ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 515-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9-Ի N 788-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՆՈՒՅՆ ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի և հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2020 թվականի դեկտեմբերի 9-ի «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող «Մարդասիրական օգնություն պատերազմից տուժած Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության քաղաքացիներին» ծրագրի մասին» N 788-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) 1-ին կետում «607,320,360 դրամ» բառերը փոխարինել «615,320,360 դրամ» բառերով.
2) հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 02569972) կնքված` ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են սույն որոշման 1-ին կետում նշված որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝
1) «Թերմո-Ար» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 02566649) 2022 թվականի մայիսի 24-ին կնքված N Infra/Works 01-2022 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է ջեռուցման կաթսաների և համակարգերի սարքավորումների տեղադրման աշխատանքների իրականացում` 2,740,363 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Թերմո-Ար» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 02566649) 2022 թվականի մայիսի 24-ին կնքված N Infra/Works 02-2022 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է ջեռուցման կաթսաների և համակարգերի սարքավորումների տեղադրման աշխատանքների իրականացում` 4,457,755 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Մաթևոսյան |
Երևան |
14.07.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ փոխվարչապետի N 515-Ա որոշման |
«Հավելված ՀՀ փոխվարչապետի 2020 թ. դեկտեմբերի 9-ի N 788-Ա որոշման |
ԾՐԱԳԻՐ
«ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՊԱՏԵՐԱԶՄԻՑ ՏՈՒԺԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ»
1. |
Ծրագրի նպատակը |
Հայաստանի մանուկներ բարեգործական հիմնադրամը, հաշվի առնելով երկրում ստեղծված իրավիճակը, որոշում է կայացրել տրամադրել մարդասիրական օգնություն Արցախի Հանրապետության մեր հայրենակիցներին, ինչպես նաև այն բոլոր քաղաքացիներին ովքեր օգնություն և ապաստան կտրամադրեն ԱՀ փախստական քաղաքացիներին։ Պատերազմի հետևանքները դժվար է արագ չեզոքացնել, իսկ տուժած բնակչության սոցիալ տնտեսական և սոցիալ հոգեբանական վիճակի կարգավորումը մեծ ջանքեր է պահանջում։ Հաշվի առնելով այդ ամենը Հայաստանի մանուկներ բարեգործական հիմնադրամը ինչպես միշտ պատրաստ է լինել Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության քաղաքացիների և հատկապես մանուկների կողքին։ Մենք վստահ ենք, որ մեր առողջապահական, սոցիալական և հոգեբանական աջակցության ծրագրերի շնորհիվ կմեղմացնենք պատերազմից տուժած քաղաքացիների խնդիրներն ու դժվարությունները, իսկ տրամադրվող սնունդը, դեղորայքը, հագուստը, առաջին օգնության պարագաները, ինչպես նաև հոգեբանական և այլ ծառայությունները կօգնեն հաղթահարել պատերազմի ավերիչ հետևանքները։ Ծրագրի շրջանակներում նախատեսվում է ներմուծել մոդուլյար (շարժական) տներ և կառուցել Լոռու մարզի Դեբետ և Դսեղ բնակավայրերում։ Ինչպես նաև նախատեսվում է Լոռու մարզի Դեբետ և Դսեղ բնակավայրերում գոյություն ունեցող տների ձեռքբերում, վերակառուցում և նոր տների կառուցում Արցախի Հանրապետությունից տեղահանված բնակիչների համար։ Շահառուների ընտրությունը կատարվելու է հիմնադրամի հոգեբանների և սոցիալական աշխատողների կողմից կազմված հանձնաժողովի կողմից։ Ի լրումն վերոնշյալին՝ նախատեսվում է շահառուներին անհատույց օգտագործման հանձնված տներում տեղադրել և մոնտաժել ջեռուցման համակարգեր։ |
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Նախատեսվում է ծրագրի շրջանակներում օրենքով սահմանված կարգով օգտվել ՀՀ հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից։ |
3. |
Բարեգործը |
«Չիլդրեն Օֆ Արմենիա ֆանդ Ինք.», Նյու Յորք, ԱՄՆ, 149 5-րդ ավենյու, սենյակ 500 (Children of Armenia Fund Inc. 149 5th Ave., Suite 500, New York 10010, USA. և դոկտոր Գարո Հ. Արմենը։ |
4. |
Ծրագիրը կատարողը |
«Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամ (ՀՀ քաղ. Երևան 0010, Մելիք Ադամյան 2/2, ՀՎՀՀ՝ 02569972)։ |
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
ՀՀ Լոռու, Արմավիրի, Արագածոտնի, Արարատի, Շիրակի, Տավուշի, Գեղարքունիքի, Սյունիքի, Կոտայքի և Վայոց ձորի մարզերի համայնքներ։ Սոցիալական։ |
6. |
Ծրագրի բյուջեն |
Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 615,320,360 (վեց հարյուր տասնհինգ միլիոն երեք հարյուր քսան հազար երեք հարյուր վաթսուն) ՀՀ դրամ։ |
7. |
Բարեգործություն ստացողը |
ՀՀ և ԱՀ քաղաքացիներ, մասնավորապես՝ ԱՀ քաղաքացիները, որոնք ապաստան են գտել ՀՀ տարածքում և ՀՀ քաղաքացիները, ընտանիքները, ովքեր հյուրընկալել և ապաստան են տրամադրել ԱՀ քաղաքացիներին սկսած 2020 թվականի սեպտեմբերի 28-ից։ |
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
2020 թվականի դեկտեմբերի 1-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը։ |
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
1) Լոռու մարզի, Դսեղ բնակավայրում արագ հավաքվող, պանելապատ, մոդուլյար տների (շարժական գույք) հավաքվող մասերի ձեռքբերում 11,628,000 ՀՀ դրամ շրջանակներում, 2021 թվականի մայիսի 1-ից մինչև 2021 թվականի հունիսի 30-ը։ 2) Լոռու մարզի, Դսեղ բնակավայրում արագ հավաքվող, պանելապատ, մոդուլյար տների շինարարություն 30,980,000 ՀՀ դրամի շրջանակներում, 2021 թվականի մայիսի 2-ից մինչև 2021 թվականի մայիսի 31-ը։ 3) Լոռու մարզի, Դեբետ բնակավայրում արագ հավաքվող, մոդուլային, երկհարկանի բնակելի տան կառուցում 99,526,000 ՀՀ դրամի շրջանակներում, 2021 թվականի մայիսի 5-ից մինչև 2021 թվականի հունիսի 30-ը։ 4) Լոռու մարզի, Դսեղ բնակավայրում բնակելի տան հիմնանորոգման և ամրակայման շինարարական աշխատանքներ 35,186,360 ՀՀ դրամի շրջանակներում, 2021 թվականի մայիսի 2-ից մինչև 2021 թվականի հունիսի 30-ը։ 5) Հագուստ կանացի, տղամարդու և երեխայի համար նախատեսված։ Ձմեռային և ամառային հագուստ՝ վերարկու, անձրևանոց, տաբատ, վերնազգեստ, ներքնազգեստ, գուլպա, զուգագուլպա, գլխարկ, շարֆ, ձեռնոց, ժակետ, հողաթափ, խալաթ, սպորտային տաք համազգեստ, զրահաբաճկոն, սաղավարտ, կոշիկ և այլ անհրաժեշտ հագուստ՝ 150,000,000 ՀՀ դրամ արժողությամբ 2020 թվականի դեկտեմբերի 1-ից մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը։ 6) Անկողնային պարագաներ՝ բարձ, վերմակ, ներքնակ, սավան և անկողնային հավաքածու՝ 10,000,000 ՀՀ դրամ արժողությամբ 2020 թվականի դեկտեմբերի 1-ից մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը։ 7) Տնտեսական ապրանքներ՝ օճառ, ախտահանիչ նյութեր, խնամքի միջոցներ, շամպուն, ատամի մածուկ, ատամի խոզանակ, կանացի հիգիենայի պարագաներ, վրան, շարժական լամպ, շարժական էլեկտրական լիցքավորման սարք, քնապարկ, արևային լիցքավորմամբ շարժական էլեկտրական լիցքավորման սարք, մոմ, լուցկի, անձեռոցիկներ՝ 50,000,000 ՀՀ դրամ արժողությամբ 2020 թվականի դեկտեմբերի 1-ից մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը։ 8) Դեղորայք և առաջին օգնության պարագաներ՝ ախտահանիչ միջոցներ, ստերիլ բինտ, էլաստիկ բինտ, արյունականգ լարան, հակաբիոտիկներ, ցավազրկողներ, վիրաբուժական մկրատ և դանակ, պատգարակ, դիմակներ, թթվածնի դիմակներ, ամբուի (թոքերի արհեստական շնչառության սարք) պարկ, ներարկիչներ, ճնշման դեղ, շաքարի դեղ և այլ դեղորայք ու սարքավորումներ՝ 150,000,000 ՀՀ դրամ արժողությամբ 2020 թվականի դեկտեմբերի 1-ից մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը։ 9) Սնունդ՝ նպարեղեն, ալյուր, բրինձ, հնդկաձավար, ոսպ, սիսեռ, ոլոռ, շաքարավազ, թեյ, սուրճ, կաթի փոշի, կակաո, սպիտակաձավար, շոկոլադ, թխվացքաբլիթ, խտացրած կաթ, մակարոն, հավկիթ, ձեթ և քաղցրավենիք՝ 50,000,000 ՀՀ դրամ արժողությամբ 2020 թվականի դեկտեմբերի 1-ից մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը։ 10) Առողջապահական, հոգեբանական և սոցիալական աշխատողի ծառայություններ՝ 20,000,000 ՀՀ դրամ արժողությամբ 2020 թվականի դեկտեմբերի 1-ից մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը։ 11) Շահառուներին անհատույց օգտագործման հանձնված տներում ջեռուցման համակարգերի տեղադրում և մոնտաժում՝ մինչև 8,000,000 ՀՀ դրամի շրջանակներում 2022 թվականի հուլիսի 1-ից 2022 թվականի դեկտեմբերի 31-ը: |
10. |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է ձեռք բերել՝ 1) ՀՀ տարածքում ձեռքբերումներ՝ ա․Կապալի պայմանագրեր՝ որոնք կարող են ներառել շինարարական նյութեր, ավազ, ցեմենտ, ամրան, քար, երեսպատման քար, թիթեղ, մեխ, պարան և այլ շին. Նյութեր - 165,692,360 ՀՀ դրամ։ բ․ Մոդուլյար տների համար նախատեսված շարժական գույքի ձեռքբերում - 11,628,000 ՀՀ դրամ։ գ․ Հագուստ կանացի, տղամարդու և երեխայի համար նախատեսված։ Ձմեռային և ամառային հագուստ՝ վերարկու, անձրևանոց, տաբատ, վերնազգեստ, ներքնազգեստ, գուլպա, զուգագուլպա, գլխարկ, շարֆ, ձեռնոց, ժակետ, հողաթափ, խալաթ, սպորտային տաք համազգեստ, զրահաբաճկոն, սաղավարտ, կոշիկ և այլ անհրաժեշտ հագուստ - 60,000,000 ՀՀ դրամ։ դ․ Անկողնային պարագաներ՝ բարձ, վերմակ, ներքնակ, սավան և անկողնային հավաքածու - 4,000,000 ՀՀ դրամ։ ե․ Տնտեսական ապրանքներ՝ օճառ, ախտահանիչ նյութեր, խնամքի միջոցներ, շամպուն, ատամի մածուկ, ատամի խոզանակ, կանացի հիգիենայի պարագաներ, վրան, շարժական լամպ, շարժական էլեկտրական լիցքավորման սարք, քնապարկ, արևային լիցքավորմամբ շարժական էլեկտրական լիցքավորման սարք, մոմ, լուցկի, անձեռոցիկներ - 20,000,000 ՀՀ դրամ։ զ․ Դեղորայք և առաջին օգնության պարագաներ՝ ախտահանիչ միջոցներ, ստերիլ բինտ, էլաստիկ բինտ, արյունականգ լարան, հակաբիոտիկներ, ցավազրկողներ, վիրաբուժական մկրատ և դանակ, պատգարակ, դիմակներ, թթվածնի դիմակներ, աբուի պարկ, ներարկիչներ, ճնշման դեղ, շաքարի դեղ և այլ դեղորայք ու սարքավորումներ - 60,000,000 ՀՀ դրամ։ է․ Սնունդ՝ նպարեղեն, ալյուր, բրինձ, հնդկաձավար, ոսպ, սիսեռ, ոլոռ, շաքարավազ, թեյ, սուրճ, կաթի փոշի, կակաո, սպիտակաձավար, շոկոլադ, թխվացքաբլիթ, խտացրած կաթ, մակարոն, հավկիթ, ձեթ և քաղցրավենիք - 50,000,000 ՀՀ դրամ։ ը․ Նախատեսվում է ջեռուցման համակարգերի տեղադրման և մոնտաժման աշխատանքների կատարում Փամբակ համայնքի Դեբետ բնակավայրի` փայտյա 3 տների (կառուցապատման փուլում գտնվող) բնակարաններում և նույն բնակավայրի, 10-րդ փողոց, 1-ին նրբանցք, թիվ 1, 1/1, 1/2, 1/3, 1/4 հասցեներով բնակարաններում - 8,000,000 ՀՀ դրամ։ 2) Ներմուծումներ՝ ա․ Հագուստ կանացի, տղամարդու և երեխայի համար նախատեսված։ Ձմեռային և ամառային հագուստ՝ վերարկու, անձրևանոց, տաբատ, վերնազգեստ, ներքնազգեստ, գուլպա, զուգագուլպա, գլխարկ, շարֆ, ձեռնոց, ժակետ, հողաթափ, խալաթ, սպորտային տաք համազգեստ, զրահաբաճկոն, սաղավարտ, կոշիկ և այլ անհրաժեշտ հագուստ - 90,000,000 ՀՀ դրամ։ բ․ Անկողնային պարագաներ՝ բարձ, վերմակ, ներքնակ, սավան և անկողնային հավաքածու - 6,000,000 ՀՀ դրամ։ գ․ Տնտեսական ապրանքներ՝ օճառ, ախտահանիչ նյութեր, խնամքի միջոցներ, շամպուն, ատամի մածուկ, ատամի խոզանակ, կանացի հիգիենայի պարագաներ, վրան, շարժական լամպ, շարժական էլեկտրական լիցքավորման սարք, քնապարկ, արևային լիցքավորմամբ շարժական էլեկտրական լիցքավորման սարք, մոմ, լուցկի, անձեռոցիկներ - 30,000,000 ՀՀ դրամ։ դ․ Դեղորայք և առաջին օգնության պարագաներ՝ ախտահանիչ միջոցներ, ստերիլ բինտ, էլաստիկ բինտ, արյունականգ լարան, հակաբիոտիկներ, ցավազրկողներ, վիրաբուժական մկրատ և դանակ, պատգարակ, դիմակներ, թթվածնի դիմակներ, աբուի պարկ, ներարկիչներ, ճնշման դեղ, շաքարի դեղ և այլ դեղորայք ու սարքավորումներ - 90,000,000 ՀՀ դրամ։ 3) Ծառայությունների մատուցման պայմանագրեր սոցիալ-հոգեբանական և առողջապահական ծառայություններ մատուցող անձանց հետ - 20,000,000 ՀՀ դրամ։ |
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը |
Կազմակերպական ծախսեր չեն նախատեսվում։ |
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ |
Նախատեսվում է համագործակցել Հայաստանի Հանրապետության Լոռու, Արմավիրի, Արագածոտնի, Արարատի, Շիրակի, Տավուշի, Գեղարքունիքի, Սյունիքի, Կոտայքի և Վայոց Ձորի մարզպետարանների և ՀՀ արտակարգ իրավիճակների, պաշտպանության, առողջապահության, աշխատանքի և սոցիալական հարցերի և արդարադատության նախարարությունների հետ։ |
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ»: |
Հայաստանի Հանրապետության |
Հ. ՄաթևոսՅԱՆ |
14.07.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|