ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 սեպտեմբերի 2020 թվականի |
թիվ 114 |
քաղ. Մոսկվա |
ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ՈՐՈՇ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» հիմնադրույթի («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 1 հավելված) 14-րդ կետին համապատասխան և Եվրասիական տնտեսական միության իրավունքում ընդգրկված ակտերի համակարգման նպատակներով՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Ուժը կորցրած ճանաչել Մաքսային միության հանձնաժողովի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի որոշումները՝ հավելվածի համաձայն սահմանված ցանկով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ` |
Մ. Մյասնիկովիչ |
ՀԱՎԵԼՎԱԾ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2020 թվականի սեպտեմբերի 22-ի թիվ 114 որոշման |
ՑԱՆԿ
Մաքսային միության հանձնաժողովի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի՝ ուժը կորցրած ճանաչված որոշումների
1. Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի օգոստոսի 17-ի՝ «Միասնական մաքսային տարածքի գործունեության հետ կապված խնդրահարույց հարցերի և Մաքսային միության մեխանիզմների իրագործման գործելակերպի մասին» թիվ 335 որոշումը:
2. Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի դեկտեմբերի 8-ի՝ «2011 թվականի Ասիական 7-րդ ձմեռային խաղերի մասնակից պետությունների քաղաքացիական (սպորտային) զենքի և դրա փամփուշտների, բժշկական սարքավորումների, դեղորայքի, բժշկական պատրաստուկների և նյութական այլ միջոցների՝ Մաքսային միության մաքսային տարածք ներմուծման (արտահանման) մասին» թիվ 508 որոշումը։
3. Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի հոկտեմբերի 18-ի՝ «Այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնք «ժամանակավոր արտահանում» մաքսային ընթացակարգով ձևակերպելու դեպքում կիրառվում են Մաքսային միության Մաքսային օրենսգրքի 196-րդ հոդվածի 1-ին կետի երկրորդ մասի դրույթները» թիվ 815 որոշումը:
4. Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի դեկտեմբերի 9-ի՝ «Մաքսային միության նորմատիվ իրավական բազան Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի նոյեմբերի 18-ի թիվ 850 որոշմամբ հաստատված՝ Արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկին և Մաքսային միության միասնական մաքսային սակագնին համապատասխանեցնելու մասին» թիվ 859 որոշման 1-ին հավելվածի 19-րդ կետը:
5. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2012 թվականի օգոստոսի 16-ի՝ «Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի պայմանագրային իրավական բազան Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի հուլիսի 16-ի թիվ 54 որոշմամբ հաստատված՝ Արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկին և Մաքսային միության միասնական մաքսային սակագնին համապատասխանեցնելու մասին» թիվ 125 որոշման 1-ին հավելվածի 7-րդ կետը:
6. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2012 թվականի հոկտեմբերի 25-ի՝ «Այն ապրանքների ցանկում փոփոխություն կատարելու մասին, որոնք «ժամանակավոր արտահանում» մաքսային ընթացակարգով ձևակերպելու դեպքում կիրառվում են Մաքսային միության Մաքսային օրենսգրքի 196-րդ հոդվածի 1-ին կետի երկրորդ մասի դրույթները» թիվ 196 որոշումը:
7. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2012 թվականի դեկտեմբերի 4-ի՝ «Մաքսային միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի փոփոխման հետ կապված՝ Մաքսային միության հանձնաժողովի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի որոշ որոշումների մեջ փոփոխություններ կատարելու մասին» թիվ 243 որոշման հավելվածի 1-ին կետը:
8. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2012 թվականի դեկտեմբերի 25-ի՝ «Մաքսային միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի և հաշվողական մեքենաների առանձին տեսակների նկատմամբ Մաքսային միության միասնական մաքսային սակագնի և Մաքսային միության Հանձնաժողովի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի որոշ որոշումների մեջ փոփոխություններ կատարելու մասին» թիվ 303 որոշման 3-րդ կետը։
9. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2013 թվականի հունվարի 22-ի՝ «Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի օգոստոսի 17-ի թիվ 335 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» թիվ 7 որոշումը:
10. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2013 թվականի հունիսի 25-ի՝ «Մաքսային միության հանձնաժողովի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առանձին որոշումների մեջ փոփոխություններ կատարելու ու Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի որոշման նախագծին հավանություն տալու մասին» թիվ 140 որոշման հավելվածի 7-րդ կետը:
11. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2014 թվականի հունիսի 3-ի՝ «Նավթի մաքրման համար զատիչների, նավթային գազերի մաքրման համար զատիչների, և ինչպես նավթային գազերի, այնպես էլ նավթի մաքրման համար զատիչների նկատմամբ Մաքսային միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկում և Մաքսային միության միասնական մաքսային սակագնի, ինչպես նաև Մաքսային միության Հանձնաժողովի 2011 թվականի հոկտեմբերի 18-ի թիվ 815 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» թիվ 87 որոշման 2-րդ կետը:
12. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2014 թվականի հունիսի 25-ի՝ «Մաքսային միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի փոփոխման հետ կապված՝ Մաքսային միության հանձնաժողովի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի որոշ որոշումների մեջ փոփոխություններ կատարելու մասին» թիվ 94 որոշման 1-ին կետը:
13. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2014 թվականի դեկտեմբերի 2-ի՝ «Քաղաքացիական ավիացիայի և քաղաքացիական օդանավերի համար ապրանքների առանձին տեսակների նկատմամբ Մաքսային միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկում և Մաքսային միության միասնական մաքսային սակագնի, Մաքսային միության հանձնաժողովի ու Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի որոշ որոշումների մեջ փոփոխություններ կատարելու և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի որոշման նախագծին հավանություն տալու մասին» թիվ 214 որոշման 4-րդ հավելվածի 3-րդ կետը։
14. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2014 թվականի դեկտեմբերի 2-ի՝ «Քաղաքացիական ավիացիայի և քաղաքացիական օդանավերի համար ապրանքների առանձին տեսակների նկատմամբ Մաքսային միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկում և Մաքսային միության միասնական մաքսային սակագնի, Մաքսային միության հանձնաժողովի ու Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի որոշ որոշումների մեջ փոփոխություններ կատարելու և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի որոշման նախագծին հավանություն տալու մասին» թիվ 215 որոշման 4-րդ հավելվածի 2-րդ կետը։
15. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի սեպտեմբերի 1-ի՝ «Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի փոփոխության հետ կապված՝ Մաքսային միության հանձնաժողովի, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի որոշ որոշումների մեջ փոփոխություններ կատարելու մասին» թիվ 109 որոշման 1-ին հավելվածի 3-րդ կետը:
16. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2016 թվականի նոյեմբերի 15-ի՝ «Մաքսային միության հանձնաժողովի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի որոշ որոշումների մեջ փոփոխություններ կատարելու մասին» թիվ 145 որոշման հավելվածի 4-րդ կետը:
17. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2017 թվականի նոյեմբերի 21-ի՝ «Մագնետրոնների առանձին տեսակների նկատմամբ Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկում և Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի, ինչպես նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի և Մաքսային միության հանձնաժողովի որոշ որոշումների մեջ փոփոխություններ կատարելու մասին» թիվ 158 որոշման 3-րդ կետը:
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|