱՅԱՍՏԱՆՅԱՅՑ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑԻ» ԿՐՈՆԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել Գերմանիայից անհատ բարերար Հրայր Տանձիկյանի միջոցներով «Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցի» կրոնական կազմակերպության հասցեով Մայր Աթոռ Սուրբ էջմիածնի նոր վեհարանի համար որպես օժանդակություն ուղարկված բեռի (2 տեղ, 94 կգ ընդհանուր քաշով, 3,495 եվրոյին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 245 եվրոյին համարժեք դրամ, ցանկը՝ համաձայն հավելվածի, Արարատյան մաքսատուն-վարչություն) ներմուծման ծրագիրը:
2. «Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցի» կրոնական կազմակերպությանը՝ նշված բեռի համապատասխան ձևակերպումներն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Մաթևոսյան |
Երևան |
28.09.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ փոխվարչապետի N 680-Ա որոշման |
ԲԵՌԻ ՑԱՆԿԸ
NN ը/կ |
Նկարագրությունը |
Քանակը |
Արժեքը (եվրո) |
1. |
Պատի ամրացման տուփ գրասենյակային բանալիներ համար, մինչև 20 բանալիների հավաքածու։ |
2 հատ |
990 |
2. |
Խրոցակներ՝ բանալիների հավաքածուներ կցելու համար։ |
30 հատ |
750 |
3. |
Սենսորային էկրաններ՝ բանալիների տուփը կառավարելու համար։ |
2 հատ |
1490 |
4. |
Համակարգչում տեղադրելու լիցենզիաներ։ |
1 հատ |
0 |
5. |
Համակարգերը հեռակա կարգով օգտագործելու լիցենզիաներ։ |
2 հատ |
0 |
6. |
Լիցենզիաներ հնչեցնելու ահազանգ, եթե բանալին հանվում է առանց թույլտվության և ներառում է back-u մարտկոց։ |
2 հատ |
0 |
7. |
Անվտանգության պարան |
50 հատ |
105 |
8. |
Փայտե փաթեթավորում |
2 հատ |
160 |
Ընդամենը |
3 495 |
Հայաստանի Հանրապետության |
Հ. Մաթևոսյան |
28.09.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |