ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
8 օգոստոսի 2019 թվականի |
թիվ 69 |
քաղ. Չոլպոն-Աթա |
«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՖՈՐՈՒՄԻ ՄԱՍԻՆ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Հավանություն տալ «Եվրասիական տնտեսական ֆորումի մասին» Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի որոշման նախագծին (կցվում է), և այն ներկայացնել Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի քննարկմանը։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից` |
Բելառուսի Հանրապետությունից` |
Ղազախստանի Հանրապետությունից` |
Ղրղզստանի Հանրապետությունից` |
Ռուսաստանի Դաշնությունից` |
|
|
|
|
|
Մ. Գրիգորյան |
Ի. Պետրիշենկո |
Ա. Սմայիլով |
Ժ. Ռազակով |
Ա. Սիլուանով |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
« » - ի 20 թվականի |
թիվ |
քաղ. |
Եվրասիական տնտեսական ֆորումի մասին
Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների (այսուհետ՝ անդամ պետություններ) տնտեսական համագործակցության հետագա զարգացման, անդամ պետությունների տնտեսավարող սուբյեկտների միջև կոոպերացիոն կապերի ձևավորման և անդամ պետությունների ներդրումային ու նորարարական ներուժերի միավորման արդյունքում սիներգետիկ էֆեկտի ստացման նպատակով՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդը որոշեց.
1. «Եվրասիական շաբաթ» ֆորումը վերափոխել Եվրասիական տնտեսական ֆորումի:
2. Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդում, Եվրասիական միջկառավարական խորհրդում և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդում նախագահող անդամ պետությունում (այսուհետ՝ Միության մարմիններում նախագահող անդամ պետություն) ամենամյա կտրվածքով անցկացնել Եվրասիական տնտեսական ֆորում՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հերթական նիստին զուգահեռ։
3. Սահմանել, որ Եվրասիական տնտեսական ֆորումի կազմակերպումն ու անցկացումն իրականացվում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից՝ Միության մարմիններում նախագահող անդամ պետության հետ փոխգործակցությամբ՝ մյուս անդամ պետությունների աջակցությամբ:
4. Սահմանել, որ Եվրասիական տնտեսական ֆորումի անցկացման ծախսերի ֆինանսավորումն իրականացվում է Եվրասիական տնտեսական միության բյուջեի միջոցների հաշվին՝ Միության մարմիններում նախագահող անդամ պետության ֆինանսական աջակցությամբ՝ Եվրասիական տնտեսական ֆորումի աշխատանքի օրակարգում իր կողմից ներառված հարցերով:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովին՝ Եվրասիական տնտեսական միության 2020 թվականի և հաջորդ տարիների բյուջեում նախատեսել Եվրասիական տնտեսական ֆորումի անցկացման համար համապատասխան ծախսեր:
5. Եվրասիական տնտեսական հանձնաժողովին՝ անդամ պետությունների հետ համատեղ մշակել Եվրասիական տնտեսական ֆորումի մասին դրույթի նախագիծը և այն ներկայացնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի հաստատմանը:
6. Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը և դրան զուգահեռ ընթացող՝ Եվրասիական տնտեսական ֆորումն անցկացնելու վայրը և ժամանակը պլանավորելիս քննարկել նշված միջոցառումները Միության մարմիններում նախագահող անդամ պետությունում անցկացվող խոշորագույն տնտեսական ֆորումների հետ համատեղելու հնարավորությունը:
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից` |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից` |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: