ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է ՀՀ Նախագահի առաջարկությամբ
2007 թվականի փետրվարի 26-ին
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգիրքը (6 դեկտեմբերի 1985 թվականի) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3271-րդ հոդվածով՝
«Հոդված 3271. |
Անցումային դրույթներ |
1. Օրենսգրքի 158-րդ հոդվածի ութերորդ և իններորդ մասերն ուժի մեջ են մտնում`
ա) 2008 թվականի հուլիսի 1-ից Երևանում և մարզային կենտրոններում գործող հանրային սննդի և կենցաղային ծառայությունների օբյեկտների աշխատողների համար.
բ) 2010 թվականի հուլիսի 1-ից Հայաստանի Հանրապետության մնացած ողջ տարածքում գործող հանրային սննդի և կենցաղային ծառայությունների օբյեկտների աշխատողների համար:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից։
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
|