ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
8 օգոստոսի 2019 թվականի |
թիվ 71 |
քաղ. Չոլպոն-Աթա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ««ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՈՒ ԴՐԱ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՄԻ ԿՈՂՄԻՑ, ԵՎ ՍԻՆԳԱՊՈՒՐԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ՝ ՄՅՈՒՍ ԿՈՂՄԻՑ, ԱԶԱՏ ԱՌԵՎՏՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԵՎ «ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՈՒ ԴՐԱ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՄԻ ԿՈՂՄԻՑ, ԵՎ ՍԻՆԳԱՊՈՒՐԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ՝ ՄՅՈՒՍ ԿՈՂՄԻՑ, ՀԱՄԱՊԱՐՓԱԿ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՇՐՋԱՆԱԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՍՏՈՐԱԳՐՄԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՄԱՍԻՆ» ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Հավանություն տալ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի ««Եվրասիական տնտեսական միության ու դրա անդամ պետությունների՝ մի կողմից, և Սինգապուրի Հանրապետության միջև՝ մյուս կողմից, ազատ առևտրի մասին» համաձայնագրի և «Եվրասիական տնտեսական միության ու դրա անդամ պետությունների՝ մի կողմից, և Սինգապուրի Հանրապետության միջև՝ մյուս կողմից, համապարփակ տնտեսական համագործակցության մասին» շրջանակային համաձայնագրի ստորագրման հարցերի մասին» որոշման նախագծին (կցվում է)` նկատի ունենալով Եվրասիական բարձրագույն տնտեսական հանձնաժողովի խորհրդի ստորագրմանն այն ներկայացնելու նպատակահարմարությունը հեռակա քվեարկությամբ՝ սահմանված կարգով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից` |
Բելառուսի Հանրապետությունից` |
Ղազախստանի Հանրապետությունից` |
Ղրղզստանի Հանրապետությունից` |
Ռուսաստանի Դաշնությունից` |
|
|
|
|
|
Մ. Գրիգորյան |
Ի. Պետրիշենկո |
Ա. Սմայիլով |
Ժ. Ռազակով |
Ա. Սիլուանով |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
« » ի 20 թվականի |
թիվ |
քաղ. |
«Եվրասիական տնտեսական միության ու դրա անդամ պետությունների՝ մի կողմից, ԵՎ Սինգապուրի Հանրապետության միջԵՎ՝ մյուս կողմից, ազատ առԵՎտրի մասին» համաձայնագրի ԵՎ «Եվրասիական տնտեսական միության ու դրա անդամ պետությունների՝ մի կողմից, ԵՎ Սինգապուրի Հանրապետության միջԵՎ՝ մյուս կողմից, համապարփակ տնտեսական համագործակցության մասին» շրջանակային համաձայնագրի ստորագրման հարցերի մասին
Ղեկավարվելով «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 7-րդ հոդվածի 2-րդ կետի առաջին պարբերությամբ և «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» հիմնադրույթի («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 1 հավելված) 6-րդ կետով՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն
խորհուրդը որոշեց․
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տ.Ս. Սարգսյանին՝ Եվրասիական տնտեսական միության անունից ստորագրել «Եվրասիական տնտեսական միության ու դրա անդամ պետությունների՝ մի կողմից, և Սինգապուրի Հանրապետության միջև՝ մյուս կողմից, ազատ առևտրի մասին» համաձայնագիրը և «Եվրասիական տնտեսական միության ու դրա անդամ պետությունների՝ մի կողմից, և Սինգապուրի Հանրապետության միջև՝ մյուս կողմից, համապարփակ տնտեսական համագործակցության մասին» շրջանակային համաձայնագիրը՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կողմից անհրաժեշտ ներպետական ընթացակարգերն ավարտելուց հետո
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից։
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից` |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից` |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: