ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ
ՍԻՍԻԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 հունիսի 2022 թվականի N 40-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի ԹԻՎ 76-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով ու «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասով և նկատի ունենալով համայնքի ղեկավարի պաշտոնակատարի առաջարկը, որոշման նախագծի քվեարկության արդյունքներով 9 կողմ, - դեմ, - ձեռնպահ
Սիսիանի համայնքի ավագանին որոշում է՝
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի ավագանու 2021 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի 2022 թվականի բյուջեն հաստատելու մասին» թիվ 76-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1. Որոշման 1-ին կետի 1-ին ենթակետի «եկամուտների գծով` 1718817.9 հազար դրամ» բառերը փոխարինել «եկամուտների գծով` 1726706.1 հազար դրամ» բառերով:
2. Որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետի «ծախսերի գծով` 2263086.1 հազար դրամ» բառերը փոխարինել «ծախսերի գծով` 2270974.3 հազար դրամ» բառերով:
3. Որոշման 2-րդ կետի 1-ին հատվածում (համայնքի բյուջեի եկամուտները) կատարել փոփոխություններ և լրացումներ՝ համաձայն հավելված 1-ի:
4. Որոշման 3-րդ կետի 2-րդ հատվածում (համայնքի բյուջեի ծախսերն ըստ գործառնական դասակարգման) կատարել փոփոխություններ և լրացումներ՝ համաձայն հավելված 2-ի:
5. Որոշման 4-րդ կետի 3-րդ հատվածում (համայնքի բյուջեի ծախսերն ըստ տնտեսագիտական դասակարգման) կատարել փոփոխություններ և լրացումներ՝ համաձայն հավելված 3-ի:
6. Որոշման 7-րդ կետի 6-րդ հատվածում (համայնքի բյուջեի ծախսերն ըստ գործառնական և տնտեսագիտական դասակարգման) կատարել փոփոխություններ և լրացումներ՝ համաձայն հավելված 4-ի:
Կողմ -9 | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
ԱՌԱՔԵԼՅԱՆ Հ.Ա. | ||
ԱՌԱՔԵԼՅԱՆ Հ.Հ. | ||
ԳԵՎՈՐԳՅԱՆ Գ. | ||
ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ Հ. | ||
ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ Ա. | ||
ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ Մ. | ||
ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ Գ. | ||
ՄԻՐԶԱԽԱՆՅԱՆ Ա. | ||
ՊՈՂՈՍՅԱՆ Վ. |
Համայնքի ղեկավարի պաշտոնակատար՝
2022 թ. հունիսի 24 ք.Սիսիան |
Ա. Հակոբջանյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 11 հուլիսի 2022 թվական: