ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 ապրիլի 2020 թվականի |
թիվ 55 |
քաղ. Մոսկվա |
ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՄԻԱԿՑԻՉՆԵՐԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԴԱՍԱԿԱՐԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 22-րդ հոդվածի 1-ին կետի առաջին պարբերությանը համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Էլեկտրական միակցիչները, որոնք էլեկտրական սարքվածքներ են խրոցների և վարդակների տեսքով՝ միացման դիրքում պարունակային ամրացմամբ (վարդակից խրոցի չկանխամտածված հանումը կանխելու նպատակով), և նախատեսված են 1000 Վ-ից ոչ ավելի լարմամբ էլեկտրական շղթաներում միացման համար (խրոցակման ձևով), Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի մեկնաբանման 1-ին և 6-րդ հիմնական կանոնին համապատասխան դասակարգվում են Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի 8536 69 ենթադիրքում (էլեկտրական միակցիչների օրինակները բերված են հավելվածում):
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Մ. Մյասնիկովիչ |
ՀԱՎԵԼՎԱԾ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2020 թվականի ապրիլի 21-ի թիվ 55 որոշման |
ՕՐԻՆԱԿՆԵՐ
էլեկտրական միակցիչների պատկերների
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: