ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 հունիսի 2018 թվականի |
թիվ 105 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ՇՈՒԿԱՅԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ի գիտություն ընդունելով Եվրասիական տնտեսական միության ներքին շուկայի գործունեության շրջանակներում Ղազախստանի Հանրապետության կողմից պարտավորությունները կատարելու նկատմամբ մոնիթորինգի արդյունքները՝ հատուկ տնտեսական գոտու կամ ազատ պահեստի տարածքում հատուկ ներդրումային նախագծերի իրագործման ժամանակ արտադրված պատրաստի արտադրանքի կազմում հումքի և (կամ) նյութերի համար սակագնային արտոնություն տրամադրելու մասով՝ այդ արտադրանքը Միության տարածք արտահանելիս, «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» հիմնադրույթի («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 1 հավելված) 43-րդ կետի 4-րդ ենթակետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Ծանուցել Ղազախստանի Հանրապետությանը «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 43-րդ հոդվածի 2-րդ կետի, «Միասնական մաքսասակագնային կարգավորման մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 6 հավելված) 4-րդ կետի և Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 49-րդ հոդվածի 2-րդ կետի կատարման անհրաժեշտության մասին՝ հատուկ տնտեսական գոտու կամ ազատ պահեստի տարածքում հատուկ ներդրումային նախագծերի իրագործման ժամանակ արտադրված պատրաստի արտադրանքի կազմում հումքի և (կամ) նյութերի համար սակագնային արտոնություն տրամադրելու դեպքում՝ այդ արտադրանքը Միության տարածք արտահանելիս։
2. Դիմել Ղազախստանի Հանրապետության կառավարությանը սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից 10 օրացուցային օրվա ընթացքում ձեռնարկված միջոցների մասին Եվրասիական տնտեսական հանձնաժողովին տեղեկացնելու խնդրանքով:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Տ. Սարգսյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: