ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 669-Ա
«ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել ԱՄՆ-ի «Հայաստան» հիմնադրամի կողմից Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության բժշկական հաստատություններին անհատույց հանձնելու նպատակով «Հայաստան» համահայկական հիմնադրամի հասցեով ուղարկված բժշկական սարքավորումների (9 տեղ, 657 կգ ընդհանուր քաշով, 4,625 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 1,580 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ, բեռի ցանկը՝ համաձայն հավելվածի, Արարատյան մաքսատուն-վարչություն) ներմուծման ծրագիրը:
2. «Հայաստան» համահայկական հիմնադրամին` նշված բեռի համապատասխան ձևակերպումներն ու հանձնումն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Մաթևոսյան |
Երևան |
28.09.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ փոխվարչապետի N 669-Ա որոշման |
ԲԵՌԻ ՑԱՆԿԸ
NN ը/կ |
Անվանումը |
Քանակը (հատ) |
Երկիրը |
Հատի արժեքը (ԱՄՆ-ի դոլար) |
Ընդհանուր արժեքը (ԱՄՆ-ի դոլար) |
1․ |
Ինտեգրալ լույսի աղբյուր |
2 |
ԱՄՆ |
450 |
900 |
2. |
Պրոցեդուրայի աթոռներ |
2 |
ԱՄՆ |
550 |
1,100 |
3. |
Հիվանդանոցային մահճակալ |
1 |
ԱՄՆ |
2,000 |
2000 |
4․ |
Հիվանդանոցային մահճակալի ներքնակ |
1 |
ԱՄՆ |
50 |
50 |
5. |
Կոտրվածքների տեղափոխման պատգարակ |
1 |
ԱՄՆ |
400 |
400 |
6․ |
Մարզասարք |
1 |
ԱՄՆ |
100 |
100 |
7․ |
Քայլվածքի մարզասարք |
1 |
ԱՄՆ |
75 |
75 |
Հայաստանի Հանրապետության |
Հ. Մաթևոսյան |
28.09.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |