ՈՒՂՂՈՒՄ
Տեղեկացնում ենք, որ ՀՀ տարածքային կառավարման և ենթակաոուցվածքների նախարարի 2023 թվականի հունվարի 29-ի «Անհատ ձեռնարկատեր Կարեն Ավետիքի Զաքարյանին անհատ ձեռնարկատերերի և կազմակերպությունների կողմից մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպման լիցենզիա և ներդիր տրամադրելու մասին» N 170-Ա հրամանի վավերապայմաններում և 2023 թվականի հունվարի 29-ի «ՆՅՈՒ-ԱՎՏՈ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը Հայաստանի Հանրապետությունում սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումների տեղադրման և (կամ) գազաբալոնների պարբերական վկայագրման գործունեության իրականացման լիցենզիա և ներդիր տրամադրելու մասին» N 171-Ա հրամանի վավերապայմաններում հրամանների ընդունման տարեթվերը և N 171-Ա հրամանի նախաբանում եզրակացության ընդունման տարեթիվը «2024» թվականի փոխարեն նշվել են «2023»:
«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 25-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` խնդրում ենք կատարել նշված վրիպակների ուղղում:
3/12/2024
ՀՀ տարածքային կառավարման
և ենթակաոուցվածքների
նախարարություն
Հրապարակման օրը՝ 13 մարտի 2024 թվական: