ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 դեկտեմբերի 2020 թվականի |
թիվ 176 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՊԱՀԱՆՋՈՎ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ (ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ) ՉՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՏՈՒԳԱՆԱՅԻՆ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովը (այսուհետ` Հանձնաժողով) Մրցակցության ընդհանուր սկզբունքների և կանոնների մասին արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 19 հավելված) (այսուհետ՝ Արձանագրություն) 10-րդ կետի 3-րդ ենթակետին, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի դեկտեմբերի 17-ի թիվ 118 որոշմամբ հաստատված՝ Անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման համար Տուգանքների հաշվարկման մեթոդիկայի և նշանակման կարգի (այսուհետ՝ Տուգանքների հաշվարկման մեթոդիկա և նշանակման կարգ) 17-րդ կետին, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի 2012 թվականի նոյեմբերի 23-ի թիվ 99 որոշմամբ հաստատված` Անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման վերաբերյալ գործերի ուսումնասիրման կարգի (այսուհետ` Գործերի ուսումնասիրման կարգ) 44-րդ ու 45-րդ կետերին, Գործերի ուսումնասիրման կարգի 21-րդ կետին համապատասխան, ուսումնասիրել է Հանձնաժողովի պահանջով տեղեկություններ (տեղեկատվություն) չներկայացնելու մասին գործը, որը Արձանագրության 13-րդ կետի, Գործերի ուսումնասիրման կարգի 21-րդ կետի խախտման հատկանիշներով հարուցվել է «Մետալոօբրաբոտկա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենի նկատմամբ (ՀՎՀՀ՝ 644925002650, այն կազմակերպության գրանցման հասցեն, որի տնօրենն է նշված անձը՝ 413111, Ռուսաստանի Դաշնություն, Սարատովի մարզ, քաղ. Էնգելս, Օդեսսկայա փ., շ. 75), որի համար պատասխանատվություն է նախատեսված Արձանագրության 16-րդ կետի 5-րդ կետին համապատասխան, և պարզել է հետևյալը՝
Գործերի ուսումնասիրման կարգի 23-րդ կետին համապատասխան ՝ 2020 թվականի հունվարի 27-ին գործի ուսումնասիրման հարցերով հանձնաժողովի նախագահ՝ Հանձնաժողովի հակամենաշնորհային կարգավորման դեպարտամենտի (այսուհետ՝ Դեպարտամենտ) տնօրեն Ա.Գ. Սուշկևիչը հայտարարել է գործի ուսումնասիրման ավարտի մասին՝ հետևյալ անձանց ներկայությամբ՝
գործի ուսումնասիրման հարցերով հանձնաժողովի նախագահի տեղակալ, Դեպարտամենտի տնօրենի տեղակալ Ա. Ա. Կալիևի.
գործի ուսումնասիրման հարցերով հանձնաժողովի անդամներ՝
Դեպարտամենտի տնօրենի տեղակալ Գ.Բ. Արամյանի,
Դեպարտամենտի՝ մրցակցության ընդհանուր կանոնների խախտման վերաբերյալ դիմումների (նյութերի) և գործերի ուսումնասիրման բաժնի խորհրդական Ե.Պ. Կրիվցունի,
Դեպարտամենտի՝ մրցակցության ընդհանուր կանոնների խախտման վերաբերյալ դիմումների (նյութերի) և գործերի ուսումնասիրման բաժնի խորհրդական Ա.Ա. Ալավիձեի,
Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների (այսուհետ՝ անդամ պետություններ) պետական իշխանության մարմինների այն աշխատակիցների ներկայությամբ, որոնց իրավասության մեջ է մտնում մրցակցային (հակամենաշնորհային) քաղաքականության իրականացումը և (կամ) անցկացումը, և որոնք պատասխանատու են Հանձնաժողովի հետ փոխգործակցության համար (տեսակոնֆերանս-կապի միջոցով)՝
Բելառուսի Հանրապետության հակամենաշնորհային կարգավորման և առևտրի նախարարության Առևտրի, ագրոարդյունաբերական համալիրի, արդյունաբերության, շինարարության և բնական ռեսուրսների վարչության Արդյունաբերության, շինարարության և բնական ռեսուրսների բաժնի պետ Ե.Ա. Մախնաչի,
Դաշնային հակամենաշնորհային ծառայության գովազդի և անբարեխիղճ մրցակցության հսկողության վարչության պետի տեղակալ Յա.Վ. Սկլյարովայի,
Դաշնային հակամենաշնորհային ծառայության Միջազգային տնտեսական համագործակցության վարչության ԱՊՀ երկրների հետ տնտեսական ինտեգրման բաժնի պետի տեղակալ Յու.Վ. Տիխոնովայի.
գործի ուսումնասիրման ժամանակի և վայրի մասին պատշաճորեն ծանուցված պատասխանողի (նրա ներկայացուցիչների) բացակայությամբ:
Հանձնաժողովում ուսումնասիրվում է անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման մասին գործը՝ «Մետալոօբրաբոտկա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (ՀՎՀՀ՝ 6449080010, գրանցման հասցեն՝ 413111, Ռուսաստանի Դաշնություն, Սարատովի մարզ, քաղ. Էնգելս, Օդեսսկայա փող., շ. 75) (այսուհետ՝ «Մետալոօբրաբոտկա» ՍՊԸ), «Մետալոտեխնիկա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (ՀՎՀՀ՝ 6449070540, գրանցման հասցեն՝ 413100, Ռուսաստանի Դաշնություն, Սարատովի մարզ, քաղ. Էնգելս, Ստրոիտելեյ պող., Պրոմզոնա) և նրանց պաշտոնատար անձանց գործողությունների (անգործության) նկատմամբ, որոնք պարունակում են «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի (այսուհետ՝ Պայմանագիր) 76-րդ հոդվածի 2-րդ կետի խախտման հատկանիշներ, որն արտահայտվել է դաշտային պայմաններում մայրուղային խողովակաշարերի շինարարության ժամանակ և արդյունաբերական ձեռնարկություններում՝ առանց էներգիայի աղբյուրներին միանալու անհրաժեշտության, ացետիլենի կամ դրա փոխարինիչների օգտագործմամբ պողպատե խողովակների գազասիլիկատային (ջերմային) հատման համար նախատեսված շարժական մեքենաների (այսուհետ՝ խողովակների հատման մեքենաներ) բնույթի, արտադրության եղանակի ու վայրի, սպառողական հատկությունների վերաբերյալ հնարավոր մոլորեցնելու մեջ, և (կամ) նշված ապրանքներն արտադրողների նկատմամբ՝ «ՕՐԲԻՏԱ-Ռ» և «ՕՐԲԻՏԱ-ՌՄ» նշագրերի օգտագործմամբ, որոնք իրենց անվանումներում պարունակում են «ՕՐԲԻՏԱ» բառը, որն ըստ 2017 թվականի հուլիսի 13-ի թիվ 623722 ապրանքային նշանի (սպասարկման նշանի) վկայականի «ԱՎՏՈԳԵՆ-Մ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (Հայաստանի Հանրապետության տնտեսվարող սուբյեկտ) ապրանքային նշանն (սպասարկման նշանն) է (այսուհետ՝ գործ):
Գործի ուսումնասիրման շրջանակներում, լիարժեք, բազմակողմանի և օբյեկտիվ ուսումնասիրման համար անդամ պետությունների պետական իշխանության մարմիններից, տեղական ինքնակառավարման մարմիններից, նրանց գործառույթներն իրականացնող այլ մարմիններից և կազմակերպություններից, իրավաբանական ու ֆիզիկական անձանցից հարցվել է գործի ուսումնասիրման համար հանձնաժողովին անհրաժեշտ տեղեկատվությունը, այդ թվում՝ «Մետալոօբրաբոտկա» ՍՊԸ-ից, որի տնօրենն է :
«Մետալոօբրաբոտկա» ՍՊԸ-ի, որի տնօրենն է , տեղեկատվություն (փաստաթղթեր, տեղեկություններ) չի ներկայացրել:
«Մետալոօբրաբոտկա» ՍՊԸ-ի, որի տնօրենն է , նշված գործողությունները (անգործությունը) պարունակում են Արձանագրության 13-րդ կետի և Գործերի ուսումնասիրման կարգի 21-րդ կետի խախտման հատկանիշներ, որի կապակցությամբ Հանձնաժողովի՝ մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման հարցերով կոլեգիայի անդամ (նախարար) Ս.Մ. Ժումանգարինի կողմից հարուցվել է Հանձնաժողովի պահանջով տեղեկություններ (տեղեկատվություն) չներկայացնելու մասին գործը և ստեղծվել է դրա ուսումնասիրման հանձնաժողով, ինչի մասին 2020 թվականի մարտի 19-ին կայացվել է թիվ 11/որշ.համապատասխան որոշումը:
Գործի ուսումնասիրման հանձնաժողովին անհրաժեշտ տեղեկատվությունը (փաստաթղթերը, տեղեկությունները) հարցվել է «Մետալոօբրաբոտկա» ՍՊԸ-ից անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման վերաբերյալ գործի ուսումնասիրումը հետաձգելու մասին 2019 թվականի նոյեմբերի 7-ի թիվ 55/որշ. որոշմամբ (ուղարկվել է Հանձնաժողովի 2019 թվականի նոյեմբերի 12-ի թիվ 22-425 նամակով) (այսուհետ՝ 2019 թվականի նոյեմբերի 7-ի թիվ 55/որշ. որոշում), անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման վերաբերյալ գործի ուսումնասիրումը հետաձգելու մասին 2019 թվականի դեկտեմբերի 5-ի թիվ 56/որշ. որոշմամբ (ուղարկվել է Հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 5-ի թիվ 22-471 նամակով) (այսուհետ՝ 2019 թվականի դեկտեմբերի 5-ի թիվ 56/որշ. որոշում), անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման վերաբերյալ գործի մասին 2019 թվականի դեկտեմբերի 24-ի թիվ 59/որշ. որոշմամբ (ուղարկվել է Հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 30-ի թիվ 22-491 նամակով) (այսուհետ՝ 2019 թվականի դեկտեմբերի 24-ի թիվ 59/որշ.որոշում), անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման վերաբերյալ գործի ուսումնասիրումը հետաձգելու մասին 2020 թվականի փետրվարի 4-ի թիվ 3/որշ. որոշմամբ (ուղարկվել է Հանձնաժողովի 2020 թվականի փետրվարի 7-ի թիվ 22-31 նամակով) (այսուհետ՝ 2020 թվականի փետրվարի 4-ի թիվ 3/որշ. որոշում):
Ռուսաստանի Դաշնության 1994թ. նոյեմբերի 30-ի թիվ 51-ԴՕ Քաղաքացիական օրենսգրքի 53-րդ և 531-րդ հոդվածներին համապատասխան, այն անձը, որն օրենքի, այլ իրավական ակտի կամ իրավաբանական անձի հիմնադիր փաստաթղթի ուժով իրավունք ունի հանդես գալու նրա անունից, պետք է, ի շահ իր կողմից ներկայացվող իրավաբանական անձի, գործի բարեխիղճ և ողջամիտ, բայց նաև պատասխանատվություն է կրում իրավաբանական անձի գործունեության համար:
Իրավաբանական անձանց միասնական պետական ռեեստրում պարունակվող՝ Դաշնային հարկային ծառայության տվյալների համաձայն, 2015 թվականի սեպտեմբերի 2-ից առ այսօր ը «Մետալոօբրաբոտկա» ՍՊԸ-ի տնօրենը, ինչպես նաև իրավաբանական անձի՝ «Մետալոօբրաբոտկա» ՍՊԸ-ի անունից առանց լիազորագրի գործելու իրավունք ունեցող անձ է:
Այսպիսով, «Մետալոօբրաբոտկա» ՍՊԸ-ի տնօրենը չի կատարել «Մետալոօբրաբոտկա» ՍՊԸ-ի կողմից տեղեկատվություն ներկայացնելու մասին Հանձնաժողովի պահանջը:
2019 թվականի դեկտեմբերի 24-ի թիվ 59/որշ. որոշման 5-րդ կետի համաձայն՝ որպես «Մետալոօբրաբոտկա» ՍՊԸ-ի պաշտոնատար անձ , ներգրավվել է որպես գործով պատասխանող:
Նշված որոշման 8-րդ կետին համապատասխան՝ որոշումն ստանալու պահից 10-օրյա ժամկետում անհրաժեշտ էր Դեպարտամենտին տեղեկատվություն (փաստաթղթեր, տեղեկություններ) ներկայացնել՝
բնակության վայրի և գրանցման վայրի մասին (կցելով անձնագրի՝ սերիայի, համարի, տրման ամսաթվի և վայրի, ազգանվան, անվան, հայրանվան, գրանցման վայրի մասին տեղեկատվություն պարունակող էջերի՝ պատշաճորեն ձևակերպված պատճենները).
ներկայիս աշխատանքի վայրի մասին՝ նշելով գործատուի ՀՎՀՀ-ն, նրա գրանցման վայրի և փաստացի գտնվելու վայրի մասին.
«Մետալոօբրաբոտկա» ՍՊԸ-ի տնօրենի՝ 2017 թվականից մինչև 2019 թվականի առաջին եռամսյակն ընկած ժամանակահատվածում պաշտոնեական պարտականությունների մասին (կցելով տնօրենի պաշտոնին նշանակելու մասին հրամանի, այդ հրամանն ընդունելու հիմք հանդիսացած փաստաթղթերի, տնօրենի պաշտոնեական հրահանգի կամ ընկերության իրավունքներն ու պարտականությունները, նրա գործառույթներն ու դրանց իրականացման կարգը որոշող (սահմանող) այլ փաստաթղթի՝ պատշաճորեն ձևակերպված պատճենները).
2017 թվականից մինչև 2019 թվականի առաջին եռամսյակն ընկած ժամանակահատվածում (յուրաքանչյուր եռամսյակի մասով առանձին) «Մետալոօբրաբոտկա» ՍՊԸ-ի կողմից խողովակների հատման մեքենաների իրացման մասին՝ բնաիրային արտահայտությամբ (հատերով) և արժեքային արտահայտությամբ (ռուսական ռուբլիով) (կցելով հավաստող փաստաթղթերի (մատակարարման (առք ու վաճառքի) պայմանագրերի, բեռնագրերի, հաշիվ-ապրանքագրերի և այլնի) պատշաճորեն հաստատված պատճենները).
2017 թվականից մինչև 2019 թվականի առաջին եռամսյակն ընկած ժամանակահատվածում (յուրաքանչյուր եռամսյակի մասով առանձին) «Մետալոօբրաբոտկա» ՍՊԸ-ի կողմից խողովակների հատման մեքենաների ձեռքբերման մասին՝ բնաիրային արտահայտությամբ (հատերով) և արժեքային արտահայտությամբ (ռուսական ռուբլիով) (կցելով հավաստող փաստաթղթերի (մատակարարման (առուվաճառքի) պայմանագրերի, բեռնագրերի, հաշիվ-ապրանքագրերի և այլնի) պատշաճորեն հաստատված պատճենները).
«Մետալոօբրաբոտկա» ՍՊԸ-ի կողմից խողովակների հատման արտադրվող և (կամ) իրացվող մեքենաների բնութագրերի մասին (կցելով ստանդարտների, տեխնիկական պայմանների համապատասխան բնութագրերը սահմանող փաստաթղթերի պատշաճորեն հաստատված պատճենները).
«Մետալոօբրաբոտկա» ՍՊԸ-ի կողմից ձեռք բերվող և (կամ) իրացվող խողովակների հատման մեքենաների արտադրողների մասին.
«Մետալոօբրաբոտկա» ՍՊԸ-ի այն գործողությունների մասին, որոնք ուղղված են «ՕՐԲԻՏԱ-Ռ», «ՕՐԲԻՏԱ-ՌՄ» բառային նշագիրն ամբողջությամբ կամ մասամբ պարունակող ապրանքները (աշխատանքները, ծառայությունները) գրանցելուն (իրավունքների այլ օրինական ձևով ձեռք բերելուն) (կցելով հավաստող փաստաթղթերի պատշաճորեն հաստատված պատճենները (հայտերի, հաստատված մանրակերտերի և այլնի պատճենները)).
2019 թվականի դեկտեմբերի 24-ի թիվ 59/որշ. որոշումը 2019 թվականի դեկտեմբերի 30-ի Հանձնաժողովի թիվ 22-491 գրությամբ ուղարկվել է «Մետալոօբրաբոտկա» ՍՊԸ-ի գտնվելու վայրի հասցեով (իրավաբանական անձանց միասնական պետական ռեեստրից տվյալներ)՝ 413111, Սարատովի մարզ, քաղ. Էնգելս, Օդեսսկայա փ., շ. 75:
Նշված փոստային առաքանին ուղարկվել է հանձնման մասին ծանուցմամբ պատվիրված նամակով՝ «Պոչտա Ռոսսիի» բաժնետիրական ընկերության փոստային կապի օպերատորի ծառայությունների ներգրավմամբ՝ տալով թիվ 12105941092505 ներռուսաստանյան փոստային նույնացուցիչը:
«Ինտերնետ» տեղեկատվական հեռահաղորդակցական ցանցում (այսուհետ՝ Ինտերնետ) «Պոչտա Ռոսսիի» բաժնետիրական ընկերության պաշտոնական կայքում «Փոստային առաքանիների հետագծելիությունը» բաժնում թիվ 12105941092505 նույնացուցչի մասով ներկայացված տեղեկատվության համաձայն, փոստային առաքանին «Մետալոօբրաբոտկա» ՍՊԸ-ին է հանձնվել 2020 թվականի հունվարի 29-ին:
Այսպիսով, 2019 թվականի դեկտեմբերի 24-ի թիվ 59/որշ. որոշման 9-րդ կետին համապատասխան, ը պետք է Հանձնաժողովին տեղեկատվություն ներկայացներ մինչև 2020 թվականի փետրվարի 10-ը ներառյալ, ինչը, սակայն, չի արվել, նշված տեղեկատվությունը ներկայացնելու ժամկետը հետաձգելու մասին միջնորդություն ի կողմից Հանձնաժողով չի ստացվել:
Հաշվի առնելով, որ ը չի ներկայացրել ավելի վաղ հարցված տեղեկատվությունը, գործի ուսումնասիրման հանձնաժողովն իր 2019թ. դեկտեմբերի 24-ի թիվ 59/որշ. որոշմամբ դիմել է Սարատովի մարզում Դաշնային հարկային ծառայության թիվ 7 միջշրջանային տեսչությանը, խնդրելով որոշումը ստանալու պահից 10-օրյա ժամկետում Դեպարտամենտ ներկայացնել այդ որոշման մեջ նշված տեղեկատվությունը (փաստաթղթերը, տեղեկությունները):
«ԱՎՏՈԳԵՆ-Մ» ՍՊԸ-ն հարցված տեղեկատվությունը ներկայացրել է գործի ուսումնասիրման հանձնաժողովի նիստին՝ 2020 թվականի փետրվարի 4-ին:
«Ռոստելեկոմ» ՀԲԸ-ն հարցված տեղեկատվությունը ներկայացրել է 2020 թվականի հունվարի 16-ի թիվ 10/05/596/20 նամակով (մտից թիվ 1166 առ 27 հունվարի 2020 թ.):
«Մեգաֆոն» ՀԲԸ-ն հարցված տեղեկատվությունը ներկայացրել է 2020 թվականի հունվարի 20-ի թիվ 5/3-UG-ելից-00003/20 նամակով (մտից թիվ 1083գաղտն. առ 24 հունվարի 2020 թ.):
Մտավոր սեփականության դաշնային ծառայությունը հարցված տեղեկատվությունը ներկայացրել է 2020 թվականի հունվարի 29-ի թիվ 04/22-1047/08 նամակով (մտից թիվ 1982 առ 10 փետրվարի 2020 թ.):
Սարատովի մարզում Դաշնային հարկային ծառայության թիվ 7 միջշրջանային տեսչությունը հարցված տեղեկատվությունը ներկայացրել է 2020 թվականի հունվարի 27-ի թիվ 12-27/001803 նամակով (մտից 2081 առ 2020թ. փետրվարի 12):
Ներկայացված տեղեկատվությամբ հաստատվում են հետևյալ փաստերը՝
«Մետալոօբրաբոտկա» ՍՊԸ-ի կողմից 2017 թվականից մինչև 2019 թվականի առաջին եռամսյակն ընկած ժամանակահատվածում խողովակների հատման մեքենաների ձեռքբերումը.
«Մետալոօբրաբոտկա» ՍՊԸ-ի կողմից 2017 թվականից մինչև 2019 թվականի առաջին եռամսյակն ընկած ժամանակահատվածում խողովակների հատման մեքենաների իրացումը.
«Մետալոօբրաբոտկա» ՍՊԸ-ի մոտ խողովակների հատման մեքենաների արտադրողների մասին և այլ պահանջված տեղեկատվության (փաստաթղթերի, տեղեկությունների) առկայությունը:
Գործի ուսումնասիրման շրջանակներում ընդունված 2020 թվականի փետրվարի 4-ի թիվ 4/որշ. որոշմանը համապատասխան՝ որոշվել է ին տեղեկացնել 2019 թվականի դեկտեմբերի 24-ի թիվ 59/որշ. որոշմամբ ավելի վաղ հարցված տեղեկատվությունը ներկայացնելու անհրաժեշտության մասին, ինչպես նաև Պայմանագրի XVIII բաժնով և Արձանագրությամբ նախատեսված տեղեկությունները (տեղեկատվությունը) Հանձնաժողով չներկայացնելու կամ ոչ ժամանակին ներկայացնելու, այդ թվում՝ Հանձնաժողովի պահանջով տեղեկությունները (տեղեկատվությունը) չներկայացնելու համար Արձանագրության 16-րդ կետի 5-րդ ենթակետով նախատեսված տուգանային պատժամիջոցներ կիրառելու հնարավորության մասին:
2020 թվականի փետրվարի 4-ի թիվ 3/որշ. որոշումը Հանձնաժողովի 2020 թվականի փետրվարի 7-ի թիվ 22-31 գրությամբ ուղարկվել է «Մետալոօբրաբոտկա» ՍՊԸ-ի գտնվելու վայրի հասցեով (իրավաբանական անձանց միասնական պետական ռեեստրից տվյալներ)՝ 413111, Սարատովի մարզ, քաղ. Էնգելս, Օդեսսկայա փ., շ. 75:
Նշված փոստային առաքանին ուղարկվել է հանձնման մասին ծանուցմամբ պատվիրված նամակով՝ «Պոչտա Ռոսսիի» բաժնետիրական ընկերության փոստային կապի օպերատորի ծառայությունների ներգրավմամբ՝ տալով թիվ 12105941092956 ներռուսաստանյան փոստային նույնացուցիչը:
«Ինտերնետ» ցանցում «Պոչտա Ռոսսիի» բաժնետիրական ընկերության պաշտոնական կայքում «Փոստային առաքանիների հետագծելիությունը» բաժնում թիվ 12105941092956 նույնացուցչի մասով ներկայացված տեղեկատվության համաձայն, փոստային առաքանին 2020 թվականի փետրվարի 26-ին հանձնվել է «Մետալոօբրաբոտկա» ՍՊԸ-ին՝ որի տնօրենն է ը:
Այսպիսով, 2020 թվականի փետրվարի 4-ի թիվ 3/որշ. որոշման 4-րդ կետին համապատասխան՝ ը պետք է Հանձնաժողովին տեղեկատվություն ներկայացներ մինչև 2020 թվականի մարտի 10-ը ներառյալ, ինչը, սակայն, չի արվել, նշված տեղեկատվությունը ներկայացնելու ժամկետը հետաձգելու մասին միջնորդություն Հանձնաժողով չի ստացվել:
Հաշվի առնելով գործի նյութերի մեջ առկա տեղեկատվությունը՝ գործի ուսումնասիրման շրջանակներում ընդունված՝ անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման վերաբերյալ գործի ուսումնասիրումը հետաձգելու մասին 2020 թվականի փետրվարի 20-ի թիվ 6/որշ. որոշմանը համապատասխան (ուղարկվել է Հանձնաժողովի 2020 թվականի փետրվարի 26-ի թիվ 22-43 գրությամբ), գործի ուսումնասիրման հանձնաժողովն այն անձանցից, որոնք՝ ըստ գործի նյութերի, տիրապետում են «Մետալոօբրաբոտկա» ՍՊԸ-ից («Մետալոօբրաբոտկա» ՍՊԸ-ի համար) 2017 թվականից մինչև 2019 թվականն ընկած ժամանակահատվածում «ՕՐԲԻՏԱ-Ռ» և «ՕՐԲԻՏԱ-ՌՄ» նշագրով խողովակների հատման մեքենաներ ձեռք բերելու (վաճառելու) մասին տեղեկատվությանը, պահանջել է նշված մեքենաների՝ բնաիրային արտահայտությամբ (հատերով) և արժեքային արտահայտությամբ (ռուսական ռուբլիով) իրացման (ձեռքբերման) մասին տեղեկատվությունը (կցելով հավաստող փաստաթղթերի (մատակարարման (առուվաճառքի) պայմանագրերի, բեռնագրերի, հաշիվ-ապրանքագրերի և այլնի) պատշաճորեն հաստատված պատճենները):
Նշված անձանց կողմից 2017 թվականից մինչև 2019 թվականն ընկած ժամանակահատվածում «Մետալոօբրաբոտկա» ՍՊԸ-ի կողմից խողովակների հատման մեքենաների իրացման փաստերը հաստատող տեղեկատվություն է ներկայացվել:
Հաշվի առնելով այն, որ տեղեկատվության մի մասը ներկայացված է այդ տեղեկատվությունը սահմանափակ տարածման տեղեկատվությանը դասելու մասին վկայող դրոշմագրով, դրա բովանդակությունը սույն որոշման շրջանակներում չի բերվում:
«Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» 1998 թվականի փետրվարի 8-ի թիվ 14-ԴՕ դաշնային օրենքի 40-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան՝ ընկերության միանձնյա գործադիր մարմինն առանց լիազորագրի գործում է ընկերության անունից, այդ թվում՝ ներկայացնում է նրա շահերը և կատարում է գործարքներ, ընկերության անունից հանդես գալու իրավունքի լիազորագրեր է տալիս, այդ թվում՝ վերալիազորման իրավունքով, հրամաններ է արձակում ընկերության աշխատակիցներին պաշտոնների նշանակելու, նրանց տեղափոխելու և աշխատանքից ազատելու մասին, կիրառում է խրախուսման միջոցներ և կարգապահական տույժեր, իրականացնում է այլ լիազորություններ, որոնք նշված դաշնային օրենքով կամ ընկերության կանոնադրությամբ վերապահված չեն ընկերության մասնակիցների ընդհանուր ժողովի, ընկերության տնօրենների խորհրդի (դիտորդ խորհրդի) և ընկերության կոլեգիալ գործադիր մարմնի իրավասությանը։
Իրավաբանական անձանց միասնական ռեեստրից քաղվածքին համապատասխան, 2015 թվականի սեպտեմբերի 2-ից ը գրանցված է որպես «Մետալոօբրաբոտկա» ՍՊԸ-ի անունից առանց լիազորագրի գործելու իրավունք ունեցող անձ:
Արձանագրության 13-րդ կետի համաձայն՝ անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման վերաբերյալ գործերն ուսումնասիրելիս Հանձնաժողովի ստորաբաժանումն անդամ պետությունների պետական իշխանության մարմիններից, տեղական ինքնակառավարման մարմիններից, դրանց գործառույթներն իրականացնող այլ մարմիններից կամ կազմակերպություններից, իրավաբանական և ֆիզիկական անձանցից պահանջում է գործն ուսումնասիրելու համար անհրաժեշտ տեղեկատվությունը: Անդամ պետությունների տնտեսավարող սուբյեկտները (շուկայի սուբյեկտները), ոչ առևտրային կազմակերպությունները, պետական իշխանության մարմինները, տեղական ինքնակառավարման մարմինները, դրանց գործառույթներն իրականացնող այլ մարմիններ կամ կազմակերպություններ պարտավոր են Հանձնաժողովին՝ նրա պահանջով սահմանված ժամկետներում, տրամադրել այն տեղեկատվությունը, փաստաթղթերը, տվյալները, պարզաբանումները, որոնք անհրաժեշտ են Հանձնաժողովին՝ իր վրա դրված լիազորություններին համապատասխան:
Գործերի ուսումնասիրման կարգի 21-րդ կետին համապատասխան՝ գործի ուսումնասիրման հանձնաժողովն իրավունք ունի գործն ուսումնասիրելիս գործի ուսումնասիրմանը մասնակցող անձանցից պահանջելու գործի ուսումնասիրման ընթացքում առաջացող հարցերի վերաբերյալ փաստաթղթեր, տեղեկություններ և պարզաբանումներ՝ գրավոր կամ բանավոր:
Գործերի ուսումնասիրման կարգի 22-րդ կետով սահմանված է, որ Պայմանագրի XVIII բաժնով և Արձանագրությամբ նախատեսված հարցվող տվյալները (տեղեկատվությունը) Հանձնաժողով չներկայացնելը կամ ոչ ժամանակին ներկայացնելը, այդ թվում՝ Հանձնաժողովի պահանջով տվյալները (տեղեկատվությունը) չներկայացնելը, ինչպես նաև Հանձնաժողովին ակնհայտ անարժանահավատ տվյալներ (տեղեկատվություն) ներկայացնելը հիմք են Արձանագրության 16-րդ կետի 5-րդ ենթակետով նախատեսված տուգանային պատժամիջոցները կիրառելու համար։ Նշված տուգանային պատժամիջոցների կիրառումն իրականացվում է Տուգանքների հաշվարկման մեթոդիկայով և նշանակման կարգով սահմանված կարգով:
Արձանագրության 16-րդ կետի 5-րդ ենթակետի համաձայն՝ Հանձնաժողովը, Տուգանքների հաշվարկման մեթոդիկային և նշանակման կարգին համապատասխան, տուգանք է նշանակում Հանձնաժողով Պայմանագրի XVIII մասով և սույն Արձանագրությամբ նախատեսված տվյալներ (տեղեկություններ) չներկայացնելու կամ ոչ ժամանակին ներկայացնելու համար, այդ թվում՝ Հանձնաժողովի պահանջով տվյալներ (տեղեկություններ) չներկայացնելու, ինչպես նաև Հանձնաժողով ակնհայտ անարժանահավատ տվյալներ (տեղեկություններ) ներկայացնելու համար՝ ֆիզիկական անձանց նկատմամբ 10000-ից մինչև 15000 ռուսական ռուբլու չափով, պաշտոնատար անձանց և անհատ ձեռնարկատերերի նկատմամբ՝ 10000-ից մինչև 60000 ռուսական ռուբլու, իսկ իրավաբանական անձանց նկատմամբ՝ 150000-ից մինչև 1000000 ռուսական ռուբլու չափով:
Այսպիսով, ը 2019 թվականի դեկտեմբերի 24-ի թիվ 59/որշ. որոշմանը համապատասխան հարցված (և մինչև 2020 թվականի փետրվարի 10-ը ներառյալ ներկայացման ենթակա) և 2020 թվականի փետրվարի 4-ի թիվ 3/որշ. որոշմամբ հարցված (և մինչև 2020 թվականի մարտի 10-ը ներառյալ ներկայացման ենթակա) տեղեկատվությունը (փաստաթղթերը, տեղեկությունները) Հանձնաժողովի պահանջով սահմանված ժամկետում չի ներկայացրել, ինչով խախտել է Արձանագրության 13-րդ կետը և Գործերի ուսումնասիրման կարգի 21-րդ կետը:
Տեղեկություններ (տեղեկատվություն) չներկայացնելու մասին գործի ուսումնասիրման շրջանակներում ը դիրքորոշում չի հայտնել՝ իր գործողություններում խախտման առկայության փաստի հետ անհամաձայն կամ համաձայն լինելու վերաբերյալ:
2019 թվականի դեկտեմբերի 24-ի թիվ 59/որշ. որոշմանը համապատասխան և 2020 թվականի փետրվարի 4-ի թիվ 3/որշ. որոշմամբ պահանջված տեղեկատվությունը (փաստաթղթերը, տեղեկությունները) ներկայացնելուն խոչընդոտող հանգամանքներ չեն պարզվել:
Գործերի ուսումնասիրման հանձնաժողովի նիստերին ը չի մասնակցել, Գործերի ուսումնասիրման հանձնաժողովի նիստերին մասնակցելու համար լիազորված անձ չի ուղարկել, նիստի ամսաթիվը տեղափոխելու մասին միջնորդություններ չի ներկայացրել:
Հանձնաժողովի նիստերին մասնակցելու անհնարինության հարգելի պատճառի վերաբերյալ տեղեկատվություն գործի ուսումնասիրման հանձնաժողով չի ներկայացվել:
Ղեկավարվելով Արձանագրության 10-րդ կետի 3-րդ ենթակետով, Գործերի ուսումնասիրման կարգի 44-րդ կետով ու Տուգանքների հաշվարկման մեթոդիկայի և նշանակման կարգի 17-րդ կետով՝ Հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Ճանաչել Հանձնաժողովի պահանջով տվյալներ (տեղեկատվություն) չներկայացնելու համար տուգանային պատժամիջոցներ կիրառելու մասին գործի ուսումնասիրումը դադարեցնելու համար՝ Գործերի ուսումնասիրման կարգի 46-րդ կետով նախատեսված հիմքերի բացակայությունը:
2. ի գործողությունները, որոնք արտահայտվել են տեղեկատվություն չներկայացնելու մեջ, ճանաչել որպես Արձանագրության 13-րդ կետի և Գործերի ուսումնասիրման կարգի 21-րդ կետի խախտում, որի համար պատասխանատվությունը նախատեսված է Արձանագրության 16-րդ կետի 5-րդ ենթակետով:
3. Տուգանքների հաշվարկման մեթոդիկային և նշանակման կարգին ու Արձանագրության 16-րդ կետին համապատասխան ին (ՀՎՀՀ՝ 644925002650, այն կազմակերպության գրանցման հասցեն, որի տնօրենն է նշված անձը՝ 413111, Սարատովի մարզ, քաղ. Էնգելս, Օդեսսկայա փ., 75), հաշվի առնելով պատասխանատվությունը մեղմացնող հանգամանքների առկայությունը (Հանձնաժողովի կողմից Գործերի ուսումնասիրման կարգին համապատասխան Պայմանագրի XVIII բաժնով և Արձանագրությամբ նախատեսված տեղեկությունները (տեղեկատվությունը) Հանձնաժողով չներկայացրած կամ ոչ ժամանակին ներկայացրած, ինչպես նաև Հանձնաժողով ակնհայտ ոչ արժանահավատ տվյալներ (տեղեկատվություն) ներկայացրած անձ ճանաչված պաշտոնատար անձի կողմից տեղեկություններ (տեղեկատվություն) առաջին անգամ չներկայացնելը կամ ոչ ժամանակին ներկայացնելը), և հաշվի առնելով պատասխանատվությունը ծանրացնող հանգամանքների բացակայությունը, նշանակել տուգանք՝ 23,333 ռուսական ռուբլի 00 կոպեկի չափով:
Նշված տուգանքը ենթակա է վճարման Արձանագրության 17-րդ և 18-րդ կետերով սահմանված կարգով։
4. ին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մեկամսյա ժամկետում անհրաժեշտ է՝
Հանձնաժողով ներկայացնել 2019 թվականի դեկտեմբերի 24-ի թիվ 59/որշ. որոշմանը համապատասխան և 2020 թվականի փետրվարի 4-ի թիվ 3/որշ. որոշմամբ պահանջված տեղեկատվությունը (փաստաթղթերը, տեղեկությունները)՝ այդ որոշումներով սահմանված կարգով:
Հանձնաժողով ներկայացնել 2019 թվականի նոյեմբերի 7-ի թիվ 55/որշ. որոշմանը, 2019 թվականի դեկտեմբերի 5-ի թիվ 56/որշ. որոշմանը, 2019 թվականի դեկտեմբերի 24-ի թիվ 59/որշ. որոշմանը և 2020 թվականի փետրվարի 4-ի թիվ 3/որշ. որոշմանը համապատասխան «Մետալոօբրաբոտկա» ՍՊԸ-ից պահանջված տեղեկատվությունը (փաստաթղթերը, տեղեկությունները)՝ այդ որոշումներով սահմանված կարգով:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Մ. Մյասնիկովիչ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: