ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
8 օգոստոսի 2019 թվականի |
թիվ 104 |
քաղ. Չոլպոն-Աթա |
Հաշվի առնելով կայացած քննարկումը՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Համաձայնել, որ աշխատանքի տեղավորման պետության լեզվի իմացության պահանջը աշխատանքային գործունեության այն տեսակների համար, որոնք կապված են ավտոմոբիլային տրանսպորտի ոլորտում ծառայություններ մատուցելու հետ, և այն ծավալով, որն անհրաժեշտ է տրանսպորտային անվտանգությունը, տվյալ ծառայությունների որակն ու հասանելիությունն ապահովելու նպատակներով, ազգային օրենսդրության կարգավորման առարկան է:
2. Խնդրել Ռուսաստանի Դաշնության կառավարությանը՝ որպես վարորդ աշխատանքի տեղավորման դեպքում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ազգային վարորդական վկայականների ճանաչման հարցի կարգավորումն արագացնել:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից` |
Բելառուսի Հանրապետությունից` |
Ղազախստանի Հանրապետությունից` |
Ղրղզստանի Հանրապետությունից` |
Ռուսաստանի Դաշնությունից` |
|
|
|
|
|
Մ. Գրիգորյան |
Ի. Պետրիշենկո |
Ա. Սմայիլով |
Ժ. Ռազակով |
Ա. Սիլուանով |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: