ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 մայիսի 2019 թվականի |
թիվ 6 |
քաղ. Նուր-Սուլթան |
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՅՆ ՈԼՈՐՏՆԵՐԻ (ԵՆԹԱՈԼՈՐՏՆԵՐԻ) ՑԱՆԿՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, ՈՐՈՆՑՈՒՄ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԳՈՐԾՈՒՄ Է ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՇՈՒԿԱՆ
«Ծառայությունների առևտրի, հիմնադրման, գործունեության և ներդրումների իրականացման մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 16 հավելված) 40-րդ կետին համապատասխան, Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2016 թվականի դեկտեմբերի 26-ի թիվ 23 որոշմամբ հաստատված՝ քարտեզագրության ծառայությունների ոլորտի ազատականացման ծրագրի 26-րդ կետի իրագործման նպատակներով և հաշվի առնելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տեղեկատվությունը՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդը որոշեց.
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 110 որոշմամբ հաստատված՝ ծառայությունների այն ոլորտների (ենթաոլորտների) ցանկում, որոնցում Եվրասիական տնտեսական միության շրջանակներում գործում է ծառայությունների միասնական շուկան, կատարել հետևյալ փոփոխությունները.
լրացնել հետևյալ բովանդակությամբ 53-րդ կետ՝
«53. Քարտեզագրության ծառայություններ (ՀԱԴ-ից՝ 83540)՝ անձանց լայն շրջանակների համար նախատեսված՝ գրաֆիկական, թվային և այլ ձևերով բաց հրապարակման (օգտագործման) քարտեզագրական արտադրանքի (հատուկ, թեմատիկ և այլ քարտեզների, հատակագծերի, ատլասների, քարտեզ-սխեմաների և այլ արտադրանքի) նախապատրաստման և ճշգրտման ծառայությունների մասով՝ պետական ֆոնդերից ստացվող՝ գծահանումների արդյունքների, բաց օգտագործման այլ քարտեզների և տեղեկատվության այլ աղբյուրների օգտագործմամբ (բացառությամբ այն ծառայությունների, որոնք իրականացվում են «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի XXII բաժնով կարգավորվող պետական (մունիցիպալ) գնումների շրջանակներում)12:».
լրացնել հետևյալ բովանդակությամբ 12-րդ ծանոթագրություն՝
«Հայաստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության, Ղրղզստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության համար գործում է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2019 թվականի մայիսի 29-ի թիվ 6 որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից, Ղազախստանի Հանրապետության համար՝ 2025 թվականի հունվարի 1-ից։»։
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից` |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից՝ |
Ռուսաստանի Դաշնությունից` |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: