ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶ
ԳՅՈՒՄՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 օգոստոսի 2022 թվականի N 129-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 284-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 3-րդ կետերի, 34-րդ հոդվածի 1-ին, 2-րդ մասերի դրույթներով և հիմք ընդունելով Գյումրի համայնքի ղեկավարի առաջարկը՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանին որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու 2021 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի 2022 թվականի բյուջեն հաստատելու մասին» N 284-Ն որոշման (այսուհետ` որոշում) մեջ կատարել փոփոխությունները.
2. Որոշման 1-ին կետով հաստատված հավելվածի 2-րդ, 3-րդ, 4-րդ հատվածները շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն NN 1,2,3 հավելվածների:
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանի
Կողմ (19) |
Դեմ (0) |
Ձեռնպահ (2) |
Վ. Սամսոնյան Գ. Մելիքյան Տ. Հովհաննիսյան Թ. Համբարձումյան Ն. Պողոսյան Գ. Պասկևիչյան Խ. Վարաժյան Հ. Ասատրյան Ս. Խուբեսարյան Ա. Պապիկյան Ն. Ղազարյան Ա. Մաթևոսյան Ե. Խանամիրյան Շ. Արամյան Վ. Հակոբյան Կ. Սոսյան Ս. Ադամյան Ն. Միրզոյան Հ. Մարգարյան |
|
Ա. Բաղդասարյան
Կ. Ասատրյան |
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ղեկավար` |
Վ. Սամսոնյան |
ք. Գյումրի 19 օգոստոսի 2022 թվական |
Հավելված 1` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու 2022 թ-ի օգոստոսի 19-ի N 129-Ն որոշման |
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի |
Հավելված 2` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու 2022 թ-ի օգոստոսի 19-ի N 129-Ն որոշման |
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի |
Հավելված 3` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու 2022 թ-ի օգոստոսի 19-ի N 129-Ն որոշման |
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 15 սեպտեմբերի 2022 թվական: