ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 հուլիսի 2020 թվականի |
թիվ 59 |
քաղ. Մինսկ |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԵՎ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍԱՆԻՏԱՐԱՀԱՄԱՃԱՐԱԿԱԲԱՆԱԿԱՆ ԲԱՐԵԿԵՑՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ COVID-19 ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՎԱՐԱԿԻ ԵՎ ԱՅԼ ՎԱՐԱԿԻՉ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԱՐԱԾՈՒՄԸ ԿԱՆԽԵԼՈՒՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱԼԻՐ ՊԼԱՆԻ ՄԱՍԻՆ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Հավանություն տալ «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների տարածքներում առողջապահության և բնակչության սանիտարահամաճարակաբանական բարեկեցության բնագավառում՝ COVID-19 կորոնավիրուսային վարակի և այլ վարակիչ հիվանդությունների տարածումը կանխելուն ուղղված միջոցառումների համալիր պլանի մասին» Եվրասիական միջկառավարական խորհրդի կարգադրության նախագծին (կցվում է) և այն ներկայացնել Եվրասիական միջկառավարական խորհրդի քննարկմանը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից` |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից` |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
|
|
|
|
|
Մ. Գրիգորյան |
Ի. Պետրիշենկո |
Ա. Սմայիլով |
Է. Ասրանդիև |
Ա. Օվերչուկ |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
« » ի 20 թվականի |
թիվ |
քաղ. |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԵՎ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍԱՆԻՏԱՐԱՀԱՄԱՃԱՐԱԿԱԲԱՆԱԿԱՆ ԲԱՐԵԿԵՑՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ COVID-19 ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՎԱՐԱԿԻ ԵՎ ԱՅԼ ՎԱՐԱԿԻՉ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԱՐԱԾՈՒՄԸ ԿԱՆԽԵԼՈՒՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱԼԻՐ ՊԼԱՆԻ ՄԱՍԻՆ
Ի գիտություն ընդունելով Եվրասիական տնտեսական միության շրջանակներում COVID-19 կորոնավիրուսային վարակի տարածումը կանխելուն ուղղված ձեռնարկվող միջոցառումների մասին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տեղեկատվությունը՝
1. Հաստատել կից ներկայացվող՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների տարածքներում առողջապահության և բնակչության սանիտարահամաճարակաբանական բարեկեցության բնագավառում COVID-19 կորոնավիրուսային վարակի և այլ վարակիչ հիվանդությունների տարածումը կանխելուն ուղղված միջոցառումների համալիր պլանը (այսուհետ՝ համալիր պլան):
2. Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կառավարություններին՝ եռամսյակը մեկ, ոչ ուշ քան եռամսյակի վերջին ամսվա 20-ը, Եվրասիական տնտեսական հանձնաժողով ներկայացնել համալիր պլանի իրականացման ընթացքի մասին տեղեկատվությունը:
3. Եվրասիական տնտեսական հանձնաժողովին՝ 2021թ. երկրորդ կիսամյակում Եվրասիական միջկառավարական խորհրդին ներկայացնել համալիր պլանի իրականացման ընթացքի մասին տեղեկատվությունը:
4. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից։
Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից՝ |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից՝ |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Եվրասիական միջկառավարական խորհրդի 2020 թվականի ի թիվ կարգադրությամբ |
ՀԱՄԱԼԻՐ ՊԼԱՆ
Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների տարածքներում առողջապահության և բնակչության սանիտարահամաճարակաբանական բարեկեցության բնագավառում COVID-19 կորոնավիրուսային վարակի և այլ վարակիչ հիվանդությունների տարածումը կանխելուն ուղղված միջոցառումների
Միջոցառման անվանումը |
Կատարման ժամկետը |
Կատարողները |
1. Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների (այսուհետ՝ անդամ պետություններ) լիազորված մարմինների միջև COVID-19 կորոնավիրուսային վարակի հետ կապված համաճարակաբանական իրավիճակի և անցկացվող հակահամաճարակային միջոցառումների մասին տեղեկատվության փոխադարձ փոխանակման ապահովում |
մշտապես՝ մինչև COVID-19 կորոնավիրուսային վարակի համաճարակի ավարտը |
անդամ պետություններում պետական սանիտարահամաճարակաբանական վերահսկողություն (հսկողություն) իրականացնող մարմիններ, անդամ պետությունների առողջապահության նախարարություններ |
2. «Վարակիչ և զանգվածային ոչ վարակիչ հիվանդությունների (թունավորումների) հայտնաբերման և (կամ) Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում մարդու կյանքի, առողջության և նրա բնակության միջավայրի համար վտանգավոր արտադրանքի տարածման դեպքերի մասին, ինչպես նաև ձեռնարկված սանիտարական միջոցառումների մասին տվյալների բազայի ձևավորում, վարում և օգտագործում» ընդհանուր գործընթացի շրջանակներում տեղեկատվության փոխանակում |
2020-2021 թվականներ |
անդամ պետություններում պետական սանիտարահամաճարակաբանական վերահսկողություն (հսկողություն) իրականացնող մարմիններ |
3. «Ինտերնետ» տեղեկատվական-հեռահաղորդակցական ցանցում անդամ պետությունների՝ առողջապահության և բնակչության սանիտարահամաճարակաբանական բարեկեցության ապահովման ոլորտներում լիազորված մարմինների պաշտոնական կայքերում ոչ կոնտակտային ջերմաչափման, անհատական պաշտպանիչ սարքավորումների, ախտահանիչ միջոցների, այդ թվում՝ ձեռքերի մշակման համար հակասեպտիկների՝ անդամ պետություններում գրանցված արտադրողների մասին տեղեկատվության զետեղում |
2020-2021 թվականներ |
անդամ պետությունների առողջապահության նախարարություններ, անդամ պետություններում պետական սանիտարահամաճարակաբանական վերահսկողություն (հսկողություն) իրականացնող մարմիններ |
4. Անդամ պետությունների լիազորված մարմինների միջև COVID-19 կորոնավիրուսային վարակի առումով անբարենպաստ երկրներից ժամանող և անդամ պետությունների տարածքներով տարանցման կարգով փոխադրվող անձանց մասին տեղեկատվության փոխադարձ փոխանակման ապահովում՝ նրանց նկատմամբ բժշկական հսկողություն սահմանելու և անհրաժեշտ հակահամաճարակային միջոցառումներ կատարելու համար |
մշտապես՝ մինչև COVID-19 կորոնավիրուսային վարակի համաճարակի ավարտը |
անդամ պետություններում պետական սանիտարահամաճարակաբանական վերահսկողություն (հսկողություն) իրականացնող մարմիններ, անդամ պետությունների առողջապահության նախարարություններ |
5. Ինֆեկցիոն հիվանդությունների բռնկումներին արձագանքելու համաձայնեցված ալգորիթմը կարգավորող առաջարկությունների մշակում |
2020-2021 թվականներ |
անդամ պետություններում պետական սանիտարահամաճարակաբանական վերահսկողություն (հսկողություն) իրականացնող մարմիններ, անդամ պետությունների առողջապահության նախարարություններ |
6. Անդամ պետությունների լիազորված մարմինների միջև անդամ պետությունների տարածքների համար ակտուալ վարակիչ հիվանդությունների նկատմամբ համաճարակաբանական վերահսկողության և սանիտարահակահամաճարակային (կանխարգելիչ) միջոցառումների անցկացման հարցերով տեղեկատվության փոխադարձ փոխանակման ապահովում |
մշտական |
անդամ պետություններում պետական սանիտարահամաճարակաբանական վերահսկողություն (հսկողություն) իրականացնող մարմիններ, անդամ պետությունների առողջապահության նախարարություններ |
7. COVID-19 կորոնավիրուսային վարակի լաբորատոր հետազոտությունների և հետազոտությունների որակի վերահսկման համար ստուգիչ վահանակների (թեստ-վահանակների) ձևավորման վերաբերյալ առաջարկությունների մշակում |
2020-2021 թվականներ |
անդամ պետություններում պետական սանիտարահամաճարակաբանական վերահսկողություն (հսկողություն) իրականացնող մարմիններ, անդամ պետությունների առողջապահության նախարարություններ |
8. Անդամ պետությունների պրոֆիլային կազմակերպությունների մասնագետների համատեղ վարժանքների անցկացում՝ ակտուալ և անհայտ (նոր) վարակիչ հիվանդությունների բռնկումներին արձագանքման միջոցառումների մշակման նպատակով |
COVID-19 կորոնավիրուսային վարակի համաճարակի ավարտից հետո՝ ոչ պակաս քան տարին մեկ անգամ |
անդամ պետություններում պետական սանիտարահամաճարակաբանական վերահսկողություն (հսկողություն) իրականացնող մարմիններ, անդամ պետությունների առողջապահության նախարարություններ, անդամ պետությունների այլ շահագրգիռ մարմիններ |
9. Բժշկական և սանիտարահամաճարակաբանական ուղղվածության կազմակերպությունների մասնագետների որակավորման բարձրացման դասընթացների անցկացում՝ համաճարակաբանության, կլինիկայի, ախտորոշման, վտանգավոր ինֆեկցիոն և մակաբուծական հիվանդությունների կանխարգելման և կենսաբանական անվտանգության ապահովման վերաբերյալ, այդ թվում՝ անդամ պետություններին Ռուսաստանի Դաշնության կողմից օժանդակության ծրագրերի իրականացման շրջանակներում |
մշտապես |
անդամ պետությունների շահագրգիռ լիազորված մարմիններ |
10. Անդամ պետություններում համատեղ գիտական հետազոտությունների անցկացում՝ անդամ պետությունների տարածքներում արդի վարակիչ հիվանդությունների պատվաստանյութերի և ախտորոշիչ թեստ-համակարգերի մշակման նպատակով |
2021 թվականից՝ համատեղ ծրագրերի շրջանակներում |
անդամ պետությունների՝ համատեղ ծրագրերի մասնակից հանդիսացող գիտահետազոտական կազմակերպություններ |
11. Արձագանքման համակարգված միջոցառումների մշակում՝ վարակիչ հիվանդությունների տարածման, ներառյալ՝ նոր վարակիչ հիվանդությունների առաջացման կապակցությամբ |
2021 թվական |
անդամ պետություններում պետական սանիտարահամաճարակաբանական վերահսկողություն (հսկողություն) իրականացնող մարմիններ, անդամ պետությունների առողջապահության նախարարություններ, անդամ պետությունների այլ շահագրգիռ մարմիններ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|