Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 42
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (12.04.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
31.03.2020
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
31.03.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.04.2020

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

31 մարտի 2020 թվականի

թիվ 42

քաղ. Մոսկվա

 

ԱՅՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՑԱՆԿՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, ՈՐՈՆՔ ԷԱՊԵՍ ԿԱՐԵՎՈՐ ԵՆ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ՇՈՒԿԱՅԻ ՀԱՄԱՐ, ԵՎ ՈՐՈՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ ԲԱՑԱՌԻԿ ԴԵՊՔԵՐՈՒՄ ԿԱՐՈՂ ԵՆ ՍԱՀՄԱՆՎԵԼ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՐԳԵԼՔՆԵՐ ԿԱՄ ՔԱՆԱԿԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐ

 

«Երրորդ երկրների առնչությամբ ոչ սակագնային կարգավորման միջոցների մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 7 հավելված) 14-րդ կետին համապատասխան, «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» հիմնադրույթի («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 1 հավելված) 16-րդ կետի հիման վրա, ինչպես նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2020 թվականի մարտի 25-ի «COVID-19 կորոնավիրուսային վարակի տարածումը կանխելուն ուղղված միջոցների իրագործման մասին» թիվ 11 կարգադրության 6-րդ կետի հիման վրա՝ օպերատիվ արձագանքում պահանջող բացառիկ դեպքով պայմանավորված պարենային ապրանքների պակասի ռիսկեր թույլ չտալու նպատակով, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2016 թվականի հուլիսի 26-ի թիվ 83 որոշմամբ հաստատված` այն ապրանքների ցանկում, որոնք էապես կարևոր են Եվրասիական տնտեսական միության ներքին շուկայի համար, և որոնց նկատմամբ բացառիկ դեպքերում կարող են սահմանվել արտահանման ժամանակավոր արգելքներ կամ քանակական սահմանափակումներ, կատարել փոփոխություններ` հավելվածի համաձայն:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո:

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝

Մ. Մյասնիկովիչ

 

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

2020 թվականի մարտի 31-ի

 թիվ 42 որոշման

 

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

այն ապրանքների ցանկում կատարվող, որոնք էապես կարևոր են Եվրասիական տնտեսական միության ներքին շուկայի համար, և որոնց համար բացառիկ դեպքերում կարող են սահմանվել արտահանման ժամանակավոր արգելքներ կամ քանակական սահմանափակումներ

 

1. ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ «0402» ծածկագրով դիրքից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրքեր`

 

 «0703 10 110 0  Սերմնաբույս գլուխ սոխ
 0703 10 190 0  Գլուխ սոխ` այլ
 0703 20 000 0  Սխտոր
 0706 10 000 9  Շաղգամ»:

2. ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ «1518 00» ծածկագրով դիրքից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրք`

 

 «1904 90 800 0  Պատրաստի սննդամթերք հնդկաձավարից»:

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան