ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2006 թվականի դեկտեմբերի 21-ին
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (6 դեկտեմբերի 1985 թվականի, այսուհետ՝ օրենսգիրք) 235-րդ հոդվածի երկրորդ մասի 2-րդ կետը «իրավախախտումների համար» բառերից հետո լրացնել «ռազմական ոստիկանության» բառերով, իսկ «տեսչության» բառից հետո` «(այսուհետ` զինվորական ավտոմոբիլային տեսչություն)» բառերով:
Հոդված 2. Օրենսգրքի 261-րդ հոդվածի 4-րդ կետում «զինվորական ավտոտեսչության պաշտոնատար անձինք` ԽՍՀՄ» բառերը փոխարինել «զինվորական ավտոմոբիլային տեսչության պաշտոնատար անձինք` Հայաստանի Հանրապետության» բառերով:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
|