ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2 սեպտեմբերի 2019 թվականի |
թիվ 144 |
քաղ. Մոսկվա |
ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԻ ՔԱՆԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» հիմնադրույթի («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 1 հավելված) 14-րդ կետին համապատասխան, Եվրասիական տնտեսական միության իրավունքի մեջ մտնող ակտերի համակարգման նպատակներով՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Ուժը կորցրած ճանաչել՝
Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի դեկտեմբերի 8-ի «Արտահանման մաքսային տուրքով չգանձվող ապրանքների արտադրություն և (կամ) ապրանքների արտահանում իրականացնող, լիազորված տնտեսական օպերատորի կարգավիճակ ստանալ հավակնող անձանց նկատմամբ չափորոշիչներ սահմանելու մասին» թիվ 497 որոշումը.
Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի դեկտեմբերի 9-ի «Արտահանման մաքսային տուրքով չգանձվող ապրանքների արտադրություն և (կամ) ապրանքների արտահանում իրականացնող, լիազորված տնտեսական օպերատորի կարգավիճակ ստանալ հավակնող անձանց նկատմամբ չափորոշիչներ սահմանելու մասին» թիվ 872 որոշումը.
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2020 թվականի հունվարի 1-ից:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ` |
Տ. Սարգսյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: