ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2004 թվականի մարտի 16-ին
«ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (30 մայիսի 2001 թվականի, ՀՕ-193) 43-րդ հոդվածում`
ա) 2-րդ մասի լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների 1-ին աղյուսակի` «Անվտանգության բնագավառ» բաժնի 6-րդ կետի 2-րդ սյունակը շարադրել հետևյալ խմբագրությամբ` «թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի արտադրություն կամ առևտուր».
բ) ուժը կորցրած ճանաչել 9-րդ կետը.
գ) 2-րդ մասի լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների աղյուսակի 12-րդ բաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
| «1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 |
| 12. Ատոմային էներգիայի օգտագործման բնագավառ | |||||||||
| 1 | Հրապարակի ընտրում`
- միջուկային տեղակայանքների - ռադիոակտիվ թափոնների պահեստարանների - ռադիոակտիվ թափոնների գերեզմանոցների |
ԱԷՕԲԿՄ | Բ | - | Փ | - | Ո | Հ | Վ |
| 2 | Նախագծում`
- միջուկային տեղակայանքների - ռադիոակտիվ թափոնների պահեստարանների - ռադիոակտիվ թափոնների գերեզմանոցների |
ԱԷՕԲԿՄ | Բ | - | Փ | - | Ո | Հ | Վ |
| 3 | Կառուցում`
- միջուկային տեղակայանքների - ռադիոակտիվ թափոնների պահեստարանների - ռադիոակտիվ թափոնների գերեզմանոցների |
ԱԷՕԲԿՄ | Բ | - | Փ | - | Ո | Հ | Վ |
| 4 | Շահագործման հանձնում`
- միջուկային տեղակայանքների - ռադիոակտիվ թափոնների պահեստարանների - ռադիոակտիվ թափոնների գերեզմանոցների |
ԱԷՕԲԿՄ | Բ | - | Փ | - | Ո | Հ | Վ |
| 5 | Շահագործում`
- միջուկային տեղակայանքների - ռադիոակտիվ թափոնների պահեստարանների - ռադիոակտիվ թափոնների գերեզմանոցների |
ԱԷՕԲԿՄ | Բ | - | Փ | - | Ո | Հ | Վ |
| 6 | Շահագործումից հանում` - միջուկային տեղակայանքների - ռադիոակտիվ թափոնների պահեստարանների - ռադիոակտիվ թափոնների գերեզմանոցների |
ԱԷՕԲԿՄ | Բ | - | Փ | - | Ո | Հ | Վ |
| 7 | Աղյուսակի երկրորդ սյունակի 1-6 կետերում նշված և միջուկային տեղակայանքի սկզբնական նախագծով չնախատեսված լիցենզավորման ենթակա այլ աշխատանքների կատարում և ծառայությունների մատուցում | ԱԷՕԲԿՄ | Բ | - | Փ | - | Ո | Հ | Վ |
| 8 | Ներմուծում կամ արտահանում` - միջուկային նյութերի - ռադիոակտիվ նյութերի կամ ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի կամ գեներացնող ճառագայթման աղբյուրների - ռադիոակտիվ թափոնների - հատուկ նյութերի - հատուկ սարքավորումների - հատուկ տեխնոլոգիաների |
ՀՀԿ | Բ | - | Փ | - | Ո | Հ | Վ |
| 9 | Միջուկային նյութերի հետ աշխատանքների կատարում - արտադրություն - օգտագործում - փոխադրում - պահեստավորում - վերամշակում |
ԱԷՕԲԿՄ | Բ | - | Փ | - | Ո | Հ | Վ |
| 10 | Ռադիոակտիվ նյութերի կամ ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի կամ գեներացնող ճառագայթման աղբյուրների հետ աշխատանքների կատարում` - արտադրություն - օգտագործում - վերանորոգում - մոնտաժում և կարգաբերում - փոխադրում - պահեստավորում |
ԱԷՕԲԿՄ | Բ | - | Փ | - | Ո | Հ | Վ |
| 11 | Ռադիոակտիվ թափոնների հետ աշխատանքների կատարում` - փոխադրում - վերամշակում - պահում - թաղում |
ԱԷՕԲԿՄ | Բ | - | Փ | - | Ո | Հ | Վ |
| 12 | Միջուկային տեղակայանքների և միջուկային նյութերի ֆիզիկական պաշտպանության իրականացում | ԱԷՕԲԿՄ | Բ | - | Փ | - | Ո | Հ | Վ |
| 13 | Ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտների համար անվտանգության տեսակետից կարևոր սարքերի, սարքավորումների, համակարգերի` - նախագծում - պատրաստում |
ԱԷՕԲԿՄ | Բ | - | Փ | - | Ո | Հ | Վ |
| 14 | Ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտների, դրանց նախագծերի և այլ փաստաթղթերի փորձաքննություն | ԱԷՕԲԿՄ | Բ | - | Փ | - | Ո | Հ | Վ |
| 15 | Ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում անվտանգության ապահովման տեսակետից կարևոր աշխատանքներ կատարող և պաշտոններ զբաղեցնող ֆիզիկական անձանց գործունեություն | ԱԷՕԲԿՄ | Բ | - | - | - | Ո | Հ | Վ». |
դ) 4-րդ մասի երկրորդ պարբերությունը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողով`
«ԱԷՕԲԿՄ` Ատոմային էներգիայի օգտագործման բնագավառը կարգավորող մարմին»:
|
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
|
|